Թուրքիան դատապարտել է Կատալոնիայի անկախության հռչակումը
Թուրքիայի ԱԳՆ-ը դատապարտել է Կատալոնիայի անկախության հռչակումը՝ նշելով, որ Կատալոնիայի իշխանությունների միակողմանի որոշումը խախտում է Իսպանիայի Սահմանադրությունը: «Անկախության հռչակման վերաբերյալ Կատալոնիայի շրջանային կառավարության խորհրդարանի որոշումը ճիշտ ուղղությամբ քայլ չէ: Իսպանիայի տարածքային ամբողջականության և Սահմանադրության, նաև Իսպանիայի քաղաքացիների կամքի հարգանքը հիմնարար է»,- ասվում է մեկնաբանության մեջ: Հոկտեմբերի 27-ին Կատալոնիան հռչակել է իր անկախությունը: Սակայն շուտով Իսպանիայի սենատը չեղարկել է Կատալոնիայի ինքնավարությունը և տեղական կառավարությանը հեռացրել է պաշտոնից:
