«Ժամանակ» թերթը գրում է. «Ղարաբաղ» կոմիտեի անդամ Աշոտ Մանուչարյանի կարծիքով՝ Հոկտեմբերի 27-ի բացահայտման հիմքում ընկած է մեկ փաստ։ «Բոլորը գիտեն, որ այդ փաստն է, բայց ոչ ոք չի ուսումնասիրում։ Մեղրիի տարբերակ, դա ի՞նչ էր։ Մինչեւ հիմա չեն ասում, որ առաջարկվել է այդ տարբերակը, Կարեն Դեմիրճյանն ու Վազգեն Սարգսյանը եղել են դեմ, իսկ Ռոբերտ Քոչարյանը՝ կողմ։ Առաջարկողները իմացել են՝ ով է դեմ, ով՝ կողմ: «Ելք» դաշինքում Վազգեն Սարգսյանը երեք ընկեր ունի, դաշինքն ասում է՝ ուզում են անկախություն հաստատել։ Ինչպես անկախությունը գնդակահարվեց Հոկտեմբերի 27-ին, այնպես էլ՝ հիմա թող վերածնվի Հոկտեմբերի 27-ով: Առաջարկում եմ խորհրդարանում հատուկ հանձնաժողով ստեղծել՝ վստահելի մարդկանցից բաղկացած։
Այն պայմանականորեն կարող է ղեկավարել Շառլ Ազնավուրը, ինչը ճիշտ է, սիմվոլիկ նշանակություն կունենա, բայց լրացուցիչ վստահություն կհաղորդի» Ես պնդում եմ ասածս՝ եթե այդպիսի հանձնաժողով ստեղծվի, ես կտամ այն անձի անունը՝ ՀՀ պետական պաշտոնյա, որին այլ պետության պաշտոնյա երեք օր առաջ տեղեկացրել է Հոկտեմբերի 27-ի մասին»,-«Ժամանակ»-ին ասաց Մանուչարյանը»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում
Մայիսի 8-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Մայիսի 8-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը
Մայիսի 8-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Մայիսի 8-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Մայիսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը
Մայիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը
Մայիսի 6-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը
Մայիսի 6-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Մայիսի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Մայիսի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը