Ի՞նչ նպատակ է հետապնդում իշխանությունը՝ փորձելով նոր հարկային ահաբեկչական միջոցներ ստեղծել բիզնեսի դեմ

Ինչպես հայտնի է, Հայաստանի պետական եկամուտների կոմիտեն (ՊԵԿ-ը) նախաձեռնել է օրինագիծ, ըստ որի՝ այս կառույցն առաջարկում է հրաժարվել քրեական պատասխանատվությունից ազատվելու խրախուսական նորմերից. «Խրախուսական նորմերի առկայությունը նպաստում է հարկային հանցագործությունների կատարմանը, իսկ հանցագործությամբ պատճառված գույքային վնասի հատուցման միջոցով քրեական պատասխանատվությունից ազատում ճանաչելու իրավական հիմքերը խոչընդոտում և հնարավորություն չեն տալիս կանխել նոր հարկային հանցագործությունների կատարումը»,-նշում են նախաձեռնության հեղինակները։ Օրինագիծը պորտալում տեղադրվել է օգոստոսի 8-ին, իսկ ներկա դրությամբ փաստաթղթին դեմ է արտահայտվել հարցվածների ճնշող մեծամասնությունը։ Այսինքն, երկրի բիզնես դաշտը միահամուռ մերժում է այս չարաբաստիկ առաջարկությունը:

Այսինքն՝ գործարարները հասկանում են, թե ինչ թակարդի մեջ են ուզում իրենց գցել իշխանությունները:

Ըստ այս օրինագծի՝ գործարարը 3 տարով կկալանավորվի, եթե նրա գործունեության մեջ հայտնաբերվեն 10 միլիոն դրամի (մոտ 25 հազար դոլար) և ավելի խախտումներ։ Պետական ​​եկամուտների կոմիտեն առաջարկում է անվավեր ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 290-րդ հոդվածի 5-րդ մասը, որը ձեռնարկատերերի համար նախատեսում է խրախուսական միջոցներ և ազատում նրանց քրեական պատասխանատվությունից:

Օրինակ, եթե ՊԵԿ-ի աշխատողը հայտնաբերում է ընկերության գործնեության մեջ 10 մլն. դրամից ավելի խախտում, ապա այդ ընկերության ներկայացուցիչը պիտի կալանավորվի առնվազն 3 տարով, այսինքն մինչ բողոքարկելը գործարարը չի կարող ազատության մեջ մնալ:

Այսօրվա օրենսդրությամբ՝ գործարարը, ով, ասենք, մեղադրվում է ՊԵԿ-ի կողմից նման չարաշահման մեջ, ենթադրենք՝ 15 մլն-ի խախտման համար, կարող է 15 մլն․ գրավ վճարելով շարունակել սեփական բիզնեսը և բողոքարկել այս որոշումը դատարանում:

Հնարավոր է, որ նա պարտվի կամ հաղթի:

Ներկայացված առաջարկությամբ՝ գործարարը հնարավորություն չի ունենալու բողոքարկել այս որոշումը՝ միաժամանակ մնալով անազատության մեջ:

Ի՞նչ վտանգներ կարող են լինել, եթե այս չարաբաստիկ առաջարկությունն օրենքի ուժ ստանա

Բերենք մի շարք օրինակներ՝

Առաջին․

Դիցուք գործարարը 12 մլն դրամի խախտում է արել և հայտնվել է ճաղերի հետևում: Նա բողոքարկել է այս որոշումը՝ մնալով ճաղերի հետևում: Նրա բիզնեսը կարող է կործանվել, իսկ վերջում պարզվի, որ դատարանը գործարարին է համարել իրավացի:

Այդ դեպքում ումի՞ց նա պետք է պահանջի իր կործանված բիզնեսի փոխհատուցումը:

Երկրորդ․

Անցյալ տարի ՊԵԿ-ը հայտնաբերել է 900-ից ավելի խախտում, որը գերազանցում է 10 մլն դրամը: Ըստ այս որոշման՝ 2023-ին Հայաստանում ավելի քան 900 գործարար պիտի հայտնվեր ճաղերի հետևում:

Իսկ դա կնշանակի, որ կարճ ժամանակահատվածում Հայաստանում բոլոր բիզնեսները կարող են փակվել:

Երրորդ․

ՊԵԿ-ի ղեկավարը պնդում է, թե իբր իրենց առաջարկով իրենք ուզում են, որ բոլոր գործարարները հայտնվեն հավասար պայմաններում, որպեսզի խրախուսման հնարավորություն չունենա ոչ ոք:

Սակայն նույն սկզբունքով կարելի է պնդել, որ իշխանությունն ուզում է բոլորին հավասար ձևով պատժել: Ո՞վ ասաց, որ Ստալինի ժամանակ այդ դեպքում արդարություն չի եղել: Այդ տրամաբանությամբ, Ստալինի ժամանակ ամենաարդար համակարգն էր գործում, քանի որ ձերբակալում էին ոչ միայն շարքային քաղաքացուն, այլև Կոմկուսի Քաղբյուրոյի անդամին:

Երրորդ․

Ճիշտ հակառակը, եթե ՊԵԿ-ն ունենա այսպիսի ռեպրեսիվ հնարավորություն, ապա բիզնես դաշտում կարող են ծաղկել բացառապես ՊԵԿ-ի նախագահի ընկերները:

Քանի որ մրցակցային դաշտում բոլոր մրցակիցներին, կարելի կլինի բանտարկելով՝ խաղից դուրս թողնել:

Չորրորդ․

ՊԵԿ-ի նախագահը նշում է, թե աշխարհում ընթանում է այս ոլորտի ոչ թե ազատականացում, այլ՝ խստացում: Ճիշտ է ասում պարոն Բադասյանը: Բայց դա վերաբերվում է զարգացած երկրներին, որտեղ իշխանությունն ունենում է լայն քաղաքական լեգիտիմություն, այլ ոչ թե ձևավորվում է ԽԾԲ-ների միջոցով:

Եթե երկրում ԱԱԾ-ն, ՆԳՆ-ն, բանակը, ՊԵԿ-ը ենթարկվեին օրենքին, այլ ոչ թե երկրի օրվա իշխանության քմահաճույքներին և դա հենց այդպես ընկալվեր հանրության կողմից, ապա այդ դեպքում Բադասյանի առաջարկները կարող էին քննարկման առարկա դառնալ:

Օրինակ, ԱՄՆ-ում անցյալ տարի 3000 գործարարների մոտ հայտնաբերվել են խախտումներ: Հիշեցնենք, որ այդ երկրի բնակչությունը 300 մլն-ից ավելի է: Իսկ փոքրիկ Հայաստանում, որտեղ բնակչությունը 100 անգամ ավելի քիչ է, խախտումների քանակը ԱՄՆ-ից քիչ է ընդամենը երեք անգամ:

Իսկ դա նշանակում է, որ եթե Բադասյանի առաջարկները կյանքի կոչվեն, ապա կա՛մ տարեկան մոտ 900 գործարար պիտի ձերբակալվի, կա՛մ բիզնեսները հերթով պիտի փակվեն:

Կա նաև երրորդ տարբերակը, եթե նրանք բոլորը պայմանավորվեն Բադասյանի կամ Փաշինյանի հետ:

Պարզ է, որ եթե տարեկան 900 բիզնես փակվի կամ այդքան գործարար հայտնվի ճաղերի հետևում, Հայաստանում բիզնես չի մնա:

Այդ դեպքում ինչո՞ւ է Բադասյանն առաջարկում այսպիսի մահաբեր օրինագիծ, կհարցնի մեր շարքային ընթերցողը:

Պարզ է, որ այդ քանակությամբ մարդ կալանավորել հնարավոր չի լինի:

Պարզապես գալիք ընտրություններից առաջ Փաշինյանն ուզում է վախի մթնոլորտ ձևավորել բիզնես դաշտում, որպեսզի նրանք չհամարձակվեն աջակցել ընդդիմությանը: Այլ կերպ ասած՝ Փաշինյանն ուզում է ընդդիմությանը թողնել առանց օրինական ռեսուրսի, որպեսզի իր մեծ և հսկայական ռեսուրսների միջոցով կրկին կարողանա վերարտադրել իր իշխանությունը 2025-ին կամ 2026-ին, հերթական ընտրությունների ընթացքում:

Սա՛ է իրականությունը:

Դավիթ Մկրտչյան
Աղբյուրը՝ Zham.am

դիտվել է 336 անգամ
Լրահոս
Զբաղվելու՞ եք Աննա Հակոբյանի հիմնադրամի անվճար դասընթացներով․ հարց՝ ՀԿ նախագահին (video) Վեհափառ Հայրապետի ու Միքայել սրբազանի հանդիպումը՝ Էջմիածնում (video) #ՈՒՂԻՂ․ Առաջիկա ընտրություններից Փաշինյանը սարսափած է․ նա տիրապետում է հանրային տրամադրությանը (video) Նախկին դատախազի հանելուկային մահը․ պահեստազորի գնդապետ (video) Հլը խախանդ ենք, բայց սպասե՛ք․․․ տաքսու վարորդ (video) «Ողբամ մեզ, որ Գևորգ Պապոյանը նախարար է»․ Մեսրոպ Մանուկյան (video) Ձեռնաշղթաներ՝ խոսքի համար ՔՊ֊ականի համար միևնույն է` ՀՀ տարածքը կարող է բաղնիք կոչվել «Ավինյա՛ն, դե հերքի կամ հաստատի․ 560 հազար դոլարն ու՞ր ա»․ Արթուր Չախոյան (video) Շմոլ գազից թունավորում՝ Նոր Խարբերդում․ ընտանիքի անդամները, որոնցից 3-ը երեխաներ են, հոսպիտալացվել են 10 կմ/ժ արագությամբ իջնելու ենք ու քաղաքը կոլապսի ենթարկենք․ վարորդներ (video) Ադրբեջանը Մարտունիում քանդել է Հայրենական մեծ պшտերազմի և Արցախյան ազատամարտի նահատակների հիշատակին նվիրված հուշահամալիրը Մեզ խաբում են․ «Տղե՛րք, փայ ունե՞ք»․ տաքսու վարորդները՝ Կառավարության դիմաց զգուշացնում են (video) Հակառակ դեպքում՝ վարորդները խաղաղ անհնազանդության ակցիաներ կանեն Տաքսու վարորդները բողոքի ակցիա են իրականացնում Կառավարության առջև (video) Սլովակիան դադարեցրել է Ուկրաինային էլեկտրաէներգիայի արտակարգ մատակարարումները Վեհափառ Հայրապետի տնօրինությամբ ստեղծվել է քրեակատարողական հիմնարկների հոգևոր ծառայության բաժինը (video) «Ասֆալտչի՛կ իշխանություն, ռեկե՞տ ես անում». Տաքսիստները նամակ հանձնեցին կառավարություն Մերսման սրահի անվան տակ սեռական բնույթի ծառայություններ մատուցելու մեջ կասկածվողները հայտնաբերվել են Լոնդոնը հայտարարել է Կիևին օգնության նոր փաթեթ հատկացնելու մասին Իրանի ԱԳՆ․ ԱՄՆ-ի հետ համաձայնագիրը պետք է ներառի պատժամիջոցների վերացումը «Ասֆալտչիկ իշխանություն» էս ի՞նչ եք անում վարորդների գլխին․ Մեսրոպ Մանուկյանը՝ Կառավարության դիմաց (video) Արտակարգ դեպք՝ Երևանում Թրամփի սուտը․ համաշխարհային քաոս է հասունանում․ Արթուր Չախիկյան (video) Միքայել Սրբազանը Սուրբ Գայանե վանքում է․ մասնակցում է Տաթև սրբազանի վեջին օծման պատարագին
Ամենաընթերցվածները
Շուտով
Փետրվարի 24-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Փետրվարի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Փետրվարի 24-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Փետրվարի 23-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է տնտեսագետ, կառավարման փորձագետ Ռոլանդ Մարտիրոսյանը Փետրվարի 23-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մեսրոպ Առաքելյանը Փետրվարի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը Փետրվարի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Փետրվարի 21-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Փետրվարի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Մայր Հայաստան» դաշինքի անդամ Դերենիկ Մալխասյանը Փետրվարի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am