Ինչպես երեկ արդեն հայտնել ենք, ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդեւը իր հայ գործընկեր Կարեն Կարապետյանի հրավերով պաշտոնական երկօրյա այցով Հայաստանում է,ում օդանավակայանում դիմավորել է վարչապետ Կարեն Կարապետյանը:
Վարչապետների առանձնազրույցին, ընդլայնված ձեւաչափով քննարկումներին,ինչպես նաև միջկառավարական, միջգերատեսչական եւ միջտարածաշրջանային փաստաթղթերի փաթեթի ստորագրմանը , Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին հաջորդել է Կարեն Կարապետյանին պատկանող <<Ֆլերենս>> ռեստորանում ընթրիքը:
Ընթրիքն այս անգամ տարբերվել ու առանձնացել է: Ավանդական կեր ու խումը համեմվել է Պարի պետական անսամբլի ելույթով,որն իրականավել է մշակույթի նախարար Արմեն Ամիրյանի բանավոր կարգադրությամբ:
Պարի պետական անսամբլի ելույթը նախատեսված է եղել ժամը 18:00-19:00 միջակայքում,սակայն անսամբլի պարողներին ռեստորան են տարել մի քանի ժամ շուտ,իբրև թե անվտանգության նկատառումներից ելնելով:Նախատեսված է եղել 2-3 պարի բեմադրություն : Սակայն արդեն պաշտոնական հյուրերի ժամանումից հետո ցուցադրվել է ընդամենը մեկ համար:
Սա աննախադեպ է նրանով ,որ նման ավանդույթ և մշակույթ ունեցող անսամբլը ,որը նաև մեր պետության խորհրդանիշներից մեկն է ,նման ճաշկերույթների հյուրերին է զվարճացնում:
Կարելի է ասել,որ պետությանը «պարացրել» ռուսական սապոգի տակ:
Ի դեպ, ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդեւը Instagram-ի իր էջում ներկայացրել է Հայաստան կատարած ուղեւորության իր տպավորությունները՝ մի քանի լուսանկարներ հրապարակելով:Առաջին լուսանկարում հայկական բնապատկերի լանդշաֆտ է, երկրորդում՝ Երեւանում տեղադրված Խորհրդային Հայաստանի 50-ամյակին նվիրված հուշարձանը, երրորդում՝ կին է, որը ժենգյալով հաց է պատրաստում, իսկ վերջին լուսանկարում ազգային տարազով պարողներ են պատկերված,հավանաբար հենց մեր ներկայացրած խնջույքից:
Մայիսի 8-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Մայիսի 8-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը
Մայիսի 8-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Մայիսի 8-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Մայիսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը
Մայիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը
Մայիսի 6-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը
Մայիսի 6-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Մայիսի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Մայիսի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը