Ես ասել եմ Փաշինյանին, որ Ադրբեջանը կայացրել է պատերազմ սկսելու որոշում, մենք պետք է օգնություն խնդրենք մեր դաշնակցից, ցավոք, առաջարկս արձագանք չգտավ. գեներալ Կարապետյանը՝ 2020-ի պատերազմի մասին

«2018-ին ես միանշանակ կանխատեսել էի, որ մի քանի տարվա ընթացքում նոր պատերազմ կլինի ու մենք կպարտվենք»։ Այս մասին ասել է «Համահայկական ճակատ» շարժման առաջնորդ, ՊՆ նախկին նախարար, գեներալ-մայոր Արշակ Կարապետյանը МИЦ Известия-ին տված հարցազրույցում:

Գեներալը նկատում է, որ իր կանխատեսումը հիմնված է եղել վիճակագրական տվյալների ու ժողովրդագրական ցուցանիշների վերլուծության վրա: «1990-ականներին Հայաստանի և Ադրբեջանի ժողովրդագրական ցուցանիշները քիչ թե շատ համեմատելի էին. մեր բնակչության թիվը մոտենում էր 4 միլիոնին, իսկ նրանք մոտ 6 միլիոն էին: Երկու հանրապետությունները չունեին բյուջե և կառուցվածքային բանակ: Իսկ Հայաստանը կարողացավ ավելի արագ կազմակերպվել՝ առաջին հերթին հայազգի խորհրդային սպաների շնորհիվ, ու մենք հաղթեցինք։ Սակայն 30 տարի անց Հայաստանում մնաց 2,5 մլն մարդ, իսկ Ադրբեջանում, հակառակը, բնակչության թիվը հասավ 10 մլն-ի։ Երկու երկրների բյուջեն ու զինված ուժերը դարձան անհամեմատելի են։ Ադրբեջանի բանակի թվաքանակը հասել է 150 հազարի, մոբիլիզացիոն ռեզերվով ՝ մինչև 800 հազարի, մինչդեռ մեր ցուցանիշները մի քանի անգամ պակաս են։ Ադրբեջանը նաև բացարձակ առաջադիմության է հասել սպառազինության, տեխնիկայի, կրակային հզորության առումով։ Նման պայմաններում հեռանկարները բավականին հստակ էին ներկայացվում։ Ավելին, պարբերաբար շփման գծում արդեն խնդիրներ էին առաջանում։ Օրինակ՝ 2020 թվականի հուլիսի 12-ին մեր երկրների միջև դիրքերից մեկի համար բախումներ տեղի ունեցան։ Դրանից հետո, ես Փաշինյանին հայտնեցի, իմ կարծիքով, պատերազմ սկսելու քաղաքական որոշումը Ադրբեջանն արդեն կայացրել է, մեկ-մեկուկես ամսվա ընթացքում կսկսվեն լայնամասշտաբ ռազմական գործողություններ»։

Ցավոք, իշխող վարչախմբի ու հենց Փաշինյանի կողմից անտեսվում է գեներալի կանխատեսումը: Իսկ, թե ի՞նչ քայլեր արվեցին իրավիճակը շտկելու, պատերազմը կանխելու համար, МИЦ Известия-ի լրագրողի հարցին ի պատասխան՝ Արշակ Կարապետյանն ասել է.

«Ես առաջարկել եմ օգնություն խնդրել մեր առանցքային դաշնակից Ռուսաստանից։ Ցավոք, այս գաղափարը արձագանք չգտավ։ Ողբերգությունն այն էր, որ իշխող թիմի մեծ մասը չափազանց թույլ էր պատկերացնում զինված ուժերի կարիքներն ու պահանջները։ Բավական է ասել, որ նրանցից գրեթե ոչ մեկը բանակում չի ծառայել, դրանից խուսափել է նաև ինքը՝ Նիկոլ Փաշինյանը։ Այս մարդիկ, չգիտես ինչու, կարծում էին, որ պատերազմի դեպքում մարտական գործողությունների պատասխանատուն լինելու է բացառապես պաշտպանության նախարարությունը։ Ընդ որում, ադրբեջանցիներն այլ մոտեցում ունեն, նրանց մոտ պատերազմի դեպքում կռվում է ամբողջ երկիրը։ 2020 թվականին հակամարտության սկսվելուց հետո այնտեղ անմիջապես շտաբ հայտնվեց, երկրի նախագահը կատարում էր գլխավոր հրամանատարի գործառույթները և միանշանակ պատասխանատու էր արդյունքի համար»:

Խոսելով հայկական բանակի հետ արցախյան զինված ուժերի համագործակցության մասին, Կարապետյանը շեշտել է այն հանգամքը, որ Հայաստանի ու Արցախի Հանրապետությունները ռազմական գերատեսչությունների մակարդակով սերտորեն փոխգործակցել են միմյանց հետ, մասնավորաբար, ընդգծել է հայ մարտիկների պատրաստվածությունն ու հերոսականությունը:

«Զինծառայողները լավ պատրաստ էին, ուղղությունների մեծ մասում նրանք հետքայլ չարեցին, շատերն իսկական հերոսություն ցուցաբերեցին։ 2020թվականի պատերազմը տևեց 44 օր, շատ ստորաբաժանումներ այդ ամբողջ ընթացքում թշնամուն անցան առանց մեկ ռոտացիայի, չնայած հայտնի է, որ փոխարինումը սովորաբար տեղի է ունենում ռազմական գործողությունների երրորդ օրը: Կրկնում եմ՝ խնդրահարույց է դարձել կառավարման հարցը։ Ղարաբաղյան ղեկավարությունը ինչ-որ ծրագրեր է կազմել, Երևանում ընդհանրապես խուսափել են խնդիրների լուծումից, շատ խնդիրներ ուղղակի գցել են Գլխավոր շտաբի վրա։ Ինչ-որ առումով նման մոտեցումը պարտիզանական էր հիշեցնում և հանգեցրեց հասկանալի արդյունքի»,-ասել է գեներալ- մայոր Արշակ Կարապետյանը:

դիտվել է 603 անգամ
Լրահոս
#ՈՒՂԻՂ․ «Նիկո՛լ, Ծառուկյանի առյուծներին պատասխան տալուդ ժամանակն է գալու»․ Արամ Սարգսյան (video) Ուկրաինան շուտով ԱՄՆ-ից կստանա hրթիռներ Patriot համակարգերի համար. Զելենսկի Ռոստովի մարզում ԱԹՍ–ի հարձակումից հետո հրդեհ է բռնկվել նավթի պահեստներում և նավահանգստում «Հրապարակ». Սահմանազատման արդյունքում Տավուշի մի քանի գյուղ կզրկվի կապից, կմեկուսանա Հայի թշնամիները Եթե ես ասեի՝ սատկացնելու եմ վարչապետին, հաջորդ օրը ինձ կձերբակալեին․ Ռոբերտ Քոչարյան (video) ԱՄՆ մասնագետներն այցելել են Հայաստան՝ ուսումնասիրելու ԹՐԻՓՓ-ի տեղանքը 34-ամյա վարորդը «ROX»-ով վրաերթի է ենթարկել փողոցն արգեկված հատվածով հատող հետիոտնի․ վերջինս տեղում մահшցել է Արամուսում վթարային ջրանջատում կլինի Ադրբեջանի ղեկավարությունը ուղիղ տեքստով հայտարարել է, որ «Հայաստանը զավթելը իրենց նոր նպատակն է» Արեգնազ Մանուկյանին ազատությունից զրկելը ձեր խղճուկության արտահայտությունն է․ Աբրահամյան «Կտեսնենք՝ ով, ում, ոնց»․ Կարապետյանի արձագանքը՝ ՔՊ-ականների սպառնալիքներին՝ անգամ հնարավոր ծեծին (video) Տաթև-Լծեն խաչմերուկում 36-ամյա վարորդը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, կողաշրջվել Փաշինյանն է որոշում, թե ով է գնալու խորհրդարան, ով է մնալու գործադիրում, ով է պաշտոնի նշանակվելու Իսրայելի ՊՆ նախարարը հայտարարել է Իրանի դեմ գործողությունները վերսկսելու պատրաստակամության մասին Մարդու իրավունքները ոտնահարելով` ժողովրդավարություն չես պաշտպանի․ Մելիքյան Փաշինյանը մի բանից խաբար չէր, բայց․․․ Սամվել Կարապետյան (video) Մի շարք թեկնածուներ շտապել են լքել հարազատ քաղաքական ուժի շարքերը․ «Իրավունք» Սննկացում, ռեկետ, աղքատացում. Նիկոլի անձնական մուռը՝ պետության հաշվին (video) Իրանը չի վերահսկում Հորմուզի նեղուցը. ԱՄՆ կենտրոնական հրամանատարություն «Չէ, ընկեր ջան, նա ձեր Փաշինյանը չէ, նա մե՛ր Փաշինյանն է». թուրք քաղաքագետի պատասխանը Հոխիկյանին Սա ոչ այլ ինչ է, քան պետական մակարդակով իրականացվող հոգեբանական տեռոր «Հայաստանում կրկին կա կին քաղբանտարկյալ՝ Արեգնազ Մանուկյանը»․ Արեգա Հովսեփյան Արեգնազ Մանուկյանի կալանքը քաղաքական ուղերձ է, նա քաղբանտարկյալ է․ Մելոյան Մանուկյանի կալանավորման որոշումը քաղաքական դրդապատճառներով հերթական հետապնդումն է․ Ղահրամանյան
Ամենաընթերցվածները
Շուտով
Հուլիսի 10-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հուլիսի 10-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը Հուլիսի 10-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հուլիսի 10-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Սարգսյանը Հուլիսի 9-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մայր Հայաստանից Սուսաննա Մելքոնյանը Հուլիսի 9-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սեյրան Չիլինգարյանը Հուլիսի 9-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՅԴ Արմենուհի Կյուրեղյանը Հուլիսի 9-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հուլիսի 8-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հուլիսի 8-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ուժեղ Հայաստան կուսակցությունից Հայկ Ֆարմանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am