Սաակաշվիլին հայտնել է իր ձերբակալության և արտահանձնման պատրաստման մասին
Վրաստանի նախկին նախագահ և Օդեսայի նախկին ղեկավար Միխեիլ Սաակաշվիլին հայտարարել է, որ Ուկրաինայի իշխանությունները սկսել են իր ձերբակալության և Վրաստան արտահանձնման համար փաստթղթերի պատրաստումը: «Ուրիշ ով, քան Լուցենկոն զբաղվի դրանով, նա իսկապես իմ գործերի լավագույն գիտակն էր նախագահության ժամանակ: Շնորհակալություն, Յուրի Վիտալևիչ, իմ համեստ աշխատանքի Ձեր բարձր գնահատականի համար»,- գրել է Սաակաշվիլին իր ֆեյսբուքյան էջում: Այսպիսով գործընթացով զբաղվում է երկրի գլխավոր դատախազ Յուրի Լուցենկոն:
