«Ժողովուրդ» թերթը գրում է. «Պարզվում է՝ Սյունիքի մարզպետ, ՀՀԿ-ական Վահե Հակոբյանը Երևանից ուղղաթիռով է գնում աշխատանքի՝ շաբաթը մեկ-երկու անգամ: «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում նման ուշագրավ բացահայտումներ է արել Գորիսի նախկին քաղաքապետ Սամվել Հարությունյանը:
«Նա մեկ տարվա ընթացքում կիսով չափ արձակուրդում է եղել, մարզպետարան աշխատանքի չի ներկայացել: Ֆիզարձակուրդ գնացող կինը մոտավորապես այդքան է գնում: Դա նշանակում է, որ նա ֆիզարձակուրդ գնացող կնոջ տեղն է իրեն դրել: Վարչապետն ասում է` ես պարտադրել եմ, որ բոլոր նախարարները շաբաթ օրը աշխատեն, բայց մարզպետն աշխատանքի ընդհանրապես չի գալիս, հիմա էլ պարզվում է` ուղղաթիռով է գալիս: Ոչ մի մարզպետ երբևէ իրեն թույլ չի տվել այդ շրջանառությունը:
Մեկն ասում է` դա արժե մոտավորապես 800 հազար դրամ, իսկ մեկ այլ քաջատեղյակ անձ նշեց, թե 1 մլն 250 հազար դրամ է: Համոզված եմ, որ ինքը չի կառավարում Սյունիքը: Ղեկավարում է Էլիզաբեթ անունով մեկը»,- ասել է նա»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:
Մայիսի 8-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Մայիսի 8-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը
Մայիսի 8-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Մայիսի 8-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Մայիսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը
Մայիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը
Մայիսի 6-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը
Մայիսի 6-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Մայիսի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Մայիսի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը