Տաճարը բացումից 1 ամիս առաջ անավարտ է

«Հրապարակը» գրում է․ Երեկ Մայր Աթոռը հայտարարեց, որ սկսում է լրագրողների հավատարմագրումը՝ սեպտեմբերի 28-ին եւ 29-ին կայանալիք Մյուռոնօրհնեքն ու Մայր տաճարի վերաօծումը լուսաբանելու համար: Փորձեցինք հասկանալ, թե ինչու էր 6 տարի ձգվում նորոգումը: 6 տարում զրոյից կարելի էր տաճար կառուցել՝ աշխարհում քաղաքներ են կառուցվում շատ ավելի կարճ ժամանակում:

Ի՞նչն էր Մայր տաճարն այսքան փակ պահելու պատճառը, մանավանդ որ քրիստոնեական հավատքի խորհրդանիշ կառույցի` 2018-ից փակված լինելու մեջ որոշ հավատացյալներ տեսնում են մեր ազգային ողբերգությունների` կորուստների ու զոհերի, Հայաստանի գլխին եկած աղետների վերերկրային բացատրությունը: Այս տարիներին բազում խնդրանքներ են ուղղվել Գարեգին Բ կաթողիկոսին, որ արագացնի տաճարի նորոգումը, հավատավոր ժողովրդի առաջ բացի Մայր տաճարի դռները` նաեւ նրա հույսը վերականգնելով, սակայն սայլը տեղից չէր շարժվում: Մենք տեղեկացանք, որ հիմա էլ Վեհափառը չի ցանկացել վերաբացել Մայր տաճարը՝ կրկնելով, թե «նորոգումը չի ավարտվել», եւ միայն տարբեր անձանց ու հոգեւորականների պահանջին է տեղի տվել:


Պարզվում է, որ վերաբացումից մեկ ամիս առաջ Մայր տաճարի վերակառուցումը դեռ անավարտ է` ոչ միայն որոշ աշխատանքներ կիսատ են, այլեւ շատ «ռաբիզ» վերանորոգում է իրականացվել` Գարեգին Բ-ի անձնական ճաշակով: Մասնավորապես` տաճարի հատակը սալիկապատվել է, եւ այն այժմ ուղղակի ժամանակակից բաղնիք է հիշեցնում: Մայր Աթոռին մերձ շրջանակները կարծում են, որ տաճարի շինարարությունն այսքան ձգձգելու պատճառներից մեկն էլ սփյուռքից եւ հայ մեծահարուստներից շարունակական ֆինանսական աջակցություն խնդրելու լեգիտիմ հիմք ունենալն է: Ո՛չ տաճարի նորոգմանն ուղղված հանգանակությունները, ո՛չ ծախսերը վերահսկելի չեն, միայն կաթողիկոսն է տնօրինում ողջ տեղեկատվությունը:

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի՝ 24․ 08․ 24 թ համարում։

դիտվել է 75 անգամ
Լրահոս
Իրանի շուրջ զարգացումներում «լճացած» իրավիճակ է․ իրանագետ Մրգաշենում կատարված uպանության մեղադրանքով ձերբակալված եղբայրները կալանավորվել են. ՔԿ Թրամփի միակ դաշնակիցը Ո՞վ է ուզում խաղից հանել Վենսին Վթարից տուժած մոր ու երեք երեխաների վիճակը շարունակում է մնալ ծայրահեղ ծանր․ «Փաստինֆո» Հայը չի ընտրել Արցախի հանձնումն ու թուրքի առաջ ծնկելը․ Հովհաննես Ավետիսյան Հունգարիայի վարչապետը չի մասնակցի Կիպրոսում կայանալիք ԵՄ գագաթնաժողովին. Politico Երևան-Դիլիջան-Իջևան երթուղին սպասարկող «ГАЗель»-ը վթարի է ենթարկվել, ուղևորները վիրավորվել են Մրգաշեն գյուղի ատամնաբույժի սպանության համար մեղադրվող 20 և 17-ամյա եղբայրները ձերբակալվել են Ծառուկյանի ամենամեծ պաշտոնը ու ոմանց դատարկությունը Փարաքարի համայնքապետի սպանության գործով մեղադրյալները կմնան կալանքի տակ․ «Փաստինֆո» ԱՄՆ-ն հրաժարվել է Ռուսաստանի առաջարկից․ Պեսկով Վալոդյա Գրիգորյանի գործը փաստացի ընթանում է ի սկզբանե թելադրված և ուղղորդված սցենարով․ Թանդիլյան Բախվել են «Mercedes»-ը և «BMW»-ն․ 6 վիրավոր կա Ո՞ւմ միջոցով են շփվում Չես կարողանում հաղթե՞լ, բարեկամացի՞ր Մոսադի նորանշանակ ղեկավարն առաջարկել էր միջուկային մարտագլխիկներ վաճառել Թուրքիային Թուրքիայի և Ադրբեջանի հակասությունները Կոսովոյի անկախության հարցում Ինչ պահանջ ունի Զելենսկին Ցրտահարության վտանգ. առաջիկա գիշերը ՀՀ մի շարք շրջաններում սպասվում է ջերմաստիճանի անկում Թուրքիայի դպրոցում տեղի ունեցած կրակոցների հետևանքով զոհերի թիվը շատացել է Ավտովթար՝ Կոտայքի մարզում․ բախվել են «Opel»-ը և «Lixiang»-ը, վերջինն էլ բախվել է ծառին Թրամփը հայտարարել է Իրանի դեմ գործողության ավարտի մասին «ՆԱՏՕ-ն մեզ հետ չի եղել և մեզ հետ չի լինի ապագայում»․ Թրամփ Ի՞նչ է մտածում Թրամփը
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 16-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սամվել Հակոբյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 14-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մեսրոպ Եսայանը Ապրիլի 14-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Ապրիլի 14-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Ապրիլի 14-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Ապրիլի 13-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երևանի ավագանու անդամ Արմենակ Դանիելյանը Ապրիլի 13-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am