Պուչդեմոնը կմնա նախագահ. Կատալոնիայի իշխանություններ
Մադրիդի իշխանությունների կողմից պաշտոնից զրկված Կատալոնիայի առաջնորդ Կառլես Պուչդեմոնը կա և կմնա տարածաշրջանի ղեկավար, հայտարարել են տեղի իշխանությունները։ «Երկրի նախագահն է և կմնա Կառլես Պուչդեմոնը» ,- El Punt Avui թերթի համար հոդվածում գրել է Ուրիոլ Ժունկերասը։ Նա ստորագրել է հոդվածը որպես Կատալոնայի փոխնախագահ։
