«Ժողովուրդ» թերթը գրում է. «Նոյեմբերի 5-ին կկայանան խոշորացված Բերդ համայնքի ղեկավարի ընտրությունները: Բերդ քաղաքը և տարածաշրջանի 16 գյուղերն ընդգրկող համայնքի ղեկավարի 4 թեկնածուների թվում է սահմանամերձ Այգեձոր համայնքը 2002 թվականից ղեկավարող, անկուսակցական Սասուն Սաֆարյանը, ով 2014 թվականին դատապարտվել է համագյուղացի կնոջը ծեծելու համար: 1968թ. ծնված Սասուն Սաֆարյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2013թ. օգոստոսի 12-ին իր աշխատասենյակում մանկապարտեզի վճարի հետ կապված հարցի շուրջ քաշքշուկի մեջ է մտել նպաստի տեղեկանք վերցնելու նպատակով գյուղապետարան եկած Գեղեցիկ Գրիգորյանի հետ, որի ժամանակ Գ. Գրիգորյանի մազերից քաշելով՝ բռնի գործողություններ է կատարել վերջինիս նկատմամբ: Բացի այդ՝ նույն օրը մանկապարտեզում տեղի ունեցած վիճաբանության հետևանքները պարզելու նպատակով Ս. Սաֆարյանը գնացել է Գեղեցիկ Գրիգորյանի առանձնատուն, որտեղ նրա հետ խոսակցությունը վերածվել է վիճաբանության և քաշքշուկի, որի ընթացքում Ս. Սաֆարյանը ձեռքերով հարվածներ է հասցրել Գ. Գրիգորյանի մարմնի տարբեր հատվածներին և վերջինիս դստեր՝ 1990 թ. ծնված Անի Օրդյանի մարմնի մասերին՝ նրանց պատճառելով առողջության թեթև վնասի հատկանիշներ չպարունակող մարմնական վնասվածքներ»:
Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:
Մայիսի 8-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Մայիսի 8-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը
Մայիսի 8-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Մայիսի 8-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Մայիսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը
Մայիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը
Մայիսի 6-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը
Մայիսի 6-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Մայիսի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Մայիսի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը