ԱՄՆ-ը կպատասխանի Հյուսիսային Կորեային
ԱՄՆ պաշտպանության նախարար Ջեյմս Մետիսը հայտարարել է, որ Հյուսիսային Կորեայի կողմից միջուկային զենքի ցանկացած կիրառում կհանդիպի ԱՄՆ-ի կողմից զանգվածային ռազմական պատասխանի: Այս մասին հայտնում է Reuters-ը: Ինչպես ասել ՝ ԱՄՆ-ի կամ իրենց դաշնակիցների վրա ցանկացած գրոհ կջախջախվի: «Պետք է սխալ չգործեք: Միջուկային զենքի ցանկացած կիրառում կհանդիպի զանգվածային ռազմական պատասխանի»,- Սեուլում ասել է Մետիսը: Նոյեմբերի սկզբին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կայցելի Հարավային Կորեա Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի երկրներ իր շրջագայության շրջանակներում:
