Ֆեյսբուքյան նոր կանոնները
Facebook-ը խստացնում է քաղաքական գովազդի տեղադրման կանոնները: Այս մասին հայտնել է սոցցանցի հիմնադիր և ղեկավար Մարկ Ցուկերբերգը: «Քաղաքական գովազդատուները պետք է ներկայացնեն իրենց նույնականացման մասին ավելի շատ վկայություններ: Երբ նրանք դա անեն, մենք կճանաչենք նրանց գովազդը որպես քաղաքական, և նրանք պարտավոր կլինեն բացահայտել՝ ով է վճարել դրա համար: Նոր համակարգի թեստը կսկսվի ԱՄՆ հաջորդ դաշնային ընտրություններին», - ասել է նա: Ինչպես ասել է՝ ավելի թափանցիկ կդառնա նաև ոչ քաղաքական գովազդը: Շուտով Facebook-ը կփորձարկի նոր գործառույթներ, ինչը թույլ կտա յուրաքանչյուր այցելուի տեսնել, թե ինչ գովազդ է պատվիրել իրենց կողմից ընտրված ցանկացած օգտահաշիվը:
