Բուշ ավագին մեղադրել են սեքսուալ ոտնձգության մեջ
Գրող Քրիստինա Բեյքերը հայտարարել է ԱՄՆ նախկին նախագահ Բուշ ավագի կողմից սեքսուալ ոտնձգության մասին: Այդ մասին նա գրել է Slate-ի իր սյունակում: Նրա խոսքով՝ դա տեղի է ունեցել 2014 թվականին, երբ գրողն առաջին անգամ Հյուսթոնում միջոցառման ժամանակ հանդիպել է Բուշին և նրա կնոջը: Նրա խոսքով՝ խմբակային լուսանկարվելիս նախագահ Բուշը գրկել է իրեն և ձեռքը դրել մեջքից ներքև և այդ պահին հումոր արել՝ ասելով. «Դևիդ Կոպ ա Ֆիլ», և «բռնել իր հետույքը»:
