ԱԺ մշտական հանձնաժողովներում այսօր քննարկվում է «ՀՀ 2018թ. պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագիծը:
Քննարկման սկզբում ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը հայտարարեց, որ հաշվի առնելով 2017-22թթ. Կառավարության նպատակադրումները՝ հարկաբյուջետային քաղաքականության մեջ փոփոխություններ են նախագծել. «Այն հիմնականում սահմանափակվելու է արտաքին պարտքի կայունությամբ, սակայն հարկաբյուջետային քաղաքականությունն իրականանալու է ծախսային մասի վերանայմամբ՝ առավել շեշտադրելով կապիտալ ծախսերը»:
«Ընթացիկ զարգացումները, չնայած հուսադրող են, սակայն տնտեսական աճի հիքմերը բավարար ամուր չեն երկարաժամկետ բարձր տնտեսական աճին հավակնելու համար», - ասաց վարչապետը։
Վերջինս ընդգծեց, որ 2017-ին բյուջետային մի շրջանակ հաստատվեց, որը բնորոշում է տնտեսական աճի կայունացումը, իսկ 2018-ին կառավարությունը ծրագրել է բյուջե, որը հիմքեր կստեղծի ապագայում միջինում 5 տոկոսանոց տնտեսական աճ ապահովել։
«Բոլորից մեծ ջանքեր ու ծավալուն աշխատանք կպահանջվի նշված ցուցանիշին հասնելու համար», - ասաց Կարեն Կարապետյանը՝ հավելելով, որ կառավարությունը շարունակելու է աշխատել ստվերի կրճատման ուղղությամբ և քայլեր է ձեռնարկելու գործարար տնտեսության զարգացման ուղղությամբ։
«Որդեգրած հարկաբյուջետային քաղաքականությունը հիմքեր կստեղծի ապագայում ունենալու 5 տոկոսանոց տնտեսական աճ: Նշված ցուցանիշին հասնելը ծավալուն աշխատանք մեզնից կպահանջի: Հարկաբյուջետային քաղաքականությունը հստակ կանոններ կպահանջի: Մեր եկամտային քաղաքականությունը լինելու է հավասարակշռված՝ թե ստվերային տնտեսության կրճատմամբ, թե գործարար միջավայրի բարելավմամբ»:
Վերջում վարչապետը բոլորին մաղթեց արդյունավետ աշխատանք ու լավ տրամադրություն:
Մայիսի 8-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Մայիսի 8-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը
Մայիսի 8-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Մայիսի 8-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Մայիսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը
Մայիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը
Մայիսի 6-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը
Մայիսի 6-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Մայիսի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Մայիսի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը