Վրաստանում ընտրություններից երկու ամիս առաջ կրկին խոսվում է պետական հեղաշրջման վտանգի մասին

Առաջինն այս մասին ավետեց ռուսական արտաքին հետախուզության ծառայությունը, հանդես գալով հետևյալ հայտարարությամբ.

«...Վրաստանում հոկտեմբերին նշանակված խորհրդարանական ընտրություններից առաջ ԱՄՆ-ն կուժեղացնի ճնշումը Թբիլիսիի վրա՝ նախապատրաստելով «գունավոր հեղափոխություն»։ Ամերիկացիները փորձում են կանխել իշխող «Վրացական երազանք» կուսակցության հաղթանակը...

Ռուսական հետախուզությունը տեղեկություններ ունի, որ Վաշինգտոնի վարչակազմը դժգոհ է Վրաստանի ղեկավարության գործողություններում անկախության դրսեւորումներից։ Ուստի, ընտրություններից անմիջապես հետո, զանգվածային ցույցերի ժամանակ երկրի իշխանությունների հասցեին քվեարկության արդյունքները կեղծելու մեղադրանքներ են հնչելու։ Ցուցարարները պետք է պահանջեն՝ չճանաչել ընտրությունները, վրացական ղեկավարության հրաժարականը և կսկսեն սադրել իրավապահներին կոշտ ուժային գործողությունների գնալու համար... ԱՄՆ-ը և արևմտյան երկրները Վրաստանին անմիջապես կմեղադրեն «ոչ ժողովրդավարական» լինելու և «ժողովրդի» դեմ անհամաչափ ուժ կիրառելու մեջ, ինչին կհետևեն Թբիլիսիի վրա տնտեսական ճնշման միջոցները...»:

Հետաքրքիր է, որ ռուսական այս կառուցի հետ զուգահեռ, գրեթե նույնանման հայտարարությամբ հանդես եկան Չինաստանի պատկան մարմինների ներկայացուցիչները:

Մոսկվայի և Պեկինի ներկայացուցիչների այս նախազգուշացումները խիստ դժկամությամբ են ընդունվել ԱՄՆ-ի կողմից: Այստեղ այդ հայտարարությունները գնահատել են, որպես «վրաց հասարակության վրա հոգեբանական ճնշում՝ ընտրություններից առաջ»:

Ինչ վերաբերվում է բուն Վրաստանի արձագանքին, ապա այդ երկրի ընդդիմադիր շրջանակները դատապարտել են այդ հայտարարությունները, իսկ իշխանության ներկայացուցիչները նշել են, որ տեղյակ են, թե ինչ են մտադիր իրականացնել Վրաստանում գործող «ազդեցության գործակալները»:

Վրաստանի անկախ դիտորդական շրջանակները նշում են, որ ԱՄՆ-ում խիստ դժգոհ են, որ իշխանությունները կնքել են ռազմավարական բնույթի համաձայնագիր Չինաստանի հետ և Վրաստանը փորձում են դարձնել տարածաշրջանի հանգուցային կետերից՝ տրանսպորտային ուղիների անցկացման առումով:

ԱՄՆ-ի այս կոշտ դիրքորոշումը ազդել է նաև Վրաստանի ներքաղաքական կյանքի վրա:

Այստեղ հակամարտությունն անցել է բոլոր սահմանները, և կողմերը չեն էլ թաքցնում, որ մեկի հաղթանակի դեպքում, մյուս կողմը վերացվելու է քաղաքական դաշտից, որպես «դրսի գործակալ»:

Սաակաշվիլիի թիմակիցները չեն էլ թաքցնում, որ իրենց հաղթանակի դեպքում «Վրացական երազանքը» կդադարի գործել, իսկ վերջիններս հայտարարում են, որ իրենց հաղթանակի դեպքում «կոլեկտիվ ազգային շարժումը», այդպես են ձևակերպում իշխանությունները բոլոր արևմտամետ ուժերին, օրենքով կհեռացվեն քաղաքական դաշտից, որպես «գործակալներ»՝ հիմք ընդունելով այս տարվա մայիսին ընդունված «գործակալների» մասին օրենքը:

Իշխանության մոտ կանգնած աղբյուրները նույնիսկ նշում են այն կոնկրետ քաղաքական ուժերը, որոնք օրենքից դուրս կհամարվեն, ընտրություններից անմիջապես հետո:

Դրանք են Սաակաշվիլու «Միացյալ ազգային շարժումը», «Լելոն», որը գլխավորում է բանկիր, օլիգարխ Խազարաձեն, «Օխլեբի» («Նոր») կուսակցությունը՝ Նիկա Գվարամիայի գլխավորությամբ, դա այն հեռուստապրոդյուսերն էր, ով հեռարձակել էր Ռուսաստանի նախագահին հասցեագրված անպարկեշտ սկանդալային հաղորդումը և վերջապես «Դրոա» կուսակցությունը, որը գլխավորում է հայտնի ռուսաֆոբ Ելենա Խոշտարիան։

Վրաստանի իշխանությունները համոզված են, որ իրենց դեմ ամերիկացիները, որևէ փաստ չեն ունենա, քանի որ Smartmatic համակարգը, որը պետք է հաշվի ձայները, բուն ամերիկյան համակարգ է:

Սակայն, ինչպես հայտնի է, ամերիկացիները «օրենքից դուրս են» համարում երկրները, կամ նրանց իշխանություններին ոչ թե ընտրությունների անցկացման որակին կասկածելու պատճառով, այլ այն դեպքում, երբ այդ երկիրը, կամ իշխանությունը խոչընդոտ է հանդիսանում իր ազգային շահին:

Դրա վառ օրինակներից է Վրաստանի և Ադրբեջանի հետ մոտեցումների խիստ տարբերությունը:

Վրաստանում հաստատված է քիչ թե շատ դեմոկրատական համակարգ, Ադրբեջանում, ի տարբերություն Վրաստանի, նույնիսկ դրա նշույլը չկա:

Բայց Վաշինգտոնից չի լսվում որև է թթու խոսք Բաքվի հանդեպ: Այն դեպքում, երբ Ադրբեջանը վարում է բալանսավորված քաղաքականություն, փորձում է կառուցել իր հարաբերությունները, և Վաշինգտոնի, և Մոսկվայի հետ: Վերջինիս հետ համատեղ գազ է վաճառում Եվրոպային, Հուսիս-հարավ տրանսպորտային համակարգում կատարում է հանգուցային դեր՝ կապելով Ռուսաստանը Իրանի հետ:

Իսկ Ադրբեջանի քաղաքական համակարգը, նման է ԽՍՀՄ-ի ժամանակների համակարգին, որտեղ դեմոկրատիայի նույնիսկ ձևական շղարշ չկա:

Բայց այս ամենի վերաբերյալ Վաշինգտոնից որևէ թթու արձագանք չկա: Մինչդեռ Վրաստանը, որ անգամներով ավելի դեմոկրատական է, քան Ադրբեջանը, մեղադրվում է տարբեր տիպի շինծու մեղքերի մեջ: Ինչո՞ւ, որովհետև իր մեջ բուծել է բազմաթիվ ամերիկյան ազդեցության գործակալներ և հիմք է տվել Վաշինգտոնին համարել, որ այդ երկիրը փաստացի իր գրպանում է: Վրաստանն արել է այն, ինչ չի արել Ադրբեջանը: Այդ իսկ պատճառով Վաշինգտոնը զգուշանում է Ադրբեջանի հանդեպ կոշտ տոն օգտագործել: Սակայն այս մոտեցումը նաև ցույց է տալիս, որ ամերիկյան մոտեցումները կապ չունեն արժեքների տարածման քաղաքականության հետ:

Ավելին, սա ցույց է տալիս, թե ինչ աստիճանի է անկում ապրել այսպես կոչված ամերիկյան առաքելությունը դեմոկրատական արժեքների տարածման հարցում:

Ինչը ևս մեկ անգամ փաստում է այն մասին, որ երկրները պիտի չխաբվեն ամերիկյան արդեն կեղծավոր դարձած արժեքների մասին լսելիս:

Քանզի դրա հետևանքով կարող են կորցնել իրենց տարածքները, ինչպես 2008-ին եղավ Վրաստանի, իսկ 2020-ին եղավ Հայաստանի հետ:

Եվ ճիշտ հակառակը՝ բոլոր այն երկրները, որոնք ճիշտ են հասկացել իրական, այլ ոչ թե թվացյալ ամերիկյան մոտեցումները, միայն շահել են: Որպես օրինակ կարելի է բերել նույն Ադրբեջանին, որ ցավոք սրտի մեր հաշվին, շահեց՝ ճիշտ հասկանալով միջազգային այս դասավորության իրական խաղի կանոնները:

Սա է իրականությունը:

Արտակ Հակոբյան

Աղբյուրը՝ Zham.am

դիտվել է 323 անգամ
Լրահոս
Շիրակի փողոցում տեղի է ունեցել վթար` hրդեհի բռնկմամբ․ կա տnւժած Վանաձորում բախվել են «BMW»-ն և «ԳԱԶ 31029»-ը․ կա 4 վիրավnր Սյունիքում «Peugeot»-ը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և գլխիվայր շրջվելով հայտնվել դաշտում Վթարային ջրանջատում․ հայտնի են հասցեները Հարուցվել է քրեական գործ ահաբեկչության հոդվածով․ՌԴ դեսպանատունը գործարկել է զոհերի թվային հուշահամալիր Բյուրականում ուսուցիչներին և աշակերտներին հորդորել են մասնակցել մարզպետի հետ հանդիպմանը «Հանուն սեփական կաշվի փրկության՝ Նիկոլն այս անգամ էլ է «խիզախություն» անում»․ Անդրանիկ Թևանյան Թուրքիայում ավտոբուսի վթարի հետևանքով 8 մարդ է զոհվել Խոշոր հրդեհ՝ Ամառանոցներ 15-րդ փողոցում Արման Ծառուկյանը փայլուն հաղթանակ տարավ RAF 9-ում Եղանակն՝ առաջիկա օրերին ԿԸՀ-ն ներկայացրել է ընտրողների ցուցակները Իսկ իրականությունն ավելի դաժան է․․․ ՀՀ տարածքում ավտոճանապարհների վիճակը Արագածոտնի թեմը 30 տարեկան է․ հոգևորականները սպասում են Մկրտիչ Սրբազանի վերադարձին Ուսուցիչներին պարտադրում են հանդիպել մարզպետի հետ. «մոբիլիզացիա» Վայոց ձորում. «Իշխանություն» Դիմում է ուղարկվել ԿԿՀ՝ Փաշինյանի կողմից վարքագծի կանոնների խախտման առնչությամբ Զանգը հնչեց․ հերթը հայ ընտրողինն է․ Արթուր Խաչիկյան Երևանի ամենացավոտ ու հրատապ խնդիրներից է գույքահարկը․ տնտեսագետ Ուկրաինական ԱԹՍ–ն հшրվածել է Զապորոժիեի ԱԷԿ-ի 6-րդ բլոկի տուրբինային շենքին. Ռոսատոմի ղեկավար Թրամփը վստահ չէ, որ Վենսը կարող է իրեն հաջորդել ԱՄՆ նախագահի պաշտոնում Քաղբանտարկյալ Արթուր Օսիպյանը 13-րդ օրն է՝ հացադուլի մեջ է. չպետք է լինեն «իմ ու քո քաղբանտարկյալներ». Վրթանեսյան Պետք է հասկանանք, թե ինչ չի կարելի անել երկիրը ամուր պահելու համար. Քոչարյան «Ճոճանակ». Ռուսաստանի ԱԳՆ-ում նշել են եվրոպացի քաղաքական գործիչների «հակասական» հայտարարություններն Ուկրաինայի հարցի վերաբերյալ Փաշինյանը նախապես տեղյակ է եղել պատերազմի մասին. Արշակ Կարապետյանը հատվածներ է հրապարակել իրենց նամակագրությունից
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 30-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 30-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արա Վարդանյանը Մայիսի 30-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայ Ազգային Կոնգրեսի կենտրոնական գրասենյակի համակարգող Լևոն Զուրաբյան Մայիսի 29-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Մայիսի 29-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար էլբակյանը Մայիսի 29-ին՝ ժամը 10։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 28-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Մայիսի 28-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուկ Սուքիասյանը Մայիսի 28-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Մայիսի 26-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am