Օ’Բրայենը խոստովանեց, որ Փաշինյանի «խաղաղության խաչմերուկը» խաբեության շղարշ է Հայաստանի ժողովրդին մոլորեցնելու համար

ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի և Ասիայի հարցերով օգնական Ջեյմս Օ'Բրայենը Սենատի արտաքին գործերի կոմիտեում հայտարարել է, որ ԱՄՆ-ի գլխավոր նպատակն է Կենտրոնական Ասիայի երկրներից դեպի համաշխարհային շուկաներ նոր ցամաքային երթուղիների ստեղծումը:

Այսինքն, ԱՄՆ-ի բարձրաստիճան պաշտոնյան հրապարակավ հայտարարում է, որ Անդրկովկասյան տարածքում իր երկիրը պետք է ամեն ինչ անի, որ Հյուսիս-Հարավ ուղին չաշխատի:

Օ'Բրայենի հայտարարությունը բացահայտում է, որ ԱՄՆ-ն բացահայտորեն շահագրգրված չէ, որպեսզի Հայաստանով և Վրաստանով գործի Հյուսիս-Հարավ ուղին:

Ավելին, ամերիկյան պաշտոնյան չի էլ թաքցնում, որ իր երկիրը շահագրգրված է, որպեսզի Հայաստանով գործի բացառապես, այսպես կոչված, «զանգեզուրյան միջանցքը»: Արդեն բաց է ասվում, թե ինչու Նիկոլ Փաշինյանը վիժեցրեց Ռուսաստանի ջանքերը՝ բացելու տարածաշրջանի կոմունիկացիոն կապերը Հայաստանի և Ադրբեջանի միջև: Փաշինյանի «հերոսական պայքարը»՝ զանգեզուրյան միջանցքի դեմ, ուներ իրականում մեկ նպատակ՝ որպեսզի այդ միջանցքը վերահսկի ոչ թե Ռուսաստանը, այլ Թուրքիան:

Փաշինյանը չի կարող դա հրապարակավ հայտարարել: Փոխարենն իր տեղը դա բացահայտում է Օ'Բրայենը:

Դրանից հետո պարզ է դառնում Փաշինյանի այսպես կոչված «խաղաղության խաչմերուկի» ողջ խաբեությունը:

Փաստացի Փաշինյանը պատրաստվում է Հայաստանը դարձնել Թուրքիայի և Ադրբեջանի միջև «տարանցիկ պրոկլադկա», բայց վախենում է դրա մասին հրապարակավ խոստովանել: Հասկանալի է, որ դրանից հետո Հայաստանի՝ որպես պետության, գոյության իմաստը կվերանա: Դա պարզ է նույնիսկ շարքային քաղաքական փորձագետի համար:

Ահա թե ինչու է անհրաժեշտ, որպեսզի փչացվեն հայ-ռուսական հարաբերությունները, ինչին հետևողականորեն ձգտում է Նիկոլ Փաշինյանը:

Այս ամենից հետո, էլ ի՞նչ է պետք՝ ապացուցելու համար, որ ի դեմս Նիկոլ Փաշինյանի՝ Հայաստանում գործում է հակապետական գործակալ, ով դավաճանում է երկրի շահերը:

Եթե այս ամենից հետո երկրում չի գոյանում ընդդիմադիր կենտրոն, որը կվռնդեր դավաճանին երկրի ղեկավար պաշտոնից, նշանակում է՝ Հայաստանը փլուզվելու է՝ որպես պետություն, իսկ այստեղ ապրող բնակչությունը ենթարկվելու է նոր ցեղասպանության: Սակայն, այս դեպքում սրա միակ և գլխավոր մեղավորը կլինի հայ ժողովուրդը՝ իր չկայացած վերնախավով:

Սա է իրականությունը:

Դավիթ Մկրտչյան
Աղբյուրը՝ Zham.am

դիտվել է 305 անգամ
Լրահոս
Հայաստանը բռնապետ ղեկավարի աթոռամոլության պատճառով վերածվել է գերտերությունների շահերի բախման կետի Արցախի էջը փակված չէ․ Գառնիկ Դանիելյան Թրամփի սուտը բավականին «թանկարժեք» է Սեպտեմբերի 1-ից գործում են մանկապարտեզների սննդի նոր պահանջները. ի՞նչ է արգելված ճաշացանկում Հայաստանի կանանց հավաքականը 4-րդ հաղթանակն է տոնել Մբապեն այս պահին աշխարհի լավագույն ֆուտբոլիստն է․ Զիդան Նոր Խարբերդի մանկատանը երեխային դաժան ծեծի ենթարկած դայակը ձերբակալվել է. ՆԳՆ Փոփոխություն Հայաստանի հավաքականի հայտացուցակում Մահացել է քաղաքագետ Ռիչարդ Կիրակոսյանը Արեգնազը պատրաստ է անցնել զրկանքների միջով․ Քրիստինե Վարդանյան Սեպտեմբերի 22/23-ին՝ հարյուրավոր հասցեներում լույս չի լինի Չի մոռացվելու, որ «յան» ազգանունով ոմանք ասում էին՝ «ինչո՞ւ չես զոհվել, այ համբալ»․․․ Արարատի մարզում բախվել են բեռնատարներ․ նրանցից մեկը բարձված է եղել խոշոր եղջերավոր անասուններով Կասկադյորական ավտովթար՝ Կոտայքի մարզում Հորդառատ անձրև կգա Խարբերդի մանկատանը երեխային ծեծած դայակը ազատվել է աշխատանքից Հզոր պտտահողմ Սևանա լճում Տուն ենք գնում՝ արդեն չորսով. Սոնա Ռուբենյանն ու նորածին որդին դուրս են գրվել հիվանդանոցից․ տեսանյութ Վերադառնալու ենք Արցախ Տղամարդու դի է հայտնաբերվել Հրազդանի կիրճում Տիրադավ հոգևորականը կազինո է հաճախում․ «Հրապարակ»
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am