«Հոկտեմբերի 27-ի դեպքերը կապված չեն քաղաքականության հետ կամ արտաքին աշխարհից եկած ազդակների հետ:Իհարկե, շատերը ձգտում են դրանում քաղաքական հիմքեր գտնել։ Ես համոզված եմ, որ այդտեղ քաղաքական որևիցե խնդիր չկա:Տեղի ունեցածը մեր բոլորի ողբերգությունն է և այսօր հիշատակի օրը միշտ պետք է զգոն պահի, որ բոլորը հանդուրժող լինեն և հարգեն այն ամենը, ինչ ստեղծել են դարերով մեր պապերը»,- այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում հայտարարեց ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը:
«Հանցագործություն կատարած անձինք ձերբակալված են, այսինքն` բացահայտված են մարդիկ, որոնք դա իրականացրել են։Եթե հոկտեմբերի 27-ը չլիներ պատմության մեջ, Հայաստանի զարգացումը մեծ տատանում չէր ունենա և մեր երկիրը կզարգանար այնպես, ինչպես զարգանում է հիմա:Իշխանությունը կարողանում է զարգացնել այնպես, ինչպես ժողովուրդը նրան վստահում է և այդ առումով չեմ կարծում, որ տատանումները մեծ լինեին և տարբերությունը մեծ լիներ։
Մենք ունենք դանդաղ, բայց հստակ առաջընթաց և այդ ամենը տարբեր ֆակտորներով է բացատրվում։ Ուղղակիորեն ասել, որ մենք կունենայինք այլ որակի Հայաստան, համոզված եմ, որ՝ ոչ»,- հայտարարեց Բաբլոյանը։
Մայիսի 8-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Մայիսի 8-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը
Մայիսի 8-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Մայիսի 8-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Մայիսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը
Մայիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը
Մայիսի 6-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը
Մայիսի 6-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Մայիսի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Մայիսի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը