Ցանցում հայտնվել է Խաղաղ օվկիանոսում հինգ ամիս դրեյֆող ամերիկուհիներին փրկելու տեսանյութը
Ցանցում հայտնվել է ԱՄՆ-ի Հոնոլուլու քաղաքի երկու բնակչուհիներին եւ նրանց երկու շներին փրկելու տեսանյութը, որոնք գրեթե կես տարի կոտրված շարժիչով զբոսանավի վրա էին Ճապոնիայից 900 մղոն հեռավորության վրա: Այդ մասին հայտնել է ABC News հեռուստաալիքը: Ափելի եւ Ֆուաբայի խոսքով, սովահարությունից իրենց փրկել են ջուրն աղազատող սարքերը, ինչպես ձավարի եւ մակարոնի մեծ պաշարները:
