Չնայած ԿՀՎ-ի ճնշումներին՝ Թրամփի հրամանով ԱՄՆ-ի ազգային արխիվը այսօր հրապարակվել է ԱՄՆ-ի նախագահ Ջոն Ֆ. Քենեդիի 1963 թվականի սպանությանը վերաբերող գաղտնազերծված ավելի քան 2800 փաստաթուղթ,հայտնում է Ամերիկայի Ձայնը:
Դոնալդ Թրամփի նախօրեին ստորագրած հրամանով, այսօր հրապարակվել են ԱՄՆ-ի նախագահ Ջոն Ֆ. Քենեդիի 1963 թվականի սպանության վերաբերյալ մինչ օրս հույժ գաղտնի պահվող նոր փաստաթղթեր:
Նոր մանրամասներ պարունակող ավելի քան 2,800 փաստաթուղթ արդեն տեղադրված է Ազգային արխիվի կայքում, որը կարող է լույս սփռել տասնամյակների ընթացքում չբացահայտված ողբերգական սպանության գործին:
Սպիտակ տան փոխանցմամբ՝ գաղտնազերծված փաստաթղթերի մյուս մասը կհրապարակվի առաջիկա ամիսներին և մինչեւ 2018 թվականի ապրիլի վերջ ամբողջությամբ հասանելի կլինի հանրությանը:
Վկայակոչելով Կենտրոնական հետախուզական վարչության խոսնակին՝ Reuters-ը հաղորդում է, որ շուրջ 18 հազարի հասնող փաստաթղթերի մեծ մասը կփոխանցվեն Ազգային արխիվին՝ բացառությամբ դեռ վերանայման փուլում գտնվող ընդհանուր նյութերի 1 տոկսի:
ԱՄՆ-ի Կոնգրեսը ծրագրել էր նշված փաստաթղթերի գաղտնազերծումը դեռ 25 տարի առաջ:
Թրամփը, ով արդեն այս մասին ոգևորված թուիթերյան հաղորդագրություն է գրել, մերժել է Կենտրոնական հետախուզական վարչության տնօրեն Մայք Պոմպեոյի մի քանի հազար փաստաթղթերի հույժ գաղտնի պահելու և չհրապարակելու մասին խնդրանքը:
Մայիսի 8-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Մայիսի 8-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը
Մայիսի 8-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Մայիսի 8-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Մայիսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը
Մայիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը
Մայիսի 6-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը
Մայիսի 6-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Մայիսի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Մայիսի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը