2016-ի ընտրություններն Իրանի քաղաքական անկախության խորհրդանիշն են
Իրանում 2016-ի խորհրդարանական ընտրությունները երկրի քաղաքական անկախության խորհրդանիշն են: Այդ մասին Twitter-ի իր էջում գրել է Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Հասան Ռոհանին: Նրա խոսքով, Իրանի կառավարությունը հաստատեց, որ ժողովրդի ձայնի երաշխավորն է եւ վայելում է նրա վստահությունը: Ավելի վաղ հայտնել էինք, որ փետրվարի 26-ին Իրանում տեղի են ունեցել խորհրդարանական ընտրություններ: Մեջլիսի եւ Փորձագետների խորհրդի ընտրություններին մասնակցել է ընտրողների 58 տոկոսը: Պատգամավորության 4 հայ թեկնածուից, որոնք մասնակցել են 10-րդ գումարման Մեջլիսի ընտրություններին, երկուսը հաջող անցել են ամբողջ գործընթացը. Իրանի խորհրդարանի անդամ են դարձել Կարեն Խանլարյանը եւ Ժորժ Աբրահամյանը:
