Այսօր՝ հոկտեմբերի 30-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 02։20-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Աբովյան քաղաքի 4-րդ միկրոշրջանի 6-րդ շենքի դիմաց հրդեհ է բռնկվել կայանված վիճակում գտնվող Toyota Land Cruiser Prado մակնիշի 08 OD 880 համարանիշի ավտոմեքենայում։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հրդեհի վայր են ժամանել ՀՀ ԱԻՆ ՓԾ Աբովյանի հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով, ովքեր քաղաքացիների օգնությամբ մարել են ավտոմեքենայում առաջացած հրդեհը։ Դեպքի վայր են ժամանել նաև Ոստիկանության Աբովյանի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Արսեն Այվազյանի գլխավորությամբ։ Թե ինչն է եղել հրդեհի պատճառը, ՀՀ ԱԻՆ ՓԾ Կոտայքի մարզային հրդեհային և տեխնիկական անվտանգության տեսչությունում պարզվում է։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ ավտոմեքենան պատկանում է Կոտայքի մարզի Նոր Գեղի գյուղի բնակիչ՝ 43-ամյա Արմեն Ավդալյանին, ով «Աբովյան» սուպերմարկետի տնօրենն է։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները՝ Սմբատ Պետրոսյանի
Մայիսի 8-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Մայիսի 8-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը
Մայիսի 8-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Մայիսի 8-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Մայիսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը
Մայիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը
Մայիսի 6-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը
Մայիսի 6-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Մայիսի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Մայիսի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը