Նորապատում խոշոր հրդեհի հետևանքով փողոցում հայտնված 10-ից ավելի ընտանիքներ դիմելու են ծայրահեղ միջոցի . ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Հինգշաբթի օրը կառավարության նիստի ժամանակ վարչապետ Կարեն Կարապետյանը հայտարարեց, որ կառավարությունը գումար է փոխանցել Արմավիրի մարզետարան, որպեսզի հոգան հոկտեմբերի 22-ին Արմավիրի մարզի Նորապատ գյուղում՝ նախկին դատարանի շենքում առաջացած խոշոր հրդեհի հետևանքով փողոցում հայտնված բնակիչների հոգսերը։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, երեկ՝ հոկտեմբերի 27-ին, բնակիչներն արդարացիորեն իրենց դժգոհությունն էին հայտնում Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանից, Արմավիրի քաղաքապետ Ռուբեն Խլղաթյանից, ովքեր, ըստ բնակիչների, ոչ մի անգամ չեն փորձել օգնության ձեռք մեկնել իրենց. «Մենք կառավարությունից ու մարզպետարանից ոչինչ չենք ուզում՝ թող մեզ միայն տան 4 պատ, մենք մեր հարցերը կլուծենք։ Ո՞վ է տեսել՝ 21-րդ դարում մարդիկ բնակվեն վրանում, վրանն էլ մենք ենք մեր ուժերով ճարել և վարձակալական հիմունքներով վերցրել ենք։ Կառավարությունը, ի լուր աշխարհի, հայտարարեց, թե իրենք հոգում են մեր խնդիրները։ Դրանց խոսքերն ամպագոռգոռ են, օդ դուրս եկան։ Ո՛չ մարզպետին ենք հավատում, ո՛չ քաղաքապետին, տո, ո՛չ էլ կառավարությանը։ Թողես, մենակ շոուով զբաղվեն։ Մենք գիտենք, որ էդ շենքը իրան-իրան չվառվեց, համոզված ենք, որ այն վառել են, քանի որ 1 շաբաթ առաջ ինչ-որ մարդիկ եկել էին մեր մոտ ու ասում էին, որ՝ էս շենքը մենք առել ենք ու ձեզ դուրս ենք հանելու, ու տեսնելով, որ մենք ընդվզում ենք, իրենց սև գործն արեցին։ Պահանջում ենք իրավապահներից, որպեսզի բացահայտեն, թե ինչի պատճառով վառվեց շենքը։ Գնացել ենք Արմավիրի քաղաքապետարան, էնտեղի պաշտոնյաները մեզ ասում են, թե կառավարությունը փող ա տվել, գնացեք ձեր համար վարձով տուն ճարեք, մնացեք։ Նման անհեթեթ ու ոչ մարդկային պատասխան մեր քաղաքապետարանից կստանայինք, ովքեր մտածում են միայն իրենց թափանները լցնելու մասին։ Մարզպետարանի մասին էլ խոսք չկա. մարզպետը չի բարեհաճում նստատեղը փափուկ կռեսլոյից մի պահ հանի ու գա, մեր վիճակին ծանոթանա։ Եթե մեր խնդիրները կարճ ժամանակում չլուծվի, իսկ մենք ոչինչ չենք ուզում՝ միայն 4 պատ, կամ բոլորով՝ ահել-ջահել, մեր ու մանուկ, գնալու ենք կառավարության դեմը նստենք, կամ էլ դիմելու ենք ամենածայրահեղ քայլին. անցնելու ենք հայ-թուրքական սահմանը»։ Բնակիչներն իրենց շնորհակալությունն էին հայտնում Կարմիր խաչին, որոնց ներկայացուցիչներն առաջին օրվանից սատար են կանգնել իրենց և հոգացել են, որ օրը գոնե 1 անգամ իրենց սննդի հարցը լուծել են. «Բայց դե, ինչքա՞ն մնանք Կարմիր խաչի հույսին, էդ մարդիկ ինչքանով կարող են, օգնում են»։ Ինչպես ավելի վաղ դեպքի վայրից հայտնել էր ֆոտոլրագրողը, հոկտեմբերի 22-ին խոշոր հրդեհ էր տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ժամը 22:00-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ էր ստացվել, որ Նորապատ գյուղի նախկին դատարանի շենքում, որտեղ բնակվում է 14-ից ավելի ընտանիք, խոշոր հրդեհ է բռնկվել: Ժամանել էին 1 տասնյակից ավելի հրշեջ-փրկարարներ՝ Արմավիրի, Բաղրամյանի, Վաղարշապատի և Երևանի հրշեջ-փրկարարական ջոկատներից: Կրակը տեսանելի է եղել անգամ Արմավիր քաղաքից ու հրշեջները՝ ոստիկանների, Արմավիրի մարզպետարանի, Արմավիրի քաղաքապետարանի և քաղաքացիների հետ պայքարել էին կրակի տարածման դեմ, սակայն, քանի որ շենքը, ինչպես բնակիչներն էին ասում, «բաղդադի» էր, վայրկյանների ընթացքում կրակի մասնաբաժին էր դարձել: Ֆոտոլրագրողը հայտնել էր, որ շենքը երկհարկանի էր և այն ամբողջովին վերածվել էր մոխրակույտի: Հավաքվածներն ասում էին, որ ուժեղ պայթյուն էր տեղի ունեցել, ինչից հետո առաջացել էր կրակ: Ըստ նախնական տեղեկությունների զոհեր և վիրավորներ չկային, սակայն ամենակարևոր հարցն այն էր, թե այդ 14-ից ավելի ընտանիքները, ովքեր կրել էին նաև նյութական խոշոր չափի վնաս, որտե՞ղ էին գիշերելու և արդյո՞ք կառավարությունը սատար կկանգներ այդ ընտանիքներին, ովքեր սոցիալապես անապահով խավից են: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի

դիտվել է 62 անգամ
Լրահոս
Փաշինյանի այս հայտարարությունների քաղաքական նպատակը շատ ավելի խորն է Որոշ քաղաքական ուժեր Հայաստանում ապրում են Ադրբեջանի նկատմամբ ատելության զգացումով. Ալիև Ռուսաստանի հարավային ուղղությամբ օդային հաղորդակցությունը լիովին վերականգնվել է Մենք հասել ենք այն ամենին, ինչ ուզում էինք. Ալիև Ռուսաստանը փոխում է խաղի կանոնները. Արա Պողոսյան Նիկոլ Փաշինյանը շարունակում է չարաշահել վարչական ռեսուրսը Ադրբեջանում կան քաղաքական միավորներ, որոնք ՀՀ-ի որոշ տարածքների նկատմամբ ունեն նվաճողական հայացքներ Վթար Թումանյան-Աբովյան փողոցների խաչմերուկում․ վարորդներից մեկը Հայաստանում հայտնի փաստաբան է Ինձ նյարդայնացնում է Հակակոռուպցիոն կոմիտեի ֆեյսբուքյան էջում ամեն օր հրապարակվող ձայնագրությունները․ Երիցյան Հայաստանում կան անհատներ, որոնք ունեն «ռևանշիստական»​​ մտածելակերպ Ադրբեջանի նկատմամբ. Բայրամով Հանտավիրուսի մահացու շտամով վարակված ուղևորներին տեղափոխող զբոսանավը ժամանել է Թեներիֆե կղզի Հայ-ադրբեջանական սահմանին շարունակվում են սահմանազատման աշխատանքները. Բայրամով Երևանում կինը դիմել է ոստիկանություն և հայտնել, որ 26-ամյա տղան ոտքերով հարվածներ է հասցրել Ճանապարհի վերջում շատ արագ կհայտնվենք ոչ թե ԵՄ-ում, այլ «արևմտյան ադրբեջանում». Արման Աբովյան Ադրբեջանից Հայաստան կուղարկվի 16 վագոն դիզելային վառելիք Անլվա մի ոչնչություն նախ համբուրեց զոհվածի մոր ձեռքը, հետո վերադարձավ իր որջն ու վաճառեց Արցախը․ Արամ Գևորգյան Նիկոլն ամենավտանգավոր ու ամենակեղտոտ բաներն է ասում, կեղծում ու վիրավորում է մեր ժողովրդի ընթացիկ պատմությունը Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ Երբ դավաճանն ասում է, որ Արցախյան շարժումը սխալ էր, նշանակում է զինվորին տարել է զոհել, որ հանձնի. Իշխանյան Հայաստանի թակարդը՝ «հանուն» մի բանի Քուչակում բախվել են «Mercedes»-ը և բանջարեղենով բարձված «Opel»-ը․ կա վիրավոր «Nissan» մակնիշի ավտոմեքենան արգելափակվել է Չիչխան գետում Ռուբիոն և Ուիթքոֆը Մայամիում հանդիպել են Կատարի վարչապետի հետ Իրավիճակը՝ ավտոճանապարհներին Իջևան-Դիլիջան ավտոճանապարհին «Mercedes»-ը դուրս է եկել երթևեկելի հատվածից և հայտնվել Աղստև գետում
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 8-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մայիսի 8-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը Մայիսի 8-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մայիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը Մայիսի 6-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 6-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Մայիսի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am