Ոտքի ելնենք` «Մենք մեր բաժին Կարսը չհանձնենք»

Այսօր Կարսի անկման օրն է: Մայրաքաղաք Կարսի անկումից անցել է 97 տարի: Թուրքերը Կարսը գրավել են առանց լուրջ դիմադրության բախվելու: «Կարսը անպարտ է ընկել: Նա դարձավ հանցավոր անտարբերության զոհ»: Կարսի անկումով  մենք կորցրեցինք  Անին, Սուրմալուն, Նախիջևանը: Շուրջ 100 տարի անց նույն իրավիճակն է: Հանցավոր անտարբերություն և հանցավոր ու ապաշնորհ ղեկավար վերնախավ: Պատերազմող երկրում`

  • զինվորական ծառայությունից խուսափած կամ դասալիք  քաղաքական վերնախավ,
  • զինված ուժերում ոչ կանոնադրական հարաբերությունների հետևանքով հազարավոր զոհեր,
  • սահմանին տասնութամյա զոհի մասին ողբերգական լուր գրեթե ամեն օր,
  • պարբերաբար սահմանամերձ շրջաններում խաղաղ բնակչության նկատմամբ հարձակումներ,
  • բանակ առանց ժամանակակից սպառազինության,
  • բանակ թաղված կոռուպցիայի մեջ,
  • 2016 թվական քառoրյա պատերազմում հարյուրավոր զոհեր, վիրավորներ և տարածքային կորուստ,
  • քարոզչություն հայրենի հողերի հանձման մասին,
  • 1993-1995 թվականներին  ՀՀ պաշտպանության նախարար է եղել Սերժ Սարգսյանը,
  • 2000-2007 թվականներին ՀՀ պաշտպանության նախարար է եղել Սերժ Սարգսյանը,
  • 2008 թվականից առ այսօր ՀՀ գերագույն գլխավոր հրամանատարն է Սերժ Սարգսյանը:
Ոչ մեկս չենք կասկածում` շուրջ քառորդ դար գործող բռնակալական համակարգի ղեկին են արյունոտ և կեղտոտ ձեռքերով գաճաճ-մարդիկ: Բռնակալական համակարգի հիմքում է ընկած բոլշեվիկներից սերված ՀՀԿ-ն` իր զզվելի գաճաճ ղեկավարով: Կարևոր է գիտակցել, որ ավելի քան երբևէ, արտաքին և ներքին սպառնալիքների տարանջատումը այլևս չի համապատասխանում իրականությանը: Այս համատեքստում` պետք է արձանագրել արդի հայկական պետությունում գործող բռնակալական` ավտորիտար ռեժիմի առկայությունն ու համատարած կոռուպցիան հայ ազգի համար նույնքան վտանգավոր են,  որքան  արտաքին ագրեսիան, հայրենիքի բռնազավթումը և աշխարհաքաղաքական գործարքները: Իսկ ի՞նչ է  պետք անել` պետք է տապալել բռնապետությունը: Ինչպե՞ս`համատարած ընդվզմամբ. բա՛վ է ապավինել օտար ուժերին:   Զարուհի Փոստանջյան «Երկիր Ծիրանի»  կուսակցության նախագահ

դիտվել է 2 անգամ
Լրահոս
Ռուսաստանի հարավային ուղղությամբ օդային հաղորդակցությունը լիովին վերականգնվել է Մենք հասել ենք այն ամենին, ինչ ուզում էինք. Ալիև Ռուսաստանը փոխում է խաղի կանոնները. Արա Պողոսյան Նիկոլ Փաշինյանը շարունակում է չարաշահել վարչական ռեսուրսը Ադրբեջանում կան քաղաքական միավորներ, որոնք ՀՀ-ի որոշ տարածքների նկատմամբ ունեն նվաճողական հայացքներ Վթար Թումանյան-Աբովյան փողոցների խաչմերուկում․ վարորդներից մեկը Հայաստանում հայտնի փաստաբան է Ինձ նյարդայնացնում է Հակակոռուպցիոն կոմիտեի ֆեյսբուքյան էջում ամեն օր հրապարակվող ձայնագրությունները․ Երիցյան Հայաստանում կան անհատներ, որոնք ունեն «ռևանշիստական»​​ մտածելակերպ Ադրբեջանի նկատմամբ. Բայրամով Հանտավիրուսի մահացու շտամով վարակված ուղևորներին տեղափոխող զբոսանավը ժամանել է Թեներիֆե կղզի Հայ-ադրբեջանական սահմանին շարունակվում են սահմանազատման աշխատանքները. Բայրամով Երևանում կինը դիմել է ոստիկանություն և հայտնել, որ 26-ամյա տղան ոտքերով հարվածներ է հասցրել Ճանապարհի վերջում շատ արագ կհայտնվենք ոչ թե ԵՄ-ում, այլ «արևմտյան ադրբեջանում». Արման Աբովյան Ադրբեջանից Հայաստան կուղարկվի 16 վագոն դիզելային վառելիք Անլվա մի ոչնչություն նախ համբուրեց զոհվածի մոր ձեռքը, հետո վերադարձավ իր որջն ու վաճառեց Արցախը․ Արամ Գևորգյան Նիկոլն ամենավտանգավոր ու ամենակեղտոտ բաներն է ասում, կեղծում ու վիրավորում է մեր ժողովրդի ընթացիկ պատմությունը Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ Երբ դավաճանն ասում է, որ Արցախյան շարժումը սխալ էր, նշանակում է զինվորին տարել է զոհել, որ հանձնի. Իշխանյան Հայաստանի թակարդը՝ «հանուն» մի բանի Քուչակում բախվել են «Mercedes»-ը և բանջարեղենով բարձված «Opel»-ը․ կա վիրավոր «Nissan» մակնիշի ավտոմեքենան արգելափակվել է Չիչխան գետում Ռուբիոն և Ուիթքոֆը Մայամիում հանդիպել են Կատարի վարչապետի հետ Իրավիճակը՝ ավտոճանապարհներին Իջևան-Դիլիջան ավտոճանապարհին «Mercedes»-ը դուրս է եկել երթևեկելի հատվածից և հայտնվել Աղստև գետում Պայմանագրային զինծառայողի հարցերը Փաշինյանը տեղում լուծեց Մեկ օր գալու է այն օրը, որ ծանր սրտով ու ամոթով չենք դիմավորելու Մայիսի 9-ի տոնը. Բեգլարյան
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 8-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մայիսի 8-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը Մայիսի 8-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մայիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը Մայիսի 6-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 6-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Մայիսի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am