«Հրապարակը» գրում է․ Ավելի քան երկու ամիս է՝ լրացել է Ուկրանիայում Հայաստանի դեսպան Վլադիմիր Կարապետյանի պաշտոնավարման ժամկետը։
Կարապետյանը Ուկրաինայում ՀՀ դեսպան է նշանակվել 2021 թվականի հունիսի 1-ին, ընդ որում՝ պաշտոնական հրամանագրում հստակ նշվել է՝ երեք տարով, ինչը նշանակում է, որ ավելի քան երկու ամիս է դադարել են նրա լիազորությունները։
Սակայն նրա ոչ հետկանչի, ոչ պաշտոնավարման ժամկետը երկարաձգելու մասին ՀՀ արտաքին գործերի նախարարությունը նոր հրամանագիր չի հրապարակել, ՀՀ նախագահը նոր հրամանագիր չի ստորագրել։
Ստացվում է՝ Ուկրաինայում մեր դեսպանն անօրինական հիմունքներով է աշխատում՝ առանց համապատասխան իրավական հիմքի։ ԱԳՆ մամուլի խոսնակ Անի Բադալյանին հարցրեցինք՝ արդյեք երկարացվել է Կարապետյանի պաշտոնավարման ժամկետը, խոսնակը խոստացավ պատասխանել՝ «պատասխան լինելուն պես»։
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի՝ 14․ 08․ 24 թ համարում։
Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը
Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ժասմինա Ղևոնդյանը
Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը
Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը
Հոկտեմբերի 10-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը
Հոկտեմբերի 10-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սեյրան Չիլինգարյանը
Հոկտեմբերի 10-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը
Հոկտեմբերի 10-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյան
Հոկտեմբերի 10-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը