Ի՞նչ է կատարվում Երևանի ՋԷԿ-ում և ի՞նչ կապ ունի դրա հետ Գնել Սանոսյանը

Մեզ հասած տեղեկությունների համաձայն՝ տևական ժամանակ է՝ միակ պետական մնացած և ռազմավարական նշանակություն ունեցող Երևանի ՋԷԿ-ում տիրում է մատրիարխատ, այն է՝ ամիսներ շարունակ կառույցը դե-ֆակտո ղեկավարվում է նույն ընկերության փոխտնօրեն՝ Ալիսա Բաղդասարյանի և Տարածքային Կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանի քրոջ (ազգականի)՝ Անի Սերոբյանի կողմից։

Խնդիրը նրանում է, որ բարձր պաշտոն զբաղեցնող կանայք տևական ժամանակ է՝ իրենց բուն պարտականությունները թողած՝ զբաղված են նեղ անձնական հարցեր լուծելով, բամբասանքներով, տարիներ շարունակ կուտակված վրեժը աշխատակազմից լուծելով։ Մեզ հասած տեղեկությունների համաձայն՝ վերը նշված տանդեմի ղեկավարման օրոք աշխատանքից ազատվել է ավելի քան 10 անձ, լուծարվել են բաժիններ, ստեղծվել է անառողջ և աշխատելու համար անբարենպաստ մթնոլորտ։

Մեր տեղեկություններով՝ կայանը այս պահին չի շահագործվում, քանի որ ղեկավար անձնակազմը համապատասխան գնումներ կազմակերպելու և դրանով իսկ կայանի բնականոն աշխատանքը ապահովելու նպատակով համապատասխան սարքավորում ձեռքբերելու փոխարեն զբաղված է աշխատակիցներին տեսախցիկներով վերահսկելով, միմյանց դեմ լարելով, զեկուցագրեր գրելու հրամաններ արձակելով։

Հարկ է նկատել, որ կայանի մեկ օրվա չաշխատելը միլիոնավոր դրամների կորուստ է պետական բյուջեի համար։ Հիշեցնենք, որ Երեւան ՋԷԿ-ը Հայաստանի խոշոր հարկատուների ցուցակում է։ Ուշագրավ է նաև, որ այս ինքնաֆինանսավորվող, հարուստ կառույցն աչքի է ընկել նաև իր հետաքրքրաշարժ գնումներով և հաղթողների շրջանակով (մեր ունեցած տեղեկությունների համաձայն՝ ընկերության ղեկավար անձնակազմի բարեկամներն անմասն չեն մնացել այդ գործընթացներից), որն առանձին քննարկման և հոդվածի նյութ է։ Հասկանալի է, թե ինչու է այս բարձիթողի վիճակն անտեսում նախարար Գնել Սանոսյանը՝ հաշվի առնելով ազգակցուհու գործոնը, սակայն անհասկանալի է այլ՝ ավելի բարձր օղակների անտարբերությունը երկրի համար այս կարևորագույն կառույցի նկատմամբ։

Հարց է առաջանում, թե ո՞վ է պատասխան տալու և վնասները փոխհատուցելու՝ նախարար Սանոսյա՞նը, ում լուռ համաձայնությամբ է ստեղծվել և շարունակվում նշված իրավիճակը Երևանի ՋԷԿ-ում, տնօրենի պաշտոնակատա՞րը, ով մոռացել է իր բուն պարտականությունները, նախարարի բարեկամ Անի Սերոբյա՞նը, ով փաստացի ղեկավարում է ընկերությունը, թե՞, այնուամենայնիվ, ինչպես միշտ, կգտնվեն քավության նոխազներ։

Երևանի ՋԷԿ-ում իրականացված և իրականացվող գնումների մասին՝ հաջորդիվ։

Պետրոս Ալեքսանյան

7or.am

դիտվել է 886 անգամ
Լրահոս
Հայաստանը բռնապետ ղեկավարի աթոռամոլության պատճառով վերածվել է գերտերությունների շահերի բախման կետի Արցախի էջը փակված չէ․ Գառնիկ Դանիելյան Թրամփի սուտը բավականին «թանկարժեք» է Սեպտեմբերի 1-ից գործում են մանկապարտեզների սննդի նոր պահանջները. ի՞նչ է արգելված ճաշացանկում Հայաստանի կանանց հավաքականը 4-րդ հաղթանակն է տոնել Մբապեն այս պահին աշխարհի լավագույն ֆուտբոլիստն է․ Զիդան Նոր Խարբերդի մանկատանը երեխային դաժան ծեծի ենթարկած դայակը ձերբակալվել է. ՆԳՆ Փոփոխություն Հայաստանի հավաքականի հայտացուցակում Մահացել է քաղաքագետ Ռիչարդ Կիրակոսյանը Արեգնազը պատրաստ է անցնել զրկանքների միջով․ Քրիստինե Վարդանյան Սեպտեմբերի 22/23-ին՝ հարյուրավոր հասցեներում լույս չի լինի Չի մոռացվելու, որ «յան» ազգանունով ոմանք ասում էին՝ «ինչո՞ւ չես զոհվել, այ համբալ»․․․ Արարատի մարզում բախվել են բեռնատարներ․ նրանցից մեկը բարձված է եղել խոշոր եղջերավոր անասուններով Կասկադյորական ավտովթար՝ Կոտայքի մարզում Հորդառատ անձրև կգա Խարբերդի մանկատանը երեխային ծեծած դայակը ազատվել է աշխատանքից Հզոր պտտահողմ Սևանա լճում Տուն ենք գնում՝ արդեն չորսով. Սոնա Ռուբենյանն ու նորածին որդին դուրս են գրվել հիվանդանոցից․ տեսանյութ Վերադառնալու ենք Արցախ Տղամարդու դի է հայտնաբերվել Հրազդանի կիրճում Տիրադավ հոգևորականը կազինո է հաճախում․ «Հրապարակ»
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am