Համանախագահների դեմարշն Ալիևին

«Ժամանակ» թերթը գրում է. «Նախօրեին տարբեր առիթներով, բայց ղարաբաղյան հակամարտության թեմային են անդրադարձել Մինսկի խմբի համանախագահ երկրներից երկուսը՝ ԱՄՆ ու Ռուսաստանը: Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Էնդրյու Շեֆերը դրական է որակել Ժնևում հանդիպումները շարունակելու մասով Հայաստանի ու Ադրբեջանի համաձայնությունը և խոսել արտգործնախարարների առաջիկա հանդիպում նախապատրաստելու մասին՝ ասելով, որ պետք է իրականացվեն Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածությունները: Խնդրին անդրադարձել է նաև ՌԴ ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովան՝ հայտարարելով, որ արվում են քայլեր բանակցությունները շարունակելու համար, բայց նաև անհրաժեշտ են լարվածությունը թուլացնելու քայլեր: Զախարովան չի խոսել Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի մասին: Բայց հատկանշական է, որ թե՛ ռուսաստանյան, թե՛ ամերիկյան կողմի ներկայացուցիչները խոսել են հանդիպումները շարունակելու և լարվածությունը թուլացնելու քայլերի մասին: Մեկ այլ հատկանշականություն է այն, որ նրանք, ըստ էության, կոնկրետ անդրադարձ չեն կատարել հենց Ժնևից հետո լարվածությունը մեծացրած ադրբեջանական քայլերին: Մի կողմից սա տարօրինակ է հանդիպումները շարունակելու մասին նրանց հայտարարությունների ֆոնին, որովհետև Ադրբեջանի քայլերը, ըստ էության, հենց հանդիպումների շարունակությունն անիմաստ դարձնող քայլեր են՝ ինչ հանդիպում, եթե դրանից առաջ էլ, հետո էլ Ադրբեջանը կրակելու է: Եվ ուրեմն՝ տրամաբանությունը հուշում է, որ Ժնևից հետո լարվածության աճը պետք է լիներ առանձին անդրադարձի ու գնահատականի առարկա: Բայց ոչ միայն Շեֆերը և Զախարովան, այլ նաև Մինսկի խմբի համանախագահությունն ընդհանրապես չարեց որևէ հայտարարություն այդ թեմայով: Մյուս կողմից՝ դա էլ յուրօրինակ վերաբերմունք և դիրքորոշում է, որը տողատակում կարող է պարունակել բավականին ուշագրավ իմաստ»: Ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժամանակ» թերթի այսօրվա համարում:

դիտվել է 36 անգամ
Լրահոս
Փաշինյանի այս հայտարարությունների քաղաքական նպատակը շատ ավելի խորն է Որոշ քաղաքական ուժեր Հայաստանում ապրում են Ադրբեջանի նկատմամբ ատելության զգացումով. Ալիև Ռուսաստանի հարավային ուղղությամբ օդային հաղորդակցությունը լիովին վերականգնվել է Մենք հասել ենք այն ամենին, ինչ ուզում էինք. Ալիև Ռուսաստանը փոխում է խաղի կանոնները. Արա Պողոսյան Նիկոլ Փաշինյանը շարունակում է չարաշահել վարչական ռեսուրսը Ադրբեջանում կան քաղաքական միավորներ, որոնք ՀՀ-ի որոշ տարածքների նկատմամբ ունեն նվաճողական հայացքներ Վթար Թումանյան-Աբովյան փողոցների խաչմերուկում․ վարորդներից մեկը Հայաստանում հայտնի փաստաբան է Ինձ նյարդայնացնում է Հակակոռուպցիոն կոմիտեի ֆեյսբուքյան էջում ամեն օր հրապարակվող ձայնագրությունները․ Երիցյան Հայաստանում կան անհատներ, որոնք ունեն «ռևանշիստական»​​ մտածելակերպ Ադրբեջանի նկատմամբ. Բայրամով Հանտավիրուսի մահացու շտամով վարակված ուղևորներին տեղափոխող զբոսանավը ժամանել է Թեներիֆե կղզի Հայ-ադրբեջանական սահմանին շարունակվում են սահմանազատման աշխատանքները. Բայրամով Երևանում կինը դիմել է ոստիկանություն և հայտնել, որ 26-ամյա տղան ոտքերով հարվածներ է հասցրել Ճանապարհի վերջում շատ արագ կհայտնվենք ոչ թե ԵՄ-ում, այլ «արևմտյան ադրբեջանում». Արման Աբովյան Ադրբեջանից Հայաստան կուղարկվի 16 վագոն դիզելային վառելիք Անլվա մի ոչնչություն նախ համբուրեց զոհվածի մոր ձեռքը, հետո վերադարձավ իր որջն ու վաճառեց Արցախը․ Արամ Գևորգյան Նիկոլն ամենավտանգավոր ու ամենակեղտոտ բաներն է ասում, կեղծում ու վիրավորում է մեր ժողովրդի ընթացիկ պատմությունը Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ Երբ դավաճանն ասում է, որ Արցախյան շարժումը սխալ էր, նշանակում է զինվորին տարել է զոհել, որ հանձնի. Իշխանյան Հայաստանի թակարդը՝ «հանուն» մի բանի Քուչակում բախվել են «Mercedes»-ը և բանջարեղենով բարձված «Opel»-ը․ կա վիրավոր «Nissan» մակնիշի ավտոմեքենան արգելափակվել է Չիչխան գետում Ռուբիոն և Ուիթքոֆը Մայամիում հանդիպել են Կատարի վարչապետի հետ Իրավիճակը՝ ավտոճանապարհներին Իջևան-Դիլիջան ավտոճանապարհին «Mercedes»-ը դուրս է եկել երթևեկելի հատվածից և հայտնվել Աղստև գետում
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 8-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մայիսի 8-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը Մայիսի 8-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մայիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը Մայիսի 6-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 6-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Մայիսի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am