Ինձ հանեցին ՀՀ Պաշտպանության նախարարի պաշտոնից և ամեն ինչ ի չիք դարձավ. Արշակ Կարապետյան

2020-ի պատերազմից հետո, հայկական բանակի կոտրված մեջքը շտկելու նպատակով, գեներալ-մայոր Արշակ Կարապետյանը՝ լինելով ՀՀ պաշտպանության նախարար, հանդես է գալիս հստակ առաջարկով՝ դիմել դաշնակից պետությանը՝ Ռուսաստանին, ստանալու նրա ռազմական օժանդակությունը Հայկական բանակի պաշտպանունակության ամրապնդման համար։ Եվ այս ուղղությամբ, Արշակ Կարապետյանն իրականացնում է գործնական քայլերի:

Հիշեցնենք, ի նշան սպառազինության մատակարարման գործընթացի մեկնարկի, ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն Արշակ Կարապետյանին դաշույն էր նվիրել:

Սակայն այդ ամբողջ գործընթացը զրոյացվեց ՊՆ նախարարի պաշտոնից գեներալ Կարապետյանի ազատվելուն պես:

Ահա, թե ինչ է պատմում Արշակ Կարապետյանն այդ օրերի ու իր կատարած աշխատանքի մասին.

«2021 թվականին չորս ամիս զբաղեցրել եմ պաշտպանության նախարարի պաշտոնը։ Այս ընթացքում ես մի քանի անգամ եկել եմ Մոսկվա, մենք փոխգործակցության մեծ ծրագիր ենք մշակել։ Այսպես, մեր խնդրանքով ռուս բարձրաստիճան սպաները և գեներալները՝ ՌԴ գլխավոր շտաբի պետի տեղակալի գլխավորությամբ, ուսումնասիրել են 2020 թվականի պատերազմի փորձը և ստեղծել հսկայական փաստաթուղթ այն մասին, թե ո՞ր ուղղությամբ պետք է բարեփոխել Հայաստանի Զինված ուժերը։ Նախատեսվում էր գնել և կարճ ժամանակում մատակարարել ռուսական զենքը։ Բացի այդ, մեր զինված ուժերում պետք է հայտնվեին ռուս խորհրդականներ, որոնք կօգնեին ուսուցանել անձնակազմին։ Եթե այդ ծրագիրը հնարավոր լիներ իրականացնել, ապա Ռուսաստանի և Հայաստանի միությունը կհիշեցներ Ադրբեջանի և Թուրքիայի միությանը։ Տեղեկության համար ասեմ, որ ադրբեջանական բանակում թուրք խորհրդականներն աշխատում են արդեն գումարտակի մակարդակով և հասնում են պաշտպանության նախարարի մակարդակին ։ Նմանատիպ համակարգ մենք ուզում էինք ստեղծել մեզ մոտ։ Զենքի առաջին մատակարարումներն արդեն տեղի էին ունեցել, կազմվել են ռուս սպաների ցուցակներ, որոնք պետք է ժամանեին մեզ մոտ։ Ցավոք, ինձ հեռացրին պաշտոնից, և այդ բոլոր ծրագրերը ի չիք դարձան։

Եկեք ուրիշների փոխարեն չխոսեմ, ինքս ասեմ իմ մասին. 2021 թվականին նշանակվել եմ պաշտպանության նախարարի պաշտոնում, այնտեղ եղել եմ մոտ չորս ամիս։ Այս չորս ամիսների ընթացքում ես մի քանի անգամ եղել եմ Մոսկվայում, պայմանավորվել ենք ռազմատեխնիկական համագործակցության մասին։ Ռուսաստանի գլխավոր շտաբի ակադեմիայի և այլ ակադեմիաների շուրջ 40 բարձրաստիճան սպաներ և գեներալներ, Ռուսաստանի Զինված ուժերի գլխավոր շտաբից՝ գլխավոր շտաբի պետի տեղակալի գլխավորությամբ, շուրջ 40 օր փորձագիտական աշխատանք են իրականացրել Հայաստանում:

Պատկերացնում եք, չէ՞: Եվ ահա այդպիսի փաստաթուղթ կազմեցին, ինչպիսին իրենք, իրենց կարծիքով, տեսնում են Հայաստանի Զինված ուժերը ։ Այդ փաստաթուղթն ընդունվեց, և մենք համատեղ սկսեցինք դա իրականացնել։ Ավելին, պլանավորվել են ռազմատեխնիկական հարցեր, սպառազինությունների մատակարարում և գնում, սպառազինությունների գնում Ռուսաստանից։ Նաև հայկական զինված ուժերում պետք է հայտնվեին խորհրդականներ՝ ռուս սպաներ, որոնք կօգնեին հայերին զորքերի ուսուցման հարցում, նույնն է, ինչ Թուրքիան անում է Ադրբեջանում։ Սկսած գումարտակի հրամանատարից՝ այնտեղ նստած են թուրք սպաները և օր ու գիշեր նրանց մարզում են՝ մինչև պաշտպանության նախարարը ներառյալ։ Նույնը մենք ծրագրել էինք անել Հայաստանում Ռուսաստանի օգնությամբ, և մենք գրեթե ամեն ինչ պայմանավորվել էինք այդ մասին։ Ցավոք, ես չհասցրեցի դա կյանքի կոչել։ Սպառազինության առաջին մատակարարումներն արդեն եղել են իմ օրոք։ Սկզբում փորձանմուշները ուղարկվեցին, շատ քիչ, իսկ հետո արդեն սպառազինության առաջին մատակարարումները եղան։ Արդեն կային սպաների ցուցակներ, որոնք պետք է Հայաստան գային ըստ համաձայնության և տարբեր մակարդակներով, կոչումներով խորհրդականներ դառնային, բայց ինձ հանեցին, և այդ ամենը ի չիք դարձավ»։

դիտվել է 817 անգամ
Լրահոս
Շիրակի փողոցում տեղի է ունեցել վթար` hրդեհի բռնկմամբ․ կա տnւժած Վանաձորում բախվել են «BMW»-ն և «ԳԱԶ 31029»-ը․ կա 4 վիրավnր Սյունիքում «Peugeot»-ը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և գլխիվայր շրջվելով հայտնվել դաշտում Վթարային ջրանջատում․ հայտնի են հասցեները Հարուցվել է քրեական գործ ահաբեկչության հոդվածով․ՌԴ դեսպանատունը գործարկել է զոհերի թվային հուշահամալիր Բյուրականում ուսուցիչներին և աշակերտներին հորդորել են մասնակցել մարզպետի հետ հանդիպմանը «Հանուն սեփական կաշվի փրկության՝ Նիկոլն այս անգամ էլ է «խիզախություն» անում»․ Անդրանիկ Թևանյան Թուրքիայում ավտոբուսի վթարի հետևանքով 8 մարդ է զոհվել Խոշոր հրդեհ՝ Ամառանոցներ 15-րդ փողոցում Արման Ծառուկյանը փայլուն հաղթանակ տարավ RAF 9-ում Եղանակն՝ առաջիկա օրերին ԿԸՀ-ն ներկայացրել է ընտրողների ցուցակները Իսկ իրականությունն ավելի դաժան է․․․ ՀՀ տարածքում ավտոճանապարհների վիճակը Արագածոտնի թեմը 30 տարեկան է․ հոգևորականները սպասում են Մկրտիչ Սրբազանի վերադարձին Ուսուցիչներին պարտադրում են հանդիպել մարզպետի հետ. «մոբիլիզացիա» Վայոց ձորում. «Իշխանություն» Դիմում է ուղարկվել ԿԿՀ՝ Փաշինյանի կողմից վարքագծի կանոնների խախտման առնչությամբ Զանգը հնչեց․ հերթը հայ ընտրողինն է․ Արթուր Խաչիկյան Երևանի ամենացավոտ ու հրատապ խնդիրներից է գույքահարկը․ տնտեսագետ Ուկրաինական ԱԹՍ–ն հшրվածել է Զապորոժիեի ԱԷԿ-ի 6-րդ բլոկի տուրբինային շենքին. Ռոսատոմի ղեկավար Թրամփը վստահ չէ, որ Վենսը կարող է իրեն հաջորդել ԱՄՆ նախագահի պաշտոնում Քաղբանտարկյալ Արթուր Օսիպյանը 13-րդ օրն է՝ հացադուլի մեջ է. չպետք է լինեն «իմ ու քո քաղբանտարկյալներ». Վրթանեսյան Պետք է հասկանանք, թե ինչ չի կարելի անել երկիրը ամուր պահելու համար. Քոչարյան «Ճոճանակ». Ռուսաստանի ԱԳՆ-ում նշել են եվրոպացի քաղաքական գործիչների «հակասական» հայտարարություններն Ուկրաինայի հարցի վերաբերյալ Փաշինյանը նախապես տեղյակ է եղել պատերազմի մասին. Արշակ Կարապետյանը հատվածներ է հրապարակել իրենց նամակագրությունից
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 30-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 30-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արա Վարդանյանը Մայիսի 30-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայ Ազգային Կոնգրեսի կենտրոնական գրասենյակի համակարգող Լևոն Զուրաբյան Մայիսի 29-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Մայիսի 29-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար էլբակյանը Մայիսի 29-ին՝ ժամը 10։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 28-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Մայիսի 28-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուկ Սուքիասյանը Մայիսի 28-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Մայիսի 26-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am