ԻՊ ահաբեկիչները վերադառնում են իրենց երկրներ
Սիրիայում և Իրաքում «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության դեմ իրականացվող հաջող ռազմական գործողությունների հետևանքով կազմակերպության կողմից վերահսկվող տարածքների մեծ մասն արդեն ազատագրվել է: Տարածքները կորցնելուց հետո ահաբեկչական կազմակերպության շարքերում կռվող տաբեր երկրներից եկած վարձկանները հետ են վերադառնում իրենց երկրներ: Այս մասին հաղորդում է «Gazeteduvar.com.tr» լրատվական կայքը՝ նշելով, որ այս օրերի ընթացքում ահաբեկիչներն ամենաշատը Թուրքիա են վերադառնում: Համաձայն հրապարակման՝ Սիրիայից ու Իրաքից արդեն 5600 օտարերկրյա վարձկաններ են վերադարձել: Դրանցից 900-ը վերադարձել է Թուրքիա:
