«Ժողովուրդ» թերթը գրում է.
«Այս օրերին ամենաքննարկվող թեմաներից մեկը դարձել է պարտադիր ժամկետային զինծառայությունից տարկետման իրավունքի սահմանափակումներ ենթադրող օրենսդրական նախագիծը: Ավելին՝ խորհրդարանում իշխանական և ընդդիմադիր խմբակցությունների ներկայացուցիչները միմյանց «երեսով էին տալիս» բանակում չծառայելու հանգամանքը:
Եվ ահա, այս ամենի համատեքստում հետաքրքրական մեկ փաստ ևս. «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ տարկետման իրավունքից օգտվել ու ժամկետային զինծառայություն չեն անցել նաև ՍԴ անդամ Կիմ Բալայանի երկու որդիները, որոնք այսօր աշխատում են պետական համակարգում, իսկ մեկն էլ ծառայել է կիսատ: ԱԳՆ խոսնակ Տիգրան Բալայանը ԵՊՀ-ն ավարտելուց հետո ընդունվել է ասպիրանտուրա և բանակ չի գնացել: Գաբրիել Բալայանը, որ աշխատել է նաև ՊԵԿ-ում, հետո Բրյուսովի անվան լեզվահասարակագիտական համալսարանի պրոռեկտորն էր, կրկին չի ծառայել՝ սովորելով Վաշինգտոնում: Իսկ նրանց երրորդ եղբայրը՝ Դավիթ Բալայանն էլ նշել է, թե 2 տարվա փոխարեն ծառայել է մեկ տարի՝ 1993-94թթ. ՀՀ սահմանապահ զորքերում»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում
Մայիսի 8-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Մայիսի 8-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը
Մայիսի 8-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Մայիսի 8-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Մայիսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը
Մայիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը
Մայիսի 6-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը
Մայիսի 6-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Մայիսի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Մայիսի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը