«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Ռուսաստանում արգելված թուրքական արտադրության լոկլիկները Հայաստանի տարածքով ՌԴ չեն ներմուծվում: Այս մասին «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում հայտարարել է Ռուսաստանի գյուղատնտեսության նախարար Ալեքսանդր Տկաչովը: «Հայաստանի տարածքից մենք նման ահազանգեր չունենք»,- հայտարարել է նախարարը, որը Երևանում էր գտնվում ԵՏՄ միջկառավարական խորհրդի նիստին մասնակցելու նպատակով: Մնա նշել է, որ ռուսաստանցի սպառողը սպասում է հայկական լոլիկներին: «Դրանք էժան են և լավ որակի: Ռուսաստանցի սպառողը սպասում է, սովոր է հայկական լոլիկներին»,- նշել է Տկաչովը: Հատկանշական է, որ Ռուսաստանի դաշնային մաքսային ծառայությունն այլ կարծիքի է Հայաստանից թուրքական լոլիկների վերաարտահանման հավանականության վերաբերյալ: Մաքսային ծառայության ղեկավարի առաջին տեղակալ Ռուսլան Դավիդովը հոկտեմբերի 26-ին հայտարարել է, որ գտել են Հայաստանից ու Ադրբեջանից արգելված թուրքական լոլիկների վերաարատահանման դեմն առնելու տարբերակը: Այս մասին գրում է «Կոմերսանտ» պարբերականը»:
Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:
Մայիսի 8-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Մայիսի 8-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը
Մայիսի 8-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Մայիսի 8-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Մայիսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը
Մայիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը
Մայիսի 6-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը
Մայիսի 6-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Մայիսի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Մայիսի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը