Հիշում եմ՝ ինչպես էր այն ժամանակ խուսափում բանակից. Ռուզաննա Խաչատրյանը պատմում է խրատներ տվող պաշտոնյայի մասին

ՀՀ Պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի կինը Տավուշից վերադարձել է Երևան, ծանոթացել նորություններին ու զարմացել: Բարձրաստիճան պաշտոնյաներից մեկը, որին ինքը ճանաչում է,ինքնագոհ, մատը թափ տալով, Աժ ամբիոնից ճառել է զինվորական ծառայության, զորակոչի հավասարության մասին, մինչդեռ ինքը` Ռուզաննա Խաչատրյանը ժամանակին բուժել է այդ մարդուն և հիշում է, թե ինչպես էր այն ժամանակ խուսափում բանակից: Այդ մասին Ռուզաննա Խաչատրյանը գրում է ֆեյսբուքյան իր էջում. «ԱՇՆԱՆԱՅԻՆ ՏՐԱԿՏԱՏ Աշունը գույն է, իսկ գույնը նաև երաժշտություն է: Տաուշ աշխարհում եմ։ Այստեղ աշունը անտառի բույր է՝ ոտքերիդ տակ խշխշացող թաց խաշամի, ծառերին, բույսերին նստած վաղորդյան ցողի ու սարերից իջնող մեղմ հովի, որ շղարշի նման հպվում է դեմքիդ, մարմնիդ, թափանցում ու պարուրում հոգիդ մեղմությամբ ու սիրով... Այստեղ աշունը սեր է․․․ ...Տարված բնության գեղեցկությամբ՝ քայլում եմ անտառի արահետով ու շնչում անտառի խոնավ ու մեղմ օդը: Սկսում է բարակ անձրևել, ծառերի արանքից փորձում եմ գտնել երկինքը։ Անձրևի կաթիլները, դիպչելով գունազարդ ծառերի տերևներին, դառնում են մանր շաղ ու պատում սարի օդից պաղած դեմքս։ Չեմ սրբում, փակում եմ աչքերս, շնչում բնության պարֆյումը, որ խենթացնում է ու սրտիս տակ նվագներ ծնում, ինձ տանում հեռուներ... -...Սարերի հովի՜ն մեռնեմ... Բարձրացնում եմ աչքերս, նայում վեր․․․ Ծառերի տերևները, որ հմտորեն հպվել են միմյանց՝ դառնալով կախարդական գույներով շղարշ, ծածկել են անտառի երկինքը, բայց ստեպ-ստեպ բաց են թողնում աշնանային արևի շողերը, որ, բեկվելով անձրևի կաթիլների մեջ, դառնում են բազմագույն ծիածան... Աշունը սեր է, մեղմ երաժշտություն... Վերադառնում եմ Երևան, իսկ այստեղ եռում է քաղաքը: Գեղեցիկ երաժշտությունն ընդհատվում է, երբ բացում եմ համացանցը, քաղաքական գործիչների ամպագոռգոռ ելույթներից, քննարկվում են ընտանիքը, բռնությունը, բանակը, զորակոչը: Որոշում եմ ծանոթանալ նորություններին: Եվ հանկարծ աչքիս զարնում է մի բարձրաստիճան պաշտոնյա, որ, ինքնագոհ, մատը թափ տալով, ճառում է զինվորական ծառայության, զորակոչի հավասարության և պետության համար կարևորագույն այլ հարցերի մասին: ...Ակամա հիշողություններս ինձ մոտ 18 տարի հետ են տանում. ես աշխատում էի Էրեբունի բժշկական կենտրոնի ֆրանսիական ատամնաբուժարանում և բժշկել եմ այդ մարդուն, անձամբ ճանաչում եմ մոտ 25 տարի: Հիշում եմ՝ ինչպես էր այն ժամանակ խուսափում բանակից, հիշում եմ՝ ինչպես էր ռազմական ոստիկանությունը փնտրում իրեն. հայրը դիմել էր նրա ընկերուհուն, որը զինվորական բարձրաստիճան պաշտոնյայի խորհրդական էր, որպեսզի վերջինս ոստիկանական հետապնդումից ազատի որդուն: Այդ ժամանակ ես բուժում էի նաև այդ աղջկա ատամները և հիշում եմ՝ ինչպես հոգատար ընկերուհին, եթե չեմ սխալվում, այն ժամանակ պաշտպանության փոխնախարար Շիրխանյանի օգնությամբ փրկեց նրան պատժից... Եվ այսօր նա՝ իբրև մեծ «փիլիսոփա», իբրև մեծ «ուսուցիչ», մատը տարբեր ամբիոններից թափահարելով, փորձում է դաստիարակչական խորհուրդներ և խրատներ տալ մատաղ սերնդին։ Այստեղ մնում է միայն բացականչել․ «Օ ՜ , ժամանակներ, օ ՜ , բարքեր»։ ․․․Ես անկեղծորեն հավատում եմ, որ քիչ ժամանակ է մնացել ինքնակոչ ամբարտավանությանը, որովհետև լատինական հզոր իմաստությունը հուշում է․ ՈՉՆՉԻՑ ՈՉԻՆՉ Է ՍԵՐՈՒՄ (EX NIHILO NIHIL)»։

դիտվել է 2 անգամ
Լրահոս
Փաշինյանի այս հայտարարությունների քաղաքական նպատակը շատ ավելի խորն է Որոշ քաղաքական ուժեր Հայաստանում ապրում են Ադրբեջանի նկատմամբ ատելության զգացումով. Ալիև Ռուսաստանի հարավային ուղղությամբ օդային հաղորդակցությունը լիովին վերականգնվել է Մենք հասել ենք այն ամենին, ինչ ուզում էինք. Ալիև Ռուսաստանը փոխում է խաղի կանոնները. Արա Պողոսյան Նիկոլ Փաշինյանը շարունակում է չարաշահել վարչական ռեսուրսը Ադրբեջանում կան քաղաքական միավորներ, որոնք ՀՀ-ի որոշ տարածքների նկատմամբ ունեն նվաճողական հայացքներ Վթար Թումանյան-Աբովյան փողոցների խաչմերուկում․ վարորդներից մեկը Հայաստանում հայտնի փաստաբան է Ինձ նյարդայնացնում է Հակակոռուպցիոն կոմիտեի ֆեյսբուքյան էջում ամեն օր հրապարակվող ձայնագրությունները․ Երիցյան Հայաստանում կան անհատներ, որոնք ունեն «ռևանշիստական»​​ մտածելակերպ Ադրբեջանի նկատմամբ. Բայրամով Հանտավիրուսի մահացու շտամով վարակված ուղևորներին տեղափոխող զբոսանավը ժամանել է Թեներիֆե կղզի Հայ-ադրբեջանական սահմանին շարունակվում են սահմանազատման աշխատանքները. Բայրամով Երևանում կինը դիմել է ոստիկանություն և հայտնել, որ 26-ամյա տղան ոտքերով հարվածներ է հասցրել Ճանապարհի վերջում շատ արագ կհայտնվենք ոչ թե ԵՄ-ում, այլ «արևմտյան ադրբեջանում». Արման Աբովյան Ադրբեջանից Հայաստան կուղարկվի 16 վագոն դիզելային վառելիք Անլվա մի ոչնչություն նախ համբուրեց զոհվածի մոր ձեռքը, հետո վերադարձավ իր որջն ու վաճառեց Արցախը․ Արամ Գևորգյան Նիկոլն ամենավտանգավոր ու ամենակեղտոտ բաներն է ասում, կեղծում ու վիրավորում է մեր ժողովրդի ընթացիկ պատմությունը Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ Երբ դավաճանն ասում է, որ Արցախյան շարժումը սխալ էր, նշանակում է զինվորին տարել է զոհել, որ հանձնի. Իշխանյան Հայաստանի թակարդը՝ «հանուն» մի բանի Քուչակում բախվել են «Mercedes»-ը և բանջարեղենով բարձված «Opel»-ը․ կա վիրավոր «Nissan» մակնիշի ավտոմեքենան արգելափակվել է Չիչխան գետում Ռուբիոն և Ուիթքոֆը Մայամիում հանդիպել են Կատարի վարչապետի հետ Իրավիճակը՝ ավտոճանապարհներին Իջևան-Դիլիջան ավտոճանապարհին «Mercedes»-ը դուրս է եկել երթևեկելի հատվածից և հայտնվել Աղստև գետում
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 8-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մայիսի 8-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը Մայիսի 8-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մայիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը Մայիսի 6-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 6-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Մայիսի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am