Ինչ են մտածել Փաշինյանն ու Ալիևը

«Հրապարակ» թերթը գրում է. «Ճանապարհների ապաշրջափակման կետը խաղաղության պայմանագրի տեքստից հանելու համար Նիկոլ Փաշինյանը մեծ ջանքեր է գործադրել՝ իր արևմտյան մեկենասներին համոզելով, որ այդ կետը ներառելը կարող է դնել իր իշխանության տապանաքարը։

Հիշեցնենք, որ անցած շաբաթ ՀՀ և Ադրբեջանի արտաքին գերատեսչությունները հայտարարեցին, որ Հայաստանը և Ադրբեջանը փոխադարձ համաձայնությամբ որոշել են հանել, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքի» մասին կետը երկու երկրների միջև խաղաղության համաձայնագրի նախագծից և հարցի քննարկումը տեղափոխել ավելի ուշ փուլ։ Իշխանության մեր աղբյուրներից տեղեկացանք, որ Արևմտյան գործընկերներին Փաշինյանը ներկայացրել է ներքին հարցումների արդյունքներ, համաձայն որոնց իր իշխանության վարկանիշը պատմական նվազագույնի է հասել: Նա բացատրել է, որ եթե այս մի զիջմանն էլ գնա այս փուլում, ապա դա կարող է երկրում իրավիճակի արտահերթ սրման բերել և այդ դեպքում` անգամ ամենափայլուն փիառն ու հեծանիվ-տոլմա շոուն չի փրկի և ՔՊ-ն չի կարող անգամ երազել իշխանության վերարտադրության մասին։

Եվ Արևմուտքն ու մեր հարևանները համաձայնել են հարցի նման լուծմանը: պայմանավորվել են կողմերի միջև կնքել մի ձևական փաստաթուղթ, որում տեղ չի գտնի հիմնական կռվախնձորը` այն կթողնվի հետագա բանակցություններին: Դրանով մի կողմից՝ ցույց կտան, որ իրենք են գործընթացի «քավորը», ոչ թե Ռուսաստանը, մյուս կողմից՝ ամեն ինչ փորձելու են անել, որ Փաշինյանի իշխանությունը չերերա և 2026-ին վերարտադրվի, որպեսզի ավարտին հասցնեն ՌԴ-ին տարածաշրջանից դուրս մղելու իրենց ծրագիրը։

Իրականում սա Հայաստանի համար վտանգավոր լուծում է, քանի որ գլխավոր հարցը մնում է չլուծված և սա պոտենցիալ սրացումների և անգամ պատերազմի հավանականությունը պահպանում է: Իսկ մեր դեպքում` մեծ վտանգներով է հղի, քանի որ մեր միամիտ հասարակությունը նորից խայծը կուլ կտա և առաջիկա ընտրություններին կաջակցի ՔՊ-ին` վերարտադրվել, չպատկերացնելով, որ «միջանցքի» թեման ընդամենը փոքր ինչ հետաձգվում է»։

դիտվել է 163 անգամ
Լրահոս
Իրանի շուրջ զարգացումներում «լճացած» իրավիճակ է․ իրանագետ Մրգաշենում կատարված uպանության մեղադրանքով ձերբակալված եղբայրները կալանավորվել են. ՔԿ Թրամփի միակ դաշնակիցը Ո՞վ է ուզում խաղից հանել Վենսին Վթարից տուժած մոր ու երեք երեխաների վիճակը շարունակում է մնալ ծայրահեղ ծանր․ «Փաստինֆո» Հայը չի ընտրել Արցախի հանձնումն ու թուրքի առաջ ծնկելը․ Հովհաննես Ավետիսյան Հունգարիայի վարչապետը չի մասնակցի Կիպրոսում կայանալիք ԵՄ գագաթնաժողովին. Politico Երևան-Դիլիջան-Իջևան երթուղին սպասարկող «ГАЗель»-ը վթարի է ենթարկվել, ուղևորները վիրավորվել են Մրգաշեն գյուղի ատամնաբույժի սպանության համար մեղադրվող 20 և 17-ամյա եղբայրները ձերբակալվել են Ծառուկյանի ամենամեծ պաշտոնը ու ոմանց դատարկությունը Փարաքարի համայնքապետի սպանության գործով մեղադրյալները կմնան կալանքի տակ․ «Փաստինֆո» ԱՄՆ-ն հրաժարվել է Ռուսաստանի առաջարկից․ Պեսկով Վալոդյա Գրիգորյանի գործը փաստացի ընթանում է ի սկզբանե թելադրված և ուղղորդված սցենարով․ Թանդիլյան Բախվել են «Mercedes»-ը և «BMW»-ն․ 6 վիրավոր կա Ո՞ւմ միջոցով են շփվում Չես կարողանում հաղթե՞լ, բարեկամացի՞ր Մոսադի նորանշանակ ղեկավարն առաջարկել էր միջուկային մարտագլխիկներ վաճառել Թուրքիային Թուրքիայի և Ադրբեջանի հակասությունները Կոսովոյի անկախության հարցում Ինչ պահանջ ունի Զելենսկին Ցրտահարության վտանգ. առաջիկա գիշերը ՀՀ մի շարք շրջաններում սպասվում է ջերմաստիճանի անկում Թուրքիայի դպրոցում տեղի ունեցած կրակոցների հետևանքով զոհերի թիվը շատացել է Ավտովթար՝ Կոտայքի մարզում․ բախվել են «Opel»-ը և «Lixiang»-ը, վերջինն էլ բախվել է ծառին Թրամփը հայտարարել է Իրանի դեմ գործողության ավարտի մասին «ՆԱՏՕ-ն մեզ հետ չի եղել և մեզ հետ չի լինի ապագայում»․ Թրամփ Ի՞նչ է մտածում Թրամփը
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 16-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սամվել Հակոբյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 14-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մեսրոպ Եսայանը Ապրիլի 14-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Ապրիլի 14-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Ապրիլի 14-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Ապրիլի 13-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երևանի ավագանու անդամ Արմենակ Դանիելյանը Ապրիլի 13-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am