Սիրիայում և Իրաքում «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության դեմ իրականացվող հաջող ռազմական գործողությունների հետևանքով կազմակերպության կողմից վերահսկվող տարածքների մեծ մասն արդեն ազատագրվել է: Տարածքները կորցնելուց հետո ահաբեկչական կազմակերպության շարքերում կռվող տարբեր երկրներից եկած վարձկանները հետ են վերադառնում իրենց երկրներ:
Ըստ թուրքական «Gazeteduvar.com.tr» լրատվական կայքը, հղում անելով ամերիկյան «Soufan Center» կազմակերպության տվյալներին, գրում է, որ այս օրերի ընթացքում ահաբեկիչներն ամենաշատը Թուրքիա են վերադառնում:
Համաձայն հրապարակման՝ Սիրիայից ու Իրաքից արդեն 5600 օտարերկրյա վարձկաններ են վերադարձել: Դրանցից 900-ը վերադարձել է Թուրքիա:
Զեկույցից պարզ է դառնում, որ ԻՊ-ի շարքերում ահաբեկիչներ կան 33 երկրներից: Թուրքիան այդ երկրների շարքում ահաբեկչական շարքերում ունեցած քաղաքացիների թվով 7-րդն է: Առաջին հորիզոնականում Ռուսաստանն է, ապա Սաուդյան Արաբիան: 3-րդ և 4-րդ տեղերում են համապատասխանաբար Հորդանանն ու Թունիսը: Այս երկրների շարուում է նաև Անգլիան,որտեղից գնացած 850 զինյալների կեսը վերադարձել է «հայրենիք»:
Ավելին՝ այստեղ
Մայիսի 8-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Մայիսի 8-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը
Մայիսի 8-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Մայիսի 8-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Մայիսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը
Մայիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը
Մայիսի 6-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը
Մայիսի 6-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Մայիսի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Մայիսի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը