ԱՄՆ-ի կեղծավոր քաղաքականությունը Մոլդովայի, Ուկրաինայի և Վրաստանի նկատմամբ ցույց է տալիս Վաշինգտոնի իրական դեմքը

Եվ այսպես. ամերիկյան բարձրաստիճան գործիչները հայտարարում են, որ Մոլդովան և Ուկրաինան բավարարում են եվրոպական չափանիշները և արժանի են ԵՄ անդամ դառնալուն, իսկ Վրաստանը` ոչ:

Այստեղ արժե, որ այս հարցը բաժանենք երկու մասի:

Նախ, այդ երկրների ԵՄ անդամ դառնալու խնդիրը չպիտի այդ չափ մտահոգեր ԱՄՆ-ին, ով ԵՄ անդամ չէ: Տպավորությունն այնպիսին է, թե ԱՄՆ-ն ԵՄ –ի ամենախոշոր անդամներից է և այդ իսկ պատճառով, իրավունք է ստացել քննարկել, թե որ երկիրն է պատրաստ ԵՄ անդամ դառնալ, իսկ որը՝ ոչ:

Ավելին, եվրոպական գործիչների հայտարարություններն ընդամենը փոխլրացնում են ամերիկյան գործիչներին և այնպիսի տպավորություն է առաջ գալիս, որ եվրոպացիները պարզապես կրկնում են ամերիկացիները մտքերը:

Սա նման է ԽՍՀՄ-ի ժամանակներին, երբ ԽՄԿԿ-ի քաղբյուրոյի ղեկավարի մտքերը հետագայում գովաբանում եին միութենական հանրապետությունների ղեկավարները:

Այն, որ դա այդպես էր ԽՍՀՄ-ի ժամանակներում, հասկանալի է, քանզի ԽՍՀՄ-ը տոտալիտար պետություն էր: Իսկ այն, ինչ կատարվում է այսօր, արդեն ծիծաղելի է և ողբերգական միաժամանակ, քանի որ տոտալիտար ԽՍՀՄ-ին այսօր, գրեթե նույնությամբ կրկնօրինակում են եվրոպական վերնախավերը:

Եթե սա է իրական «դեմոքրասին», ապա դա իսկական ողբերգություն է, և նախկին ԽՍՀՄ-ի ժողովուրդները չեն ուզենա երկրորդ անգամ նույն գետը մտնել, թեկուզև այլ փաթեթավորմամբ:

Խնդրի երկրորդ մասը, դա այն է, որ ԱՄՆ-ի և Եվրոպայի ներկայացուցիչները միաձայն հայտարարում են, որ ի տարբերություն Մոլդովայի և Ուկրաինայի, Վրաստանը սկսում է «չհամապատասխանել եվրոպական ստանդարտներին»:

Փորձենք քննարկել նաև այս խնդիրը, թե այս երկրներից որն է ավելի մոտ եվրոպական ստանդարտներին:

Տնտեսական զարգացման հարցում, Վրաստանն անհամեմատելի առաջ է, թե Մոլդովայից, և թե Ուկրաինայից:

Կոռուպցիայի մասով Մոլդովան և Ուկրաինան նույնիսկ հետ են մնացել շատ ԵԱՏՄ անդամ երկրներից, էլ չասենք Վրաստանի մասին, որ առաջ է Ուկրաինայից և Մոլդովայից անգամներով:

Մարդու իրավունքների մասով նույնպես չի կարելի համեմատել այս երկրները, քանզի Մոլդովան և Ուկրաինան նույնիսկ եվրոպական չափորոշիչներով զգալի հետ են մնացել Վրաստանից:

Մամուլի ազատության մասով նույնիսկ խոսք չի կարող լինել Վրաստանը և վերը նշած երկրները համեմատելու մասին:

Վերջապես Վրաստանի իշխանությունները հայտարարում են, որ իրենց նպատակն է դառնալ ԵՄ անդամ: Այսինքն այս հարցում էլ կարծես թե խնդիր չպիտի լիներ: Այդ դեպքում ինչո՞ւ են բողոքում վրացիներից:

Կարծում ենք, որ ամերիկացիների դժգոհությունը բացահայտում է իրենց իրական նպատակները:

Ամերիկացիներին չի հետաքրքրում, թե Հայաստանը, Վրաստանը, կամ Ադրբեջանը կլինե՞ն ԵՄ անդամ, թե՞ ոչ: Նրանց հետաքրքիր է մեկ հարց. այս երկրները, պատրա՞ստ են դառնալ Ռուսաստանի դեմ մանրադրամ, թե՞ ոչ: Ահա սա՛ է նրանց գլխավոր հարցը:

Իսկ այստեղ տեսանելի է Մոլդովայի, Ուկրաինայի և Վրաստանի վերնախավելի դիրքորոշումների տարբերությունը:

Վրացիները չեն ուզում դառնալ հակառուսական մանրադրամ, և հենց դրա պատճառով էլ նրանց հանդեպ սկսում են կիրառել պատժամիջոցները:

Հայաստանը ընդհանրապես ԵԱՏՄ անդամ է, բայց արի ու տես, որ ամերիկացիների համար Փաշինյանն ավելի գերադասելի է, քան Կոբախիձեն, ով հայտարարում է, որ իր երկրի նպատակը ԵՄ անդամ դառնալն է:

Այստեղ էլ է ամեն ինչ պարզ: Կոբախիձեն Վրաստանի սուվերեն ղեկավարն է և հայտնում է իր երկրի գլխավոր նպատակը, սակայն չի ուզում, որ իր երկիրը դառնա ռուս-ամերիկյան հարաբերություններում մանրադրամ:

Փաշինյանը նույնիսկ չի հայտարարում, որ Հայաստանը պիտի դառնա ԵՄ անդամ, սակայն ամերիկացիների համար, ցանկալի կերպար է, քանի որ ամեն ինչ անում է, որ Հայաստանը դառնա ռուս-ամերիկյան հարաբերություններում մանրադրամ, որտեղ ամերիկացիները ռուսների կփորձեն հարվածել «հայկական խաղաղթղթով»:

Հայ ժողովուրդը ունի հարուստ փորձ, թե ինչով է ավարտվում, այդ հակասություններում մանրադրամ դառնալը: Բայց այս ամենից հետո ոչ մի հետևություն չի կարողանում անել և կրկին ողբերգությունների է ենթարկվում:

Որպեսզի հնարավոր լինի կանգնեցնել այս ողբերգական շղթան, պիտի փոխել հայկական միջավայրի բոլոր խաղի կանոնները, քանզի պահպանողական հայ գործիչները այլ լեզու չեն հասկանում և դրա համար էր, որ հայ բնակչության ողբերգությունները վերջ չեն ունենում:

Իսկ ամերիկացիների համար նման ժողովուրդներն ու վերնախավերը, իդեալական «մատերիալ են»՝ իրենց ծրագրերը կյանքի կոչելու համար:

Օրինակ, վերջին ուկրաինացու միջոցով փորձում են թուլացնել Ռուսաստանը, զոհ չտալով ոչ մի ամերիկացու կյանք: Կամ վերջին ղարաբաղցու միջոցով հեռացրին ռուսներին Ադրբեջանից:

Որպեսզի այս շղթայից դուրս կարողանանք գալ, մեզ նույնպես անհրաժեշտ են ոչ ստանդարտ քայլեր:

Հակառակ դեպքում՝ մենք կավարտենք մեր պատմությունը այնպես, ինչպես ավարտեցինք 100 տարի առաջ:

Սա է իրականությունը:

Դավիթ Մկրտչյան

Աղբյուրը՝ Zham.am

դիտվել է 167 անգամ
Լրահոս
Շիրակի փողոցում տեղի է ունեցել վթար` hրդեհի բռնկմամբ․ կա տnւժած Վանաձորում բախվել են «BMW»-ն և «ԳԱԶ 31029»-ը․ կա 4 վիրավnր Սյունիքում «Peugeot»-ը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և գլխիվայր շրջվելով հայտնվել դաշտում Վթարային ջրանջատում․ հայտնի են հասցեները Հարուցվել է քրեական գործ ահաբեկչության հոդվածով․ՌԴ դեսպանատունը գործարկել է զոհերի թվային հուշահամալիր Բյուրականում ուսուցիչներին և աշակերտներին հորդորել են մասնակցել մարզպետի հետ հանդիպմանը «Հանուն սեփական կաշվի փրկության՝ Նիկոլն այս անգամ էլ է «խիզախություն» անում»․ Անդրանիկ Թևանյան Թուրքիայում ավտոբուսի վթարի հետևանքով 8 մարդ է զոհվել Խոշոր հրդեհ՝ Ամառանոցներ 15-րդ փողոցում Արման Ծառուկյանը փայլուն հաղթանակ տարավ RAF 9-ում Եղանակն՝ առաջիկա օրերին ԿԸՀ-ն ներկայացրել է ընտրողների ցուցակները Իսկ իրականությունն ավելի դաժան է․․․ ՀՀ տարածքում ավտոճանապարհների վիճակը Արագածոտնի թեմը 30 տարեկան է․ հոգևորականները սպասում են Մկրտիչ Սրբազանի վերադարձին Ուսուցիչներին պարտադրում են հանդիպել մարզպետի հետ. «մոբիլիզացիա» Վայոց ձորում. «Իշխանություն» Դիմում է ուղարկվել ԿԿՀ՝ Փաշինյանի կողմից վարքագծի կանոնների խախտման առնչությամբ Զանգը հնչեց․ հերթը հայ ընտրողինն է․ Արթուր Խաչիկյան Երևանի ամենացավոտ ու հրատապ խնդիրներից է գույքահարկը․ տնտեսագետ Ուկրաինական ԱԹՍ–ն հшրվածել է Զապորոժիեի ԱԷԿ-ի 6-րդ բլոկի տուրբինային շենքին. Ռոսատոմի ղեկավար Թրամփը վստահ չէ, որ Վենսը կարող է իրեն հաջորդել ԱՄՆ նախագահի պաշտոնում Քաղբանտարկյալ Արթուր Օսիպյանը 13-րդ օրն է՝ հացադուլի մեջ է. չպետք է լինեն «իմ ու քո քաղբանտարկյալներ». Վրթանեսյան Պետք է հասկանանք, թե ինչ չի կարելի անել երկիրը ամուր պահելու համար. Քոչարյան «Ճոճանակ». Ռուսաստանի ԱԳՆ-ում նշել են եվրոպացի քաղաքական գործիչների «հակասական» հայտարարություններն Ուկրաինայի հարցի վերաբերյալ Փաշինյանը նախապես տեղյակ է եղել պատերազմի մասին. Արշակ Կարապետյանը հատվածներ է հրապարակել իրենց նամակագրությունից
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 30-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 30-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արա Վարդանյանը Մայիսի 30-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայ Ազգային Կոնգրեսի կենտրոնական գրասենյակի համակարգող Լևոն Զուրաբյան Մայիսի 29-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Մայիսի 29-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար էլբակյանը Մայիսի 29-ին՝ ժամը 10։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 28-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Մայիսի 28-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուկ Սուքիասյանը Մայիսի 28-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Մայիսի 26-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am