«Ադրբեջանի ավիաուղիները» ֆինանսական խնդիրների առաջ է կանգնել
«Ադրբեջանի ավիաուղիներ» (AZAL) պետական ընկերության փոխնախագահ Էլդար Հաջիեւը խոստովանել է, որ երկրում ստեղծված ծանր տնտեսական ճգնաժամի պատճառով, ձեռնարկությունը կանգնած է լուրջ ֆինանսական դժվարությունների առջեւ: Նա հաստատել է, որ բազմաթիվ պետական ընկերությունների հետ AZAL-ը եւս աշխատավարձերն ուշացնելու խնդիր ունի: «Աշխատավարձերի ուշացումները կապված են ընկերության եկամուտների կտրուկ նվազմամբ», -կայքին ասել է նա: AZAL-ի փոխնախագահը հավատացրել է, որ չնայած ստեղծված լուրջ տնտեսական իրավիճակին, ընկերությունն անձնակազմի կրճատումներ թույլ չտալու մեծ ջանքեր է գործադրում: Նավթի համաշխարհային գների եւ մանաթի փոխարժեքի մոտ 100 տոկոսով նվազելու պատճառով Ադրբեջանի տնտեսությունը հայտնվել է ճգնաժամի մեջ. փակվել են նավթաարդյունաբերության մի շարք ձեռնարկություններ, պետական եւ մասնավոր հաստատություներ, հազարավոր աշխատավորներ գործազուրկ են դարձել, Ադրբեջանի տնտեսական աճն օրեցօր նվազում է:
