Գրոհայինները ռմբակոծում են Դամասկոսը
«Ալ-Քաիդա»-ի և «Ջեբհաթ ան-Նուսրա»-ի հետ կապված «Ջեյշ ալ-Իսլամ» խմբավորման գրոհայինները ականանետներով ռմբակոծել են Դամասկոսի բնակելի թաղամասերը: Այս մասին հաղորդում է RIA Novosti-ն՝ վկայակոչելով սիրիական ռազմական աղբյուրին: «Ջոբարում և Դումայում ահաբեկիչները ականանետներով ռմբակոծել են Դամասկոսի բնակելի թաղամասերը: Խաղաղ բնակչության շրջանում զոհերի և տուժածների մասին հաղորդագրություններ չեն ստացվել»,- ասել է աղբյուրը:
