Հոգեբուժարաններում պահման պայմանները մտահոգիչ են. ՄԻՊ

Մարդու իրավունքների պաշտպանի` որպես կանխարգելման ազգային մեխանիզմի գործառույթներն իրականացնող ստորաբաժանումը 2017 թվականի ընթացքում մոնիթորինգային չհայտարարված այցեր է կատարել հոգեբուժական հաստատություններ: Արձանագրած խնդիրները համապարփակ ներկայացնելու նպատակով Պաշտպանը մինչև տարեվերջ հանդես կգա արտահերթ հրապարակային զեկույցով: Այցերի ընթացքում իրականացվել է հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց պահման պայմանների, նրանց իրավունքների ապահովման վիճակի ուսումնասիրություն և արդյունքներն ուղարկվել են իրավասու պետական մարմնին: Միաժամանակ, առաջարկվել է ձեռնարկել անհրաժեշտ քայլեր՝ հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց կենսապայմանների բարելավման, նրանց իրավունքների ապահովման ուղղությամբ՝ ներկայացնելով դրանց լուծմանն ուղղված ինչպես օրենսդրական, այնպես էլ գործնական բնույթի առաջարկներ: Ուսումնասիրությունները հնարավորություն են տվել վեր հանված խնդիրները բաժանել երկու հիմնական խմբի՝ անձանց պահման պայմաններ և բժշկական օգնության ու սպասարկման կազմակերպում: Հոգեբուժական օգնություն և սպասարկում իրականացնող հաստատություններում մտահոգիչ են պահման պատշաճ պայմանների, այդ թվում՝ գերբնակեցման, հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց զբոսանքի, արտաքին աշխարհի հետ նրանց կապի, նպատակային զբաղմունքների բացակայության և մի շարք այլ հարցեր: Երկրորդ խումբ խնդիրներից են հոգեբուժական հաստատություններում հարկադիր բուժման, զսպման միջոցների կիրառման անհամապատասխանությունը սահմանված չափանիշներին, բուժման այլընտրանքային մեթոդների բացակայությունը (բացի դեղորայքային բուժումից), հաստիքների անբավարարությունը և այլն: Հարգանքով՝ ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմ

դիտվել է 1 անգամ
Լրահոս
Որոշ քաղաքական ուժեր Հայաստանում ապրում են Ադրբեջանի նկատմամբ ատելության զգացումով. Ալիև Ռուսաստանի հարավային ուղղությամբ օդային հաղորդակցությունը լիովին վերականգնվել է Մենք հասել ենք այն ամենին, ինչ ուզում էինք. Ալիև Ռուսաստանը փոխում է խաղի կանոնները. Արա Պողոսյան Նիկոլ Փաշինյանը շարունակում է չարաշահել վարչական ռեսուրսը Ադրբեջանում կան քաղաքական միավորներ, որոնք ՀՀ-ի որոշ տարածքների նկատմամբ ունեն նվաճողական հայացքներ Վթար Թումանյան-Աբովյան փողոցների խաչմերուկում․ վարորդներից մեկը Հայաստանում հայտնի փաստաբան է Ինձ նյարդայնացնում է Հակակոռուպցիոն կոմիտեի ֆեյսբուքյան էջում ամեն օր հրապարակվող ձայնագրությունները․ Երիցյան Հայաստանում կան անհատներ, որոնք ունեն «ռևանշիստական»​​ մտածելակերպ Ադրբեջանի նկատմամբ. Բայրամով Հանտավիրուսի մահացու շտամով վարակված ուղևորներին տեղափոխող զբոսանավը ժամանել է Թեներիֆե կղզի Հայ-ադրբեջանական սահմանին շարունակվում են սահմանազատման աշխատանքները. Բայրամով Երևանում կինը դիմել է ոստիկանություն և հայտնել, որ 26-ամյա տղան ոտքերով հարվածներ է հասցրել Ճանապարհի վերջում շատ արագ կհայտնվենք ոչ թե ԵՄ-ում, այլ «արևմտյան ադրբեջանում». Արման Աբովյան Ադրբեջանից Հայաստան կուղարկվի 16 վագոն դիզելային վառելիք Անլվա մի ոչնչություն նախ համբուրեց զոհվածի մոր ձեռքը, հետո վերադարձավ իր որջն ու վաճառեց Արցախը․ Արամ Գևորգյան Նիկոլն ամենավտանգավոր ու ամենակեղտոտ բաներն է ասում, կեղծում ու վիրավորում է մեր ժողովրդի ընթացիկ պատմությունը Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ Երբ դավաճանն ասում է, որ Արցախյան շարժումը սխալ էր, նշանակում է զինվորին տարել է զոհել, որ հանձնի. Իշխանյան Հայաստանի թակարդը՝ «հանուն» մի բանի Քուչակում բախվել են «Mercedes»-ը և բանջարեղենով բարձված «Opel»-ը․ կա վիրավոր «Nissan» մակնիշի ավտոմեքենան արգելափակվել է Չիչխան գետում Ռուբիոն և Ուիթքոֆը Մայամիում հանդիպել են Կատարի վարչապետի հետ Իրավիճակը՝ ավտոճանապարհներին Իջևան-Դիլիջան ավտոճանապարհին «Mercedes»-ը դուրս է եկել երթևեկելի հատվածից և հայտնվել Աղստև գետում Պայմանագրային զինծառայողի հարցերը Փաշինյանը տեղում լուծեց
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 8-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մայիսի 8-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը Մայիսի 8-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մայիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը Մայիսի 6-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 6-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Մայիսի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am