«Հրապարակ» թերթը գրում է. «Մեր տեղեկություններով` Գագիկ Բեգլարյանն իր վաղեմի ընկեր Ռուբեն Սադոյանին հենց այնպես չի «դարձնում» Վրաստանում ՀՀ դեսպան. դա ուրույն բարտեր է ենթադրում իր և Սադոյանների միջև: Բեգլարյանի որդին` Հրանտ Բեգլարյանը, որի կնունքի ու հարսանիքի քավորը, ի դեպ, Սամվել Կարապետյանն է, Կենտրոնի թաղապետ Արա Սադոյանի տեղակալ է նշանակվել հեռահար նպատակով։ Նա հաջորդ ընտրություններում կփորձի դառնալ Կենտրոնի թաղապետ: Ինչպես Սամվել Ալեքսանյանի զարմիկ` Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի թաղապետ Արտակ Ալեքսանյանի դեպքում էր, այս պարագայում ևս սպասում են, որ «մեծանա»։ Կրտսեր Բեգլարյանը 24 տարեկան է, իսկ թաղապետ կարող են դառնալ 25 տարեկան ՀՀ քաղաքացիները: Այս առնչությամբ որևէ խնդիր չունի Աշոտ Արսենյանի` Ջերմուկի քաղաքապետացու որդին, նրա 25-ը վաղուց է լրացել»:
Ավելի մանրամասն` թերթի այսօրվա համարում
Մայիսի 8-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Մայիսի 8-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը
Մայիսի 8-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Մայիսի 8-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Մայիսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը
Մայիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը
Մայիսի 6-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը
Մայիսի 6-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Մայիսի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Մայիսի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը