«Գործարարաներն ահազանգում են ՊԵԿ մամլիչի ուժգնության աճի մասին». Բադալյան

Հակոբ Բադալյանը տելեգրամյան իր էջում գրում է. «Գործարարաներն ահազանգում են ՊԵԿ մամլիչի ուժգնության աճի կապակցությամբ: Զարմանալի չէ: Ոչ թե ահազանգը, այլ՝ մամլիչի ուժգնության աճը:

Չէ՞ որ 2024 թվականի բյուջեի կատարողականի առումով կա խնդիր՝ առաջին կիսամյակում գերթե 120 միլիարդ դրամի թերակատարում:

Ի դեպ, այդ առնչությամբ նախօրեին կառավարությունում տեղի է ունեցել կատարողականի հաշվետվության քննարկում:

Իհարկե, քանի որ Հայաստանում տնտեսություն երեւույթը քաղաքական օրակարգերի «լուսանցքում» է, թեեւ պետք է լիներ լրիվ հակառակը, կառավարությունում վարչապետի գլխավորությամբ խորհրդակցությունը չի արժանացել բավարար ուշադրության:

Մինչդեռ, դրա մասին հաղորդագրությունն ավարտվում է բավականին հետաքրքիր մի պարբերությամբ. «Կառավարության ղեկավարը ընդգծել է նաև հարկային և մաքսային վարչարարության արդյունավետ իրականացման անհրաժեշտությունը և նշել, որ պետք է շարունակել հետևողական քայլերն այդ ուղղությամբ»:

Հաշվի առնելով, թե «մեթոդաբանության» եւ մտածողության ինչ տիրույթում է հարկային վարչարարություն իրականացնող մարմնի աշխատանքը, մեծ հավանականությամբ հնարավոր է եզրակացնել, որ պարբերությունն ընդամենը «մամլիչն ուժգնացնելու» մասին է»:

Ավելի ուշ Բադալյանը ևս մեկ գրառում է կատարել այս թեմայի առնչությամբ՝ գրելով. «Չկա տնտեսությունից ավելի կարեւոր օրակարգ, ինչպես ծառի համար չի կարող լինել արմատից ավելի կարեւոր բաղադրիչ, քանի որ մնացյալ բոլոր բաղադրիչների առողջությունը եւ կենսունակությունը կախված է դրանից:

Նախօրեին «Ֆայնենշլ Թայմսի« համակարգում գործող տնտեսական խումբը կազմել էր ներդրումային գրավչությամբ տասը առաջատար երկրների ցանկ եւ Ադրբեջանը այդ ցանկում էր, այսինքն արտաքին ներդրողների համար տասը գրավիչ ուղղությունների ցանկում: Բնականաբար, ցանկացած այդպիսի ցանկ ունի սուբյեկտիվության բազմաթիվ տարրեր, բայց, եկեք մի պահ փորձենք նկատել, թե ի՞նչ խոշոր արտաքին ներդրումներ են իրական գետնի վրա կատարվել Հայաստանում վերջին տարիներին:

Ընդհանրապես, ինչպիսի՞ն է Հայաստանի ներդրումային միջավայրը, իր թե օբյեկտիվ, թե սուբյեկտիվ բաղադրիչներով հանդերձ, դրանց հարաբերակցությամբ հանդերձ: Ինչպիսի՞ն է Հայաստանի հանդեպ արտաքին ներդրումային հետաքրքրվածության աստիճանը, ինչպիսի՞ն է արտաքին ներդրում երեւույթի հանդեպ մեր հասարակական միջավայրն ու մթնոլորտը, վերաբերմունքը, ընկալումը:

Բացի քաղաքական կոնյուկտուրայից բխող ներքին «կենացային» խոսույթի մակարդակով ներդրումային «վարդագույն» հեռանկարներ կազմելուց, իրական գետնի վրա մենք չունենք այս թեմայի շուրջ խորքային քաղաքական, մասնագիտական ընդգրկուն քննարկումներ, որովհետեւ դրանք չեն կարող լինել էպատաժային, իսկ այսօր «սպառման» ենթակա ապրանքը էպատաժն է, դատարկ, պաթետիկ, երբեմն հիստերիկ էպատաժը:

Տնտեսական վիճակագրությունն էլ ապահովվում է գերազանցապես Ռուսաստանի հանդեպ պատժամիջոցների հետեւանքով ստեղծված իրավիճակի, հայտնի հանգամանքների շնորհիվ:

Ընդ որում, ապահովվում է վիճակագրություն, բայց դա փաստացի թույլ չի տալիս ապահովել բյուջեի մուտքերի կայունություն, եւ տեղի է ունենում թերակատարում: Իսկ պատճառն այն է, որ Հայաստանի տնտեսությունը ըստ էության չի ստեղծում, այլ ընդամենը վերավաճառում է: Ինչ-որ մարդկանց համար դա լավ է, տնտեսության առողջության համար դա ունի թերեւս թմրանյութի էֆեկտ: Իսկ տնտեսությունը թմրամոլ դարձնելը չի տանի ոչ մի լավ տեղ:

Իհարկե, արտաքին կոնյուկտուրան կարող էր լինել ստարտային լավ պայման, բայց, եթե լիներ տնտեսական որակյալ, արդիական քաղաքականության ունակ թիմ, որը արտաքին կոնյուկտուրայից ստացվող էֆեկտը այդ քաղաքականության կիրառման շնորհիվ կուղղեր արդեն տնտեսության արյունատար անոթներ, կուղղեր տնտեսության ստեղծարար կառուցվածքի ձեւավորման:

Բայց, որեւէ կերպ չի նշմարվում այդ թիմը»:

դիտվել է 146 անգամ
Լրահոս
Նիկոլ քեզ չեմ ընտրի, ամեն ինչ խարաբ ա․ Գնդեվազի բնակիչ (video) Բժիշկների մոտ բունտ է հասունանում․ Գառնիկ Դանիելյան (video) Ինչպես են Նիկոլի բանկերը թալանում ժողովրդին. Գառնիկ Դանիելյան (video) Արցախից բռնատեղահանված ընտանիքը դժվարությամբ է գոյատևում Բյուրեղավանում (video) Իշխանությունը սարսափած է ընդդիմության միավորումից․ Էդգար Էլբակյան (video) Գյուղում անգամ կենտրոնական կոյուղի չկա, ամեն բնակիչ իր համար անցկացրել է կոյուղի․ Լուսակերտի բնակիչ (video) Ե՞րբ են 600 հազար հայերը վերադառնալու Ադրբեջան․ Էդգար Էլբակյան (video) Քրեական հետախուզության գլխավոր վարչության պետի տեղակալը ձերբակալվել է մարտի 1-ի գործի շրջանակում․ ՔԿ Իրանում լրտեսական սարքավորումների սկանդալի կենտրոնում հայտնված հոլանդացի դիվանագետը փախուստի է դիմել «Զանգեզուրի միջանցք»-ը կամրապնդի ամբողջ թյուրքական աշխարհի միջև կապը. Ֆուատ Օքթայ Աջափնյակում սպանված Արսեն Վարդանյանի դուստրը գրել է ԻՊ-ի հարձակման հետևանքով սիրիական բանակի զինվորներ են զոհվել ու վիրավորվել Իբրև անառակ որդի վերադառնալու համար շատ կարևոր է ապաշխարելը և այդ մասին խոստովանելը. Հայր Սամվել Փաշինյանը պատրաստ է զոհաբերել բոլորին՝ կայանալիք խորհրդարանական ընտրություններում հաղթելու համար․ պատգամավոր Թուրքիայի և Հայաստանի հարաբերությունների կարգավորումը կապված է Բաքվի և Երևանի հարաբերությունների հետ․ թուրք պատգամավոր #ՈՒՂԻՂ․ Ալիևին միջազգային քրեական դատարանում սպասում են․ Նարինե Դիլբարյան (video) ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Նարեկ Մկրտչյանի եղբայրը դատապարտվեց 1 տարվա ազատազրկման Պաշտոնանկ արված ոստիկանապետի երեք տեղակալները նշանակվել են ՀՀ ՆԳ նախարարի խորհրդական և օգնական Միացյալ Նահանգների հետ գործարքը մոտ է իրականացմանը. Արաղչի Քրիստինե Վարդանյանը հեգնում է Փաշինյանին Կործանվել է Սու-30ՍՄ կործանիչ Նախագահի գրասենյակից հափշտակվել է ավելի քան 140 հազար դոլար Ուկրաինական բանակը դժգոհ է արևմտյան արտադրության անօդաչու թռչող սարքերից Առանձին շրջաններում կթափվեն ամսական նորմայի կրկնակիի չափ տեղումներ Եթե հնարավոր էր կենսաթոշակները բարձրացնել, ապա ինչո՞ւ մինչ այժմ չէր արվում. Հայկ Ֆարմանյան
Ամենաընթերցվածները
Շուտով
Փետրվարի 25-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գևորգ Գևորգյանը Փետրվարի 25-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Փետրվարի 25-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Փետրվարի 25-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Փետրվարի 24-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Փետրվարի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Փետրվարի 24-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Փետրվարի 23-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է տնտեսագետ, կառավարման փորձագետ Ռոլանդ Մարտիրոսյանը Փետրվարի 23-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մեսրոպ Առաքելյանը Փետրվարի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am