Պայթյուն Թաիլանդում. կան զոհեր և վիրավորներ
Թաիլանդական Պաթանի ծայրամասում գտնվող ոստիկանական բաժանմունքի մոտակայքում կայանված ավտոմեքենան պայթել է, ինչի հետևանքով երկու մարդ մահացել է, յոթը` ստացել տարբեր աստիճանի վնասվածքներ, գրում է lifenews.ru-ն: Տեղի իրավապահ մարմինների տվյալներով` պայթյունի պատճառը պայթուցիկով լցոնված ավտոմեքենան է եղել, որը գտնվել էր հետախուզման մեջ: Զոհվածների և տուժածների անունները արդեն հայտնի են:
