Կոչ հայերին` համախմբվել և մեդիաարշավ սկսել նոյեմբերին Բաքվում կայանալիք COP-29-ի դեմ

«Հրապարակ» թերթի գլխավոր խմբագիր Արմինե Օհանյանը գրել է.

«Միջազգային քրեական դատարանի նախկին դատախազ Օկամպոն աշխարհի հայերին կոչ է արել համախմբվել և մեդիաարշավ սկսել նոյեմբերին Բաքվում կայանալիք COP-29-ի դեմ` Ադրբեջանում պահվող հայ գերիներին ազատ արձակելու պահանջով․ «Մենք չենք կարող թույլ տալ, որ COP-29-ն անցնի Բաքվի բանտերում գտնվող 23 հայ գերիների առկայության պայմաններում»: Միջազգային իրավունքի փորձագետ Ֆիլիպ- Րաֆֆի Գալֆայանն ասում է. «Ոչ մի խաղաղ պայմանագիր կամ համաձայնագիր չպետք է կնքվի՝ մինչև մեր բանտարկյալները չվերադառնան: Սա ազգային արժանապատվության հարց է... Դուք երբեք չեք տեսնի, որ ԱՄՆ-ը, Ֆրանսիան․․․մյուս երկրները խաղաղության համաձայնագիր կնքեն թշնամական կողմի հետ՝ երբ իրենց քաղաքացիները պատանդառված են»: Եւ շեշտում է՝ եթե պարզվի, որ «բանտարկյալների ճակատագիրը Հայաստանի և Ադրբեջանի միջև ընթացող բանակցությունների մաս չեն կազմում», ուրեմն գործ ունենք հանցագործության հետ։ Պետք է նաեւ արձանագրենք, որ այն հարցերում, որոնք ՀՀ իշխանությունը կարեւորում է, նրան հաջողվում է իր ուզածն անցկացնել, օրինակ՝ Մեղրիով միջանցքի թեման, երկկողմ համաձայնությամբ, հանվեց քննարկումից՝ հետաձգվեց անորոշ ժամանակով: Այսինքն, փաստ է, որ Բաքվի բանտերում գտնվող մեր գերիների ճակատագիրն այս իշխանությունը չի կարեւորում, իր առաջնահերթությունների մեջ չի տեսնում, ինչն էլ Գալֆայանը հանցագործություն է անվանում։ Մինչդեռ ցանկացած քիչ թե շատ իրեն հարգող պետություն, հասարակություն պետք է նախ եւ առաջ հենց այդ խնդիրը դներ իր առաջ: Ոչ մի հայ մարդ չպետք է կարողանար հանգիստ ապրել, գլուխը խաղաղ դնել բարձին, երբ Բաքվում պատանդ հայեր կան եւ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությունն այնտեղ խոշտանգվում է: ՀՀ վարչապետը, պետք է ամեն ինչ աներ, որ հայ մարդիկ օր առաջ վերադարձվեն Հայաստան` չպետք է գնար որեւէ բանակցության ու հանդիպման, պետք է հրաժարվեր բոլոր առաջարկներից, բոլոր հարթակներում բարձրացներ այդ հարցը, չվախենար անգամ պատերազմի սպառնալիքներից եւ ամեն գնով վերադարձներ մեր համաքաղաքացիներին, որոնց միակ մեղքն այն է, որ իրենց հայրենիքն են պաշտպանել»:

դիտվել է 284 անգամ
Լրահոս
Հայաստանը բռնապետ ղեկավարի աթոռամոլության պատճառով վերածվել է գերտերությունների շահերի բախման կետի Արցախի էջը փակված չէ․ Գառնիկ Դանիելյան Թրամփի սուտը բավականին «թանկարժեք» է Սեպտեմբերի 1-ից գործում են մանկապարտեզների սննդի նոր պահանջները. ի՞նչ է արգելված ճաշացանկում Հայաստանի կանանց հավաքականը 4-րդ հաղթանակն է տոնել Մբապեն այս պահին աշխարհի լավագույն ֆուտբոլիստն է․ Զիդան Նոր Խարբերդի մանկատանը երեխային դաժան ծեծի ենթարկած դայակը ձերբակալվել է. ՆԳՆ Փոփոխություն Հայաստանի հավաքականի հայտացուցակում Մահացել է քաղաքագետ Ռիչարդ Կիրակոսյանը Արեգնազը պատրաստ է անցնել զրկանքների միջով․ Քրիստինե Վարդանյան Սեպտեմբերի 22/23-ին՝ հարյուրավոր հասցեներում լույս չի լինի Չի մոռացվելու, որ «յան» ազգանունով ոմանք ասում էին՝ «ինչո՞ւ չես զոհվել, այ համբալ»․․․ Արարատի մարզում բախվել են բեռնատարներ․ նրանցից մեկը բարձված է եղել խոշոր եղջերավոր անասուններով Կասկադյորական ավտովթար՝ Կոտայքի մարզում Հորդառատ անձրև կգա Խարբերդի մանկատանը երեխային ծեծած դայակը ազատվել է աշխատանքից Հզոր պտտահողմ Սևանա լճում Տուն ենք գնում՝ արդեն չորսով. Սոնա Ռուբենյանն ու նորածին որդին դուրս են գրվել հիվանդանոցից․ տեսանյութ Վերադառնալու ենք Արցախ Տղամարդու դի է հայտնաբերվել Հրազդանի կիրճում Տիրադավ հոգևորականը կազինո է հաճախում․ «Հրապարակ»
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am