Փաստաբանների պալատը դիմել է դատարանների նախագահների խորհրդին

Դատական պրակտիկայում հանդիպում են դեպքեր, երբ դատավորի՝ այլ վարչական շրջանի դատարանի շենքում դատավարությունն անցկացնելու ժամանակ, անհրաժեշտություն է առաջանում փաստաթղթերը (միջնորդություններ, դիմումներ) հանձնել գործը քննող դատավորին՝ գրասենյակի միջոցով։ Ըստ գործավարության կանոնների փաստաբանի կողմից նշված փաստաթուղթը պետք է հանձնվի գործը քննող դատարանի գրասենյակ։ Նման պրակտիկան դժվարություններ և անհարմարություններ է ստեղծում փաստաբանների համար՝ առաջացնելով ժամանակի և ռեսուրսների կորուստ: Մեր տեղեկություններով ՀՀ դատական դեպարտամենտը գործնականում կարգավորում է խնդիրը՝ հնարավորություն տալով փաստաբաններին փաստաթղթերը մուտքագրել այն դատարան, որտեղ փաստացի գործը քննվում է, սակայն իրավական առումով հարցը լուծված չէ։ Համաձայն ՀՀ դատական օրենսգրքի 72-րդ հոդվածի 3-րդ մասի 4-րդ, 9-րդ և 10-րդ կետերի՝ դատարանների նախագահների խորհուրդն է հաստատում դատարանների գործավարության կանոնները, սահմանում է դատարանների` օրենքով չսահմանված նստավայրերը և հաստատում է դատավորների` ըստ նստավայրերի բաշխման կարգը, մշակում և հաստատում է դատավորների և դատարանների նախագահների գործուղման, արձակուրդի կամ հիվանդության դեպքերում նրանց փոխարինելու կարգը: Նշված լիազորությունների իրականացման նպատակով Դատարանների նախագահների խորհրդի ընդունած իրավական ակտերում այս հարցը կարգավորված չէ: Հաշվի առնելով վերոգրյալը և խնդրի կարևորությունը ՀՀ փաստաբանների պալատի նախագահը դիմել է ՀՀ դատարանների նախագահների խորհրդին խնդրելով ապահովել անհրաժեշտ միջոցների ձեռնարկումը, այդ թվում՝ համապատասխան իրավական ակտերում փոփոխությունների և (կամ) լրացումների կատարումը՝ ապահովելու համար դատավորների այլ դատարաններում դատական նիստերն անցկացնելու ժամանակ փաստաբանների հնարավորությունն անհրաժեշտ դատավարական փաստաթղթերը մուտքագրել և ստանալ այն դատարանի գրասենյակից, որտեղ փաստացի տեղի են ունենում դատական նիստերը:

դիտվել է 8 անգամ
Լրահոս
Փաշինյանի այս հայտարարությունների քաղաքական նպատակը շատ ավելի խորն է Որոշ քաղաքական ուժեր Հայաստանում ապրում են Ադրբեջանի նկատմամբ ատելության զգացումով. Ալիև Ռուսաստանի հարավային ուղղությամբ օդային հաղորդակցությունը լիովին վերականգնվել է Մենք հասել ենք այն ամենին, ինչ ուզում էինք. Ալիև Ռուսաստանը փոխում է խաղի կանոնները. Արա Պողոսյան Նիկոլ Փաշինյանը շարունակում է չարաշահել վարչական ռեսուրսը Ադրբեջանում կան քաղաքական միավորներ, որոնք ՀՀ-ի որոշ տարածքների նկատմամբ ունեն նվաճողական հայացքներ Վթար Թումանյան-Աբովյան փողոցների խաչմերուկում․ վարորդներից մեկը Հայաստանում հայտնի փաստաբան է Ինձ նյարդայնացնում է Հակակոռուպցիոն կոմիտեի ֆեյսբուքյան էջում ամեն օր հրապարակվող ձայնագրությունները․ Երիցյան Հայաստանում կան անհատներ, որոնք ունեն «ռևանշիստական»​​ մտածելակերպ Ադրբեջանի նկատմամբ. Բայրամով Հանտավիրուսի մահացու շտամով վարակված ուղևորներին տեղափոխող զբոսանավը ժամանել է Թեներիֆե կղզի Հայ-ադրբեջանական սահմանին շարունակվում են սահմանազատման աշխատանքները. Բայրամով Երևանում կինը դիմել է ոստիկանություն և հայտնել, որ 26-ամյա տղան ոտքերով հարվածներ է հասցրել Ճանապարհի վերջում շատ արագ կհայտնվենք ոչ թե ԵՄ-ում, այլ «արևմտյան ադրբեջանում». Արման Աբովյան Ադրբեջանից Հայաստան կուղարկվի 16 վագոն դիզելային վառելիք Անլվա մի ոչնչություն նախ համբուրեց զոհվածի մոր ձեռքը, հետո վերադարձավ իր որջն ու վաճառեց Արցախը․ Արամ Գևորգյան Նիկոլն ամենավտանգավոր ու ամենակեղտոտ բաներն է ասում, կեղծում ու վիրավորում է մեր ժողովրդի ընթացիկ պատմությունը Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ Երբ դավաճանն ասում է, որ Արցախյան շարժումը սխալ էր, նշանակում է զինվորին տարել է զոհել, որ հանձնի. Իշխանյան Հայաստանի թակարդը՝ «հանուն» մի բանի Քուչակում բախվել են «Mercedes»-ը և բանջարեղենով բարձված «Opel»-ը․ կա վիրավոր «Nissan» մակնիշի ավտոմեքենան արգելափակվել է Չիչխան գետում Ռուբիոն և Ուիթքոֆը Մայամիում հանդիպել են Կատարի վարչապետի հետ Իրավիճակը՝ ավտոճանապարհներին Իջևան-Դիլիջան ավտոճանապարհին «Mercedes»-ը դուրս է եկել երթևեկելի հատվածից և հայտնվել Աղստև գետում
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 8-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մայիսի 8-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը Մայիսի 8-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մայիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը Մայիսի 6-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 6-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Մայիսի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am