Այս գիշեր տեղի է ունեցել հերթական հարձակումը «Պանտեռա Սիքյուրիթի»-ի «Պարզ Լիճ» հենակետի վրա։ Այս մասին հայտնում է ընկերությունն իր ֆեյսբուքյան էջում։
«2 մեքենայով, որից մեկը կարմիր «Մերսեդես Բենց», իսկ մյուսը` սպիտակ «Նիվա Ուրբան» մակնիշի, մեծ խումբ անսթափ մարդիկ, շրջապատել են հենակետը և ծեծի ենթարկել ծառայությունն իրականացնող պահնորդներին: Նրանք պահանջել լքել «իրենց տարածքը»։ Պահնորդները հասցրել են ահազանգել վերադասին, որն էլ դիմել է ոստիկանությանը։ Ի պատիվ վերջիններիս, արձագանքը շատ օպերատիվ և արագ արձագանք է եղել: Հաշված րոպեների ընթացքում ոստիկանները ժամանել դեպքի վայր։ Սկսվել է քննություն և օպերատիվ գործողություններ։
Այս գործողությունը միայն մեկ կերպ կարելի է բնորոշել. հարձակում է մեր պետականության վրա: Այս անգամ ևս ԳՈՂԸ ուզում է ուժով և պարտադրաբար ստիպել մեզ՝ նահանջել մեր բռնած ազնիվ ուղուց։
Ապարդյուն է։ Ձեր նմաններին բազմիցս իրենց իրական տեղն ենք ցույց տվել այս կյանքում»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Հիշեցնենք, մի քանի շաբաթ եղել էր առաջին հարձակումը, որի ժամանակ հրդեհվել էր հենակետը։
Մայիսի 8-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Մայիսի 8-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը
Մայիսի 8-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Մայիսի 8-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Մայիսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը
Մայիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը
Մայիսի 6-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը
Մայիսի 6-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Մայիսի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Մայիսի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը