Ռուսները 3 րոպեում գնել են բոլոր «iPhone X»-երը
Ռուսական «Apple Store»-ի օգտատերերը երեք րոպեի ընթացքում պատվիրել են բոլոր «iPhone X»-երը: Այս մասին գրում է Lenta.ru-ն՝ հղում տալով Vc.ru-ին, որը ներկայացրել է իր սեփական դիտարկումները: Պատվեր ձևակերպերպելու հնարավորությունը բացվել է Մոսկվայի ժամանակով 10:10-ին, չնայած նախատեսված էր 10:01-ին, իսկ 10:13 բոլոր մոդելների համար հայտնվեց «ուղարկում՝ 2-3 շաբաթվա ընթացքում» կարգավիճակը, 10:20-ին՝ «ուղարկում 4-5 շաբաթից»:
