Բայդենը բաց պատերազմ է հայտարարել Իվանիշվիլուն, բայց Վրաստանի ներքին գործերին միջամտելու մեջ ռուսներին են մեղադրում

Այս օրերին լայնորեն քննարկում են ԱՄՆ-ի նախագահի նամակը Վրաստանի նախագահին, որտեղ Բայդենը բացահայտորեն Վրաստանի կառավարության որոշումները գնահատել է, որպես «ոչ դեմոկրատական»:

«Ես հիասթափված եմ Վրաստանի կառավարության հակաժողովրդավարական գործողություններից, օրինակ՝ Կրեմլի ոճով «օտարերկրյա գործակալների» օրենքով և Վրաստանի պետական ​​պաշտոնյաների կեղծ հայտարարություններով, որոնք չեն համապատասխանում ԵՄ-ին և ՆԱՏՕ-ին անդամակցելու նորմերին։ Չնայած այս քայլերին՝ մենք հավատարիմ ենք մնում Վրաստանի ժողովրդին և նրա եվրաատլանտյան ձգտումներին»,- ասվում է ԱՄՆ նախագահի՝ Վրաստանի նախագահին ուղարկված նամակում։

Բայդենի նամակը Սալոմե Զուրաբիշվիլուն, նվիրված էր ռուս-վրացական պատերազմի 16-ամյակին, որտեղ ԱՄՆ-ի նախագահը «հիշեցրել էր», թե՝ Ռուսաստանն էր հրահրել այդ պատերազմը Վրաստանի դեմ:

Բայդենի նամակը, կարծես պատասխան էր Իվանիշվիլու թիմին, որը մտադրված է հրապարակային դատական գործ սկսել Սաակաշվիլու թիմակիցների հանդեպ, որոնք, ըստ ներկայիս իշխանության՝ «...2008-ին արկածախնդրական քայլի էին դիմել դրսի թելադրանքով, որպեսզի Վրաստանը հայտնվեր միակողմանի պատանդի կարգավիճում»:

Հասկանալի է, որ Իվանիշվիլու թիմակիցները նկատի ունեին հենց ԱՄՆ-ին, երբ նշում էին, որ Սաակաշվիլին գնացել էր այդ արկածախնդրությանը դրսի թելադրանքով:

Եվ ահա, ԱՄՆ-ն արդեն Բայդենի մակարդակով է փորձում պատասխանել ներկայիս վրացական իշխանություններին, փաստացի բաց պատերազմ հայտարարելով Իվանիշվիլու թիմակիցներին:

Բայդենի նամակից անմիջապես հետո, միանգամից, Վրաստանում գործող բոլոր ամերիկյան կառույցներն սկսեցին փնովել Իվանիշվիլուն, նշելով, թե իբր վերջինս սերտ բիզնես կապերի մեջ է գտնվում ռուսական շրջանակների հետ:

Եվ որպես փաստարկ, բերվում են, իբր փաստեր, որոնք, պիտի հաստատեին իրենց պնդումները: Չունենալով որևէ առարկայական օրինակ, Վրաստանի Սորոսի հիմնադրամը, ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալությունը (USAID), Ժողովրդավարության ամերիկյան ազգային հիմնադրամը (NED), Շվեդիայի միջազգային զարգացման համագործակցության գործակալությունը (SIDA), մինագամից ստանալով նույն պատվերը, հանդես եկան հայտարարությամբ, որտեղ «փաստվում էր», իբր թե Իվանիշվիլու կինը խորը կապերի մեջ է գտնվում ռուսական շրջանակների հետ:

Պատասխան հայտարարությամբ հանդես եկավ իշխանությունը, նշելով, որ այն ինչ հայտարարվել էր դեռ 2012-ին, երբ «Վրացական երազանքը» եկավ իշխանության, դրանից դուրս որև է կապ Իվանիշվիլու ընտանիքի և Ռուսաստանի միջև չկա և չի եղել:

Մասնավորապես, Վրաստանի իշխանությունների հայտարարության մեջ նշված էր հետևյալը. «...Գաղտնիք չէ, որ Բիձինա Իվանիշվիլին երկար տարիներ աշխատել է Ռուսաստանում և իր ակտիվների մեծ մասը կուտակել է այդ երկրում։ 2013 թվականին լրացված գույքի հայտարարագրում «Վրացական երազանքի» պատվավոր նախագահը բացահայտորեն նշել է, որ իր կինը՝ Եկատերինա Խվեդելիձեն, ունի տուն և երեք հողատարածք Ռուսաստանի մայրաքաղաքում։ Ըստ այդմ, «սկանդալ» ներկայացնելու փորձը, որը հրապարակային է արդեն 11 տարի, և այս ամենը արտացոլված է հռչակագրում, վկայում է միայն մեկ բանի մասին. առանց վարանելու սա կարող ենք դիտել որպես 13-ամյա հիստերիայի շարունակություն, որն անընդհատ փորձում են իրականացնել ընդդիմության կողմից վերահսկվող մի շարք արտասահմանյան և տեղական արմատական ​​լրատվամիջոցներ, բայց ոչ մի դեպքում չեն ստացել ցանկալի արդյունքը...», - ասվում է հայտարարության մեջ:

Փաստացի չունենալով որևէ առարկայական փաստ, և զգալով, որ գալիք խորհրդարանական ընտրություններում արևմտամետ ուժերը կարող են պարտվել և իշխող ուժը կարող է բացահայտումներով հանդես գալ 2008-ի դեպքերի վերաբերյալ, ամերիկացիները այն աստիճանի են անհանգստացած, որ արդեն Բայդենին են ներքաշել Վրաստանի իշխանությունների դեմ արշավում, ինչը ցույց է տալիս, թե ինչ ողորմելի վիճակի մեջ են հայտնվել նրանք:

Պարզ է մեկ բան, որ ներկայիս ամերիկյան դեմոկրատներն արդեն քիչ կապ ունեն իրական դեմոկրատական արժեքների հետ: Նրանք սկսել են փաստացի կատաղի պայքար՝ օրինական ընտրված իշխանության դեմ, առանց ամոթի մեղադրելով նրանց «հակադեմոկրատական» օրենք ընդունելու մեջ, այն դեպքում, երբ Վրաստանի իշխանությունները ընդունել են այն օրենքը, որը վաղուց գործում է ԱՄՆ-ում: Ավելին, վրացական օրենքն ավելի լիբերալ է, քան ամերիկյանը: Բայց արի ու տես, որ նույնիսկ այս դեպքում, օրինական ըտրված իշխանությունը գնահատվում է որպես «ոչ դեմոկրատական»:

Բայց Բայդենը միայն Վրաստանի մասով օրիգինալ մտքեր չի արտահայտում: Նա նույնիսկ ԱՄՆ-ի հանրապետականների թեկնածուին է անվանում «հակադեմոկրատական», այսինքն ԱՄՆ-ի երկրորդ կուսակցությանը մեղադրում է «հակադեմոկրատական» լինելու մեջ: Ավելին, Ֆրանսիայի նախագահը լրագրողի հարցին, թե՝ ինչ կլինի, եթե ընտրվի Թրամփը, բաց հայտարարում է, որ իր տեղեկություններով դա տեղի չի կարող ունենալ:

Եվ այս քաղաքական կապիկները հանդգնում են մյուսներին, ովքեր իրենց տեսակետները չեն կիսում, համարել «ոչ դեմոկրատ»:

Ցինիզմը այս չափի երբեք չէր հասել Արևմուտքում՝ Գեբելսի ժամանակներից:

Բայց, գոնե այն ժամանակ, սրիկաների և սուտ խոսողների թիմին դատեցին: Իսկ այսօր նրանց հետնորդները այլ փաթեթավորմամբ են հանդես գալիս՝ նոր ողբերգություններ բերելով մարդկանց և ազգերին՝ ռուսներին, ուկրաինացիներին, իրաքցիներին, արցախցիներին և այլն:

Սա է իրականությունը:

Դավիթ Մկրտչյան
Zham.am

 

դիտվել է 419 անգամ
Լրահոս
Գևորգ Գրիգորյանն Անահիտ Ավանեսյանին հրավիրում է բանավեճի Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավթամուղն Իրանի թիրախու՞մ. նավթի գների աճն ինչպես կազդի Ադրբեջանի վրա Երևան-Սևան ավտոճանապարհին մեքենաներ են բախվել. 4 վիրավոր կա Շիրակի մարզում ավտովթшրի հետևանքով հիվանդանոց տեղափոխված 1 և 3 տարեկան տղաների վիճակը ծայրահեղ ծանր է. ԱՆ Նախընտրական ասֆալտ՝ հետընտրական ճաքերով. 5 ամիս առաջ արված ասֆալտը փլվել է. «Իշխանություն» Ամենայն Հայոց Կաթողիկոսի նկատմամբ կիրառված խափանման միջոցը ենթակա է վերացման Ադրբեջանը մեծացնում է Վրաստանի հետ ցամաքային փոխադրումների քվոտաները Ինչո՞ւ է Հայաստանի դիմակայունության շեմն այնքան իջեցվել Պարզվել է այսօրվա ողբերգակական վթարի հետևանքով 6 մահացածների և վիրավորների ինքնությունը Ստեփան Դեմիրճյանը ԴՕԿ կուսակցության հետ երբևէ հանդիպում կամ քննարկում չի ունեցել․ ՀԺԿ Դավիթ Մինասյանը կմնա կալանքի տակ. դատախազությունը մերժել է պաշտպանների միջնորդությունը Տեղի ունեցած վանդալիզմի հետևանքով խեղվել ու աղճատվել է հանրապետական նշանակության հուշարձանի տեսքն ու ամբողջականությունը Ինչ է ցանկանում Ռուսաստանը Շիրակի մարզում վթարից մաhացած 6 քաղաքացիներից 5-ը մի ընտանիքից են Իրանից հայտնել են, որ ԱՄՆ-ի հետ բանակցությունները կարող են տևել 2-3 օր Շիրակի մարզում վթարից մաhացած 6 քաղաքացիներից 5-ը մի ընտանիքից են Զելենսկու առաջարկը Դավիթ Մինասյանը կշարունակի մնալ կալանքի տակ Լևոն Տեր-Պետրոսյանի նոր գրառումը Ողբերգական վթարից տուժած 3 անչափահաս տեղափոխվել է Երևան. 1-ը Երևան է տեղափոխվում ուղղաթիռով Ավտոճանապարհներին ձնախառն անձրև է տեղում Եթե մեզանից կախված լինի իշխանափոխությունը, մենք պատրաստ ենք համագործակցության․ Ագնեսա Խամոյան Քրիստոսը ներկայացված է որպես մարդկության Փրկիչ․ Տեր Հեթում քահանա Թարվերդյանի անդրադարձը Նրանց չի հետաքրքրում գործնական խաղաղությունը, այլ միայն խաղաղության հակառակ կողմը Թոշակառուի համար 10000-ը ի՞նչ ա․ աչքերին թոզ են փչում․ քաղաքացի (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 10-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դավիթ Ջամալյանը Ապրիլի 10-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Ապրիլի 10-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Ապրիլի 10-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 9-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Ապրիլի 9-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Դավիթ Մկրտչյանը Ապրիլի 9-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Ապրիլի 9-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Ապրիլի 8-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Ապրիլի 8-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ժասմինա Ղևոնդյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am