«Թերի կրթությամբ հիստերի՛կ, դու երկիր ղեկավարող մա՞րդ ես… Մեզանից բուտերբրոդ են սարքում, որ Ադրբեջանը կուլ տա». Գուրգեն Խանջյան

Նիկոլ Փաշինյանը շարունակում է ոտանավորներ գրել ու հրապարակել իր ֆեյսբուքյան էջում, իր հետևորդներին բացատրելովայդ պրիմիտիվ բառակույտի նշանակությունը, այնուհետև հեծանվային արշավներ կազմակերպել՝ դրանք նկարահանել ու տարածել… Մինչդեռ տարածաշրջանում բոլորը պատրաստվում են հնարավոր պատերազմական զարգացումներին. մի կողմից՝Ադրբեջանը շարունակում է ակտիվ զորավարժություններ անցկացնել, մյուս կողմից՝ Իսրայելն ամեն կերպ աշխատում է Իրանին ներքաշել պատերազմի մեջ. Հարավային Կովկասում ու Մերձավոր Արևելքում իրավիճակը լարված է, բոլորը զինվում են և պատրաստվում նոր ռազմաքաղաքական մարտահրավերներին։

Եվ այս ամենի ֆոնին՝ Հայաստանի դե ֆակտո ղեկավարի ակտիվությունը զգացվում է միայն հեծանիվ քշելով, «Կեցցե՛ հեծանիվը» գրառումներ կատարելով, խաշլամա ուտելով, ընտանեկան միջավայրում լոբազգի բույսերի հետ առնչվելով, դատարկ ելույթներ ունենալով, Սևանում լող տալով… Ընդ որում, այդ ամենը նա անում է տասնյակ թիկնապահների, անվտանգության աշխատակիցներով լի ավտոշարասյունի ուղեկցությամբ, հսկայաքանակ քաղաքացիների՝ հարկատուների հաշվին՝ պետական բյուջեից մսխելով միլիոնավոր գումարները:

Հայաստանի գրողների միության անդամ, արձակագիր, դրամատուրգ Գուրգեն Խանջյանի խոսքով՝ Նիկոլ Փաշինյանին այլևս որևէ մեկը, այդ թվում՝ միջազգային հանրությունը, լուրջ չի ընդունում, նրան լուրջ են ընդունում միայն ՔՊ-ական իր «ֆանատները»։

«Մի այսպիսի հատուկ խումբ կա, չէ՞, որ երկիրն էլ քանդվի, ժողովուրդն էլ զոհվի, իրենց համար մեկ է, կարևորը՝ Փաշինյանը լինի, ուստի Նիկոլը հեծանիվն այդ մարդկանց համար է քշում։ Հեծանիվ քշելն ու ոտանավորներ գրելը պոպուլիստական պրոյեկտներ են՝ ժամանակ շահելու, մարդկանց ուղեղները լվանալու համար, բայց իհարկե, նախկինի նման չի հաջողվում, որովհետև իր հեռանալու ժամանակն էլ է անցել արդեն։ Ամեն օր բառախաղ է անում, ասում է՝«մեր ուժը մեր թուլության մեջ է, մեր անպաշտպանությունը» և այլն։ Այս մարդը մոռացել է՝ որտեղ է ապրում, «փափկացնում» է մեզ, մեզանից բուտերբրոդ է սարքում, իսկ Ադրբեջանը սրան է սպասում, որ լավ «փափկենք», որպեսզի ատամ չջարդի, միանգամից հարձակվի ու կուլ տա։

Այս մարդը Հայաստանի հետ որևէ առնչություն չունի, այսքան տարին բավարար չէ՞ր, որ ժողովուրդը հասկանա։ Այս երկրից արդեն բան չի մնում, մի երկու կտոր էլ կտա ու կշարունակի երջանիկ ապրել ու հեծանիվ քշել, քանի դեռ կա քնած ժողովուրդ»,-168.am-ի հետ զրույցում նշեց Գուրգեն Խանջյանը։

Նա հիշեցրեց 90-ականներին մարդկանց պատվախնդրությունը, նրանց հզորությունը՝ ցավով արձանագրելով, որ հավանաբար պատերազմը տարավ հզորներին ու թողեց միայն այն կարգի մարդկանց, որոնք այսօր հանդուրժում են Նիկոլ Փաշինյանին։ Մնացել են այնպիսիք, որոնք չեն ուզում առերեսվել իրականության հետ, ուզում են միայն թաքնված ապրել։ Այս ամենը լավ հասկանում է Փաշինյանը, որը նրանց զբաղեցնում է «թատրոններով», ֆեստիվառներով, երգ ու պարով։

«Լավ, ի վերջո, պետք է արթնանա՞նք, թե՞ չէ, այսինքն՝ ես արթուն եմ, մնում է մյուսներն արթնանան։ Ես արդեն չգիտեմ՝ այսքանից հետո ի՞նչ է պետք անել, նույնիսկ Բագրատ սրբազանն իր գործը թողեց, ոտքի կանգնեց, որ մի բանանի, բայց մարդիկ հասցնում են բամբասել, ինչ-որ բաներ գտնել… Երևի իզուր չէր, որ զորավար Անդրանիկը թողեց հեռացավ, հոգնեց երևի, ուղղակի հոգնեց։

 

Մենք նաև մեկ բան էլ պետք է հասկանանք, որ միայն ժողովրդով չէ, ակտիվացված էլիտա, խմբավորում պետք է լինի, նա պետք է գա ու բաներ փոխի այս երկրում։ Մի ակտիվ մասսա պետք է լինի ու խնդիրներ լուծի, այդ ո՞ր երկրում կա դեմոկրատիա, Հիսուսին ժողովուրդը չխաչե՞ց, հիմա էլ Փաշինյանի հետ միասին՝այս երկիրն են խաչում, նստենք սպասենք, թե ե՞րբ վերջնական խաչին կհանեն։ Ի՞նչ ասեմ՝ կորցնենք, սա էլ կորցնենք… հազարամյակներով արյուն ենք թափել, մեկ սանտիմետրի համար կյանքեր են գնացել, ու հիմա այնքան հեշտ է խոսում, դե ասում է՝ մի 7 կիլոմետր այս կողմ, մի 7 կիլոմետր այն կողմ։ Այ ախպեր, հե՞րդ է այդ տարածքը բերել, որ այդքան հեշտությամբ տալիս ես, մի անգամ հայելու առաջ կանգնիր ու քեզ հարց տուր, թե ո՞վ ես դու։ Թերի կրթությամբ հիստերի՛կ, դու երկիր ղեկավարող մա՞րդ ես, մի անգամ ազնվորեն քեզ հարցրու։ Խաբում ես, չէ՞, բոլորին խաբում ես, դա պարզ երևում է, բայց ինչո՞ւ, ի՞նչ ես ուզում դու մեզանից, թող գնա, այ ախպեր, թող գնա, այս երկիրը, այս ազգին մի կործանիր»,-հավելեց դրամատուրգը։

Արձակագիրն ասում է՝ հարց է առաջանում՝ հայ ազգը ոչինչ չունի՞ ասելու, պետք է նստի ու սպասի, թե երբ այս ամենի հետ առնչություն ունեցող արտաքին ուժերն իրեն վերջնականապես կուտե՞ն։ Մի՞թե այնքան թույլ պետք է լինես, որ քեզ կուլ տան ու թքեն։

«Վրաստանը կարողացավ ոչ ասել այն թեժ պահին, երբ զգաց, որ իրեն ներքաշում են պատերազմի մեջ։ Բայց մեր երկրի ղեկավարը գնում է, այստեղ է ժպտում, այնտեղ է ժպտում…Սա քաղաքականություն չէ, սա էլ գոնե իր մոտիկներն են ասում։ Սա պլաստիլինություն է. որ կողմից սեղմեն՝ այն կողմից կուռի։ Սարսափի մեջ ենք ապրում։
Ադրբեջաննամեն օր հայտարարում է «Արևմտյան Ադրբեջանի» մասին, ասում է՝ Զորաց քարերն ադրբեջանական է, սրան այս կողմից մի հակադարձում կա՞, չկա՛։ Այս իշխանությունը մերազգային արժեքները դրել է գետնի վրա ու կոխրճում է, հիմա ի՞նչ, մտածեմ, որ ես «Արևմտյան Ադրբեջանո՞ւմ» եմ ապրում։ Սրանք մեզ մոտ ուզում են ստեղծեն այն բարդույթը, որ մենք Հայաստանում տնվոր ենք։ Ձեզ պետք չէ էս երկիրը, մեզ պետք է, չես կարող հակադարձել, թողգնա՛, թող գա այն մեկը, ով կարող է հակադարձել…։ Սրանց ուժը միայն ընդդիմադիր խոսացող մարդկանց վրա է պատում՝ բռնեն, վախեցնեն, ծեծեն, տանեն լցնեն բանտերը։ Մի 50 տարի հետո մենք Հայաստանում լինելու ենք փոքրամասնություն, եթե, իհարկե, լինենք։ Սա արդեն վերջն է՝ կա՛մ արթնանում ու մի բան անում ենք, կա՛մ համակերպվում ու ընդմիշտ խորտակվում ենք»,-եզրափակեց Գուրգեն Խանջյանը։

Գլխավոր լուսանկարը՝ Գերման Ավագյանի

168.am

դիտվել է 1054 անգամ
Լրահոս
Ռոստովի մարզում ԱԹՍ–ի հարձակումից հետո հրդեհ է բռնկվել նավթի պահեստներում և նավահանգստում «Հրապարակ». Սահմանազատման արդյունքում Տավուշի մի քանի գյուղ կզրկվի կապից, կմեկուսանա Հայի թշնամիները Եթե ես ասեի՝ սատկացնելու եմ վարչապետին, հաջորդ օրը ինձ կձերբակալեին․ Ռոբերտ Քոչարյան (video) ԱՄՆ մասնագետներն այցելել են Հայաստան՝ ուսումնասիրելու ԹՐԻՓՓ-ի տեղանքը 34-ամյա վարորդը «ROX»-ով վրաերթի է ենթարկել փողոցն արգեկված հատվածով հատող հետիոտնի․ վերջինս տեղում մահшցել է Արամուսում վթարային ջրանջատում կլինի Ադրբեջանի ղեկավարությունը ուղիղ տեքստով հայտարարել է, որ «Հայաստանը զավթելը իրենց նոր նպատակն է» Արեգնազ Մանուկյանին ազատությունից զրկելը ձեր խղճուկության արտահայտությունն է․ Աբրահամյան «Կտեսնենք՝ ով, ում, ոնց»․ Կարապետյանի արձագանքը՝ ՔՊ-ականների սպառնալիքներին՝ անգամ հնարավոր ծեծին (video) Տաթև-Լծեն խաչմերուկում 36-ամյա վարորդը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, կողաշրջվել Փաշինյանն է որոշում, թե ով է գնալու խորհրդարան, ով է մնալու գործադիրում, ով է պաշտոնի նշանակվելու Իսրայելի ՊՆ նախարարը հայտարարել է Իրանի դեմ գործողությունները վերսկսելու պատրաստակամության մասին Մարդու իրավունքները ոտնահարելով` ժողովրդավարություն չես պաշտպանի․ Մելիքյան Փաշինյանը մի բանից խաբար չէր, բայց․․․ Սամվել Կարապետյան (video) Մի շարք թեկնածուներ շտապել են լքել հարազատ քաղաքական ուժի շարքերը․ «Իրավունք» Սննկացում, ռեկետ, աղքատացում. Նիկոլի անձնական մուռը՝ պետության հաշվին (video) Իրանը չի վերահսկում Հորմուզի նեղուցը. ԱՄՆ կենտրոնական հրամանատարություն «Չէ, ընկեր ջան, նա ձեր Փաշինյանը չէ, նա մե՛ր Փաշինյանն է». թուրք քաղաքագետի պատասխանը Հոխիկյանին Սա ոչ այլ ինչ է, քան պետական մակարդակով իրականացվող հոգեբանական տեռոր «Հայաստանում կրկին կա կին քաղբանտարկյալ՝ Արեգնազ Մանուկյանը»․ Արեգա Հովսեփյան Արեգնազ Մանուկյանի կալանքը քաղաքական ուղերձ է, նա քաղբանտարկյալ է․ Մելոյան Մանուկյանի կալանավորման որոշումը քաղաքական դրդապատճառներով հերթական հետապնդումն է․ Ղահրամանյան Նեթանյահուն հակադարձել է Թրամփին․ ՑԱԽԱԼ-ը կմնա Լիբանանի հարավում Բելառուսն ու Ռուսաստանը ՄԱԿ-ում ներկայացրել են մարդու իրավունքների խախտումների մասին համատեղ զեկույց
Ամենաընթերցվածները
Շուտով
Հուլիսի 10-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հուլիսի 10-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը Հուլիսի 10-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հուլիսի 10-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Սարգսյանը Հուլիսի 9-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մայր Հայաստանից Սուսաննա Մելքոնյանը Հուլիսի 9-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սեյրան Չիլինգարյանը Հուլիսի 9-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՅԴ Արմենուհի Կյուրեղյանը Հուլիսի 9-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հուլիսի 8-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հուլիսի 8-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ուժեղ Հայաստան կուսակցությունից Հայկ Ֆարմանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am