Իսպանիայի վարչապետ Մարիանո Ռախոյը կառավարության փոխնախագահ Սորայե Սաենս դե Սանտամարիային հանձնարարել է ղեկավարել Կատալոնիայի ժեներալիտետը: Այս մասին հայտնում է lavanguardia.com-ը:
Ինչպես հաղորդում են իսպանական ԶԼՄ-ները, Թագավորությունը հօգուտ անկախության քվեարկած ինքնավար մարզի նկատմամբ կիրարկել է Սահմանադրության 155-րդ հոդվածը:
Համաձայն այդ դրույթի՝ Իսպանիայի կառավարությունը պարտականությունների կատարումից ազատում է ժեներալիտետի նախագահ Կարլես Պուչդեմոնին ու Կատալոնիայի խորհրդականներին և մինչ նոր ընտրությունների անցկացումը այդ պարտականությունները կատարելու համար նշանակում Մադրիդի պաշտոնյաներին:
Ավելի վաղ, Կատալոնիայի խորհրդարանն Իսպանիայից անկախանալու վերաբերյալ բանաձեւ էր ընդունել, ինչից հետո Իսպանիայի իշխանությունները կիրառել են Սահմանադրության 155-րդ հոդվածն ու սահմանափակել Կատալոնիայի ինքնավարությունը: Կենտրոնական իշխանությունները նաեւ հայտարարել են Սահմանադրական դատարան դիմելու մասին, որպեսզի չեղարկեն Կատալոնիայի խորհրդարանի ընդունած բանաձեւը: Այս մասին տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստին»:
Մայիսի 8-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Մայիսի 8-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը
Մայիսի 8-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Մայիսի 8-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Մայիսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը
Մայիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը
Մայիսի 6-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը
Մայիսի 6-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Մայիսի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Մայիսի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը