ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանն այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում պարզաբանեց, որ 2016թ. ապրիլյան ռազմական գործողություններից հետո «Ելք»-ը դիմել է ՊՆ-ին եւ գնացել դիրքեր՝ կամավորական աշխատանքներ կատարելու: «Տեւական ժամանակ՝ մոտ մեկ ամիս, մեր կամավորներն ինժեներական աշխատանքներ են կատարել՝ խրամատներ են փորել»,-նշեց նա՝ անդրադառնալով այն հարցին, թե ՊՆ-ից ստացած ինչ պատվոգրի մասին էր այսօր ակնարկում նախարար Վիգեն Սարգսյանը, երբ նկատի ուներ դաշինքի պատգամավոր Արարատ Միրզոյանին, որը չի ծառայել եւ զբաղվել է գիտությամբ:
«Խայտառակությո՞ւն է Միրզոյանի արածը…որ մարդը գիտնական է, համ էլ՝ խրամատ է փորել, ուրեմն դա խայտառակությո՞ւն պետք է համարվի: Քանի՞ հոգի է այստեղից խրամատ փորել:
ԱԺ շենքում խրամատ փորողների տեսե՞լ եք», ասաց նա:
Մայիսի 8-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Մայիսի 8-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը
Մայիսի 8-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Մայիսի 8-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Մայիսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը
Մայիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը
Մայիսի 6-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը
Մայիսի 6-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Մայիսի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Մայիսի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը