Զանգեզուրի միջանցքն, իհարկե, բացարձակապես մարդատյաց գաղափար է Անգլիայի և ԱՄՆ-ի համար. Վիտալի Միլոնով

Զանգեզուրի միջանցքն, իհարկե, բացարձակապես մարդատյաց գաղափար է Անգլիայի և ԱՄՆ-ի համար. Վիտալի Միլոնով (տեսանյութ)
Ռուս քաղաքական գործիչ, ՌԴ Պետական դումայի պատգամավոր Վիտալի Միլոնովը Alpha News-ին տված հարցազրույցում մեկնաբանել է Ադրբեջանի տարածքում Իսրայելի բանակի զինվորների հնարավոր գտնվելը, Իսրայելի վերաբերյալ Էրդողանի հայտարարությունները, ինչպես նաև Թուրքիայի և Մեծ Բրիտանիայի դերը այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքում»:

«Ինչ վերաբերում է Իսրայելի զինվորականներին, ապա դա հիմնականում, բացի խորհրդականներից, դիվերսիոն գործողությունների մասնագետներից, նաև հետախուզություն է։ Ինչպես մենք շատ լավ գիտենք, Իսրայելի հետախուզությունը, Մոսադը, այլ ծառայություններ, նրանք իրենց շատ հարմարավետ են զգում Ադրբեջանում։ Ինչու՞, քանի որ նրանք ունեն ընդհանուր տարածք, որը նրանց դուր չի գալիս: Դա Իրանն Է: Քանի որ Իսրայելի հատուկ ծառայություններն Ադրբեջանի տարածքում ակտիվորեն հակազդել և ոչնչացրել են այն ուժերին, որոնք իրենց իրանամետ են համարում Ադրբեջանում և նրանց, որոնք հանդես են գալիս այդ երկրների միջև առավելագույն շփման օգտին»,-ասել է քաղաքական գործիչը։

Վիտալի Միլոնովի կարծիքով՝ Թուրքիան և Իսրայելը գործընկերներ են, և նրանց միջև հակամարտությունն անհնար է։

«Միանգամայն անիրատեսական և անհասկանալի են թվում Էրդողանի հավաստիացումներն այն մասին, որ Թուրքիան կարող է պատերազմ սկսել Իսրայելի հետ։ Դա անհնար է։ Սրանք մեկ դրամապանակի տարբեր բաժիններում են: Դուք հասկանում եք, որ դրանք այնքան փոխկապակցված համակարգեր են, որոնք աջակցում և կերակրում են միմյանց, և գոյություն ունեն մեկը մյուսի հաշվին: Ուստի այստեղ խոսել այն մասին, որ այդ սցենարը հավանական է, բացարձակապես անհնար է։ Թուրքիան երբեք չի հարձակվի Իսրայելի վրա, իսկ Իսրայելը չի հարձակվի Թուրքիայի վրա, քանի որ նույն դաշինքի անդամները, որոնք հարձակվել են Արցախի վրա, բոլորը մեկ ռազմական կոալիցիա են»,-ընդգծել է Միլոնովը։

Մեր զրուցակիցը կարծում է, որ Թուրքիան իր էությամբ շատ մերկանտիլ է, և դրա դիմաց Արևմուտքը կվճարի հայկական հողերով։

«Զանգեզուրի միջանցքն, իհարկե, Անգլիայի և ԱՄՆ-ի բացարձակ գիշատիչ, մարդատյաց գաղափարն է։ Ինչու՞, քանի որ, ի տարբերություն ինչ-որ փոքրիկ մերձբալթյան երկրների, որոնք կարող են միայն երազել Ռուսաստանի կտորն իրենց համար կտրելու մասին, իսկ Թուրքիան մի երկիր է, որը միշտ հիշում է սեփական շահի մասին։ Եվ այո, նա լավ է նկատում արևմտյան երկրների հետ փոխգործակցելու իր պատրաստակամությունը։ Այսինքն՝ նա դնում է իր պայմանները։ Պարզապես Թուրքիայի համար քաղաքական խնդիրներն այդքան էլ ակնհայտ չեն։ Միշտ պետք է փնտրել, որ Թուրքիայի բոլոր գործողություններում թուրքերն իրենց համար շահ են տեսնում։ Օգուտն ակնհայտ է՝ կա՛մ գերֆինանսական, կա՛մ տարածքային։

Թուրքիան հենց այնպես ոչ մեկին ոչինչ չի անի։ Եվ «Բայրաքթարները», և այլն, և այլն, ամեն ինչ տրվել է մեծ կանխավճարով, ինչ-որ բանի դիմաց: Պետք է տեսնել, որ շատ լուրջ բան պետք է լինի, իսկ լուրջը Հայաստանի մի կտորն է, որը արևմտյան երկրների հետ համաձայնեցմամբ նրանք ուզում են իրենց համար ձեռք բերել»,-եզրափակել է Alpha News-ի զրուցակիցը:

դիտվել է 398 անգամ
Լրահոս
Հայաստանը բռնապետ ղեկավարի աթոռամոլության պատճառով վերածվել է գերտերությունների շահերի բախման կետի Արցախի էջը փակված չէ․ Գառնիկ Դանիելյան Թրամփի սուտը բավականին «թանկարժեք» է Սեպտեմբերի 1-ից գործում են մանկապարտեզների սննդի նոր պահանջները. ի՞նչ է արգելված ճաշացանկում Հայաստանի կանանց հավաքականը 4-րդ հաղթանակն է տոնել Մբապեն այս պահին աշխարհի լավագույն ֆուտբոլիստն է․ Զիդան Նոր Խարբերդի մանկատանը երեխային դաժան ծեծի ենթարկած դայակը ձերբակալվել է. ՆԳՆ Փոփոխություն Հայաստանի հավաքականի հայտացուցակում Մահացել է քաղաքագետ Ռիչարդ Կիրակոսյանը Արեգնազը պատրաստ է անցնել զրկանքների միջով․ Քրիստինե Վարդանյան Սեպտեմբերի 22/23-ին՝ հարյուրավոր հասցեներում լույս չի լինի Չի մոռացվելու, որ «յան» ազգանունով ոմանք ասում էին՝ «ինչո՞ւ չես զոհվել, այ համբալ»․․․ Արարատի մարզում բախվել են բեռնատարներ․ նրանցից մեկը բարձված է եղել խոշոր եղջերավոր անասուններով Կասկադյորական ավտովթար՝ Կոտայքի մարզում Հորդառատ անձրև կգա Խարբերդի մանկատանը երեխային ծեծած դայակը ազատվել է աշխատանքից Հզոր պտտահողմ Սևանա լճում Տուն ենք գնում՝ արդեն չորսով. Սոնա Ռուբենյանն ու նորածին որդին դուրս են գրվել հիվանդանոցից․ տեսանյութ Վերադառնալու ենք Արցախ Տղամարդու դի է հայտնաբերվել Հրազդանի կիրճում Տիրադավ հոգևորականը կազինո է հաճախում․ «Հրապարակ»
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am