Ընթացիկ տարվա մայիսից «ՀՀ արտաքին առևտրի ազգային մեկ պատուհան» պորտալում գործարկվել է «Ռիսկերի կառավարում» համակարգը՝ հնարավորություն ստեղծելով կիրառելու ռիսկայնության գնահատման նոր ուղղություններ:
Այս մասին հայտնում են ՀՀ ԿԱ ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից։
Արդյունավետ թիրախավորման շնորհիվ համակարգն ուղղված է մաքսային մարմնի կողմից ֆիզիկական զննումների կրճատմանն ու արդյունավետության բարձրացմանը: Համակարգի կիրառման առաջին ամիսների ընթացքում ֆիզիկական զննումների քանակի կրճատումն արդեն նկատելի է: Մասնավորապես, եթե 2017 թվականի առաջին եռամսյակում ֆիզիկական զննման է ենթարկվել ներքին սպառման համար մաքսային ընթացակարգով հայտարարագրված ապրանքների 28,8 տոկոսը, ապա երկրորդ եռամսյակում այդ թիվը նվազել է 6,4 տոկոսով՝ կազմելով 22,4 տոկոս:
Ռիսկերի կառավարման նոր համակարգն ինտեգրված է մաքսային ձևակերպումներին առնչվող այլ էլեկտրոնային կառավարման համակարգերի հետ, ինչն ապահովում է համակարգերի միջև փոխգործակցությունը և բարձրացնում դրանց կիրառման արդյունավետությունը: Համակարգը նպաստում է նաև մաքսային գործընթացների դյուրացմանը, արտաքին առևտրի ոլորտում ավելի բարենպաստ միջավայրի ապահովմանը և մաքսային սահմանների պաշտպանության արդյունավետության բարձրացմանը:
Մայիսի 8-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Մայիսի 8-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը
Մայիսի 8-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Մայիսի 8-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Մայիսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը
Մայիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը
Մայիսի 6-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը
Մայիսի 6-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Մայիսի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Մայիսի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը